Թագուհի Հակոբյան

հայ դերասանուհի, բեմադրիչ, նկարչուհի
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Թագուհի Հակոբյան (փետրվարի 7, 1929(1929-02-07), Սալոնիկ, Հունաստան), հայ դերասանուհի, բեմադրիչ, նկարչուհի։ ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1966):

Թագուհի Հակոբյան
Ծնվել էփետրվարի 7, 1929(1929-02-07) (95 տարեկան)
ԾննդավայրՍալոնիկ, Հունաստան
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1952)
Մասնագիտությունդերասանուհի, դրամատուրգ և նկարչուհի
Պարգևներ և
մրցանակներ
ՀԽՍՀ վաստակավոր արտիստ

Կենսագրություն խմբագրել

Թագուհի Հակոբյանը ծնվել է 1929 թվականին Սալոնիկում ցեղասպանությունից փրկված հայ ընտանիքում։ Սովորել է Սալոնիկի հայկական և գերմանական դպրոցներում։ 1946 թվականին հայրենադարձել է։ Նախ սովորել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, 1952 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը։ Ինստիտուտն ավարտելուց հետո աշխատել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, այնուհետև Երևանում հիմնել է Փոքր թատրոն, որտեղ բեմադրել է մի շարք ներկայացումներ[1][2]։

Խնդիրներ ունենալով իշխանությունների հետ[1]՝ 1981 թվականին տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ աշխատել է որպես դերասանուհի և բեմադրիչ։ Առաջին պիեսը եղել է «Անունդ ի՞նչ է» ստեղծագործությունը, որն արտագաղթի մասին է։ 1984 թվականին Լոս Անջելեսում հիմնել է «Սունդուկյան» թատերախումբը և բեմադրել Երվանդ Օտյանի «Թաղականին կինը» պիեսը։ Հյուրախաղերով հանդես է եկել Կանադայում, Լիբանանում, Իրաքում, Հորդանանում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում։

Ներկայացումներ խմբագրել

  • Վ. Սարդոյի «Մադամ Սանժեն»
  • Ջեյմս Կրոնինի «Բրոուդիի ամրոցը»
  • Մինկոյի «Առանց անունները տալու»
  • Ա. Սարուխանի «Մենք հայերեն չենք գիտեր»
  • Թ. Ուիլյամսի «Ապակե գազանանոց»
  • Լևոն Շանթի «Կայսրը»
  • Հակոբ Պարոնյանի «Ատամնաբույժն արևելյան»

Ֆիլմեր խմբագրել

Հեռուստասերիալներ խմբագրել

  • «Թուղթ ու գիր», 2014

Գեղանկարչական գործունեություն խմբագրել

Ստեղծել է շուրջ 100 կտավներ[1], ունեցել է անհատական և խմբակային ցուցահանդեսներ ԱՄՆ-ում, Հունաստանում, Հայաստանում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 ««Մեր քայլերը հետք են թողնում պատմության մեջ, որտեղ էլ որ լինենք…»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 6-ին.
  2. Baghdasaryan, Aram. «AV Production - Թագուհի Հակոբյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 6-ին.
 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են