Թագավորը և թռչունը

«Թագավորը և թռչունը»» (ֆր.՝ Le Roi et l'Oiseau), սկզբում թողարկվել է «Հովվուհին ու Ծխնելույզ մաքրողը» (ֆր.՝ La Bergère et le Ramoneur) վերնագրով), 1952/1980 թվականին ռեժիսոր Պոլ Գրիմոյի կողմից նկարահանված ֆրանսիական առաջին լիամետրաժ անիմացիոն ֆիլմը։

Picto infobox cinema.png
Թագավորը և թռչունը
ֆր.՝ Le Roi et l'Oiseau
Թագավորը և թռչունը.jpg
Le Roi et l'Oiseau.svg
Տեսակլիամետրաժ մուլտֆիլմ
Ժանրմուլտֆիլմ, ընտանեկան ֆիլմ, ֆենթեզի ֆիլմ և ռոմանտիկ ֆիլմ
Հիմնված էՀովվուհին և ծխնելույզ մաքրողը
ՌեժիսորՊոլ Գրիմո[1][2][3][…]
ՍցենարիստԺակ Պրևեր և Պոլ Գրիմո
ՀնչյունավորումJean Martin?[4], Պասկալ Մազոտի[4], Ռայմոն Բյուսեր[4] և Ժան Մարտին
ՊրոդյուսերՏոսիո Սուձուկի
ԵրաժշտությունՎոյցեխ Կիլյար
ԽմբագիրՊոլ Գրիմո
ԵրկիրFlag of France.svg Ֆրանսիա
Լեզուֆրանսերեն
ԸնկերությունGaumont
ԴիստրիբյուտորGaumont
Տևողություն81 րոպե
Թվականմարտի 19, 1980[2]
ՊարգևներԼուի Դելյուկի մրցանակ
marnie.alfred.free.fr

Ստեղծման պատմությունԽմբագրել

Մուլտֆիլմը նկարահանվել է Պոլ Գրիմոյի սեփական միջոցներով Ժակ Պրևերի սցենարով և Հանս Քրիստիան Անդերսենի համանուն հեքիաթի մոտիվներով ու Ժոզեֆ Կոսմայի երաժշտությամբ։ Արտադրությունն սկսվել է 1947 թվականին, սակայն էկրաններին մուլտֆիլմի պրեմիերան կայացել է միայն 1952 թվականին։ Հեղինակների միջև եղած տարաձայնությունների պատճառով մուլտֆիլմը թողարկվել է անավարտ, և նրա տևողությունը կազմել է 63 րոպե[5]։ Տարաձայնությունները հանգեցրել են «Les Gémeaux» ստուդիայի լուծարմանը և Անդրե Սարուտի ու Պոլ Գրիմոյի հարաբերությունների խզմանը։ Անգլալեզու երկրներում մուլտֆիլմը վարձույթի է հանվել «The Curious Adventures of Mr. Wonderbird» (Միստր Ուանդերբյորդի զվարճալի արկածները) խորագրով։

1967 թվականին Գրիմոն վերադարձրել է մուլտֆիլմի վրա իր իրավունքները հետագա տասը տարիների համար և փորձել գտնել ֆինանսավորում, որ թողարկի մուլտֆիլմը նախապես ծրագրված տեսքով։ 1977 թվականին նա վերջապես գտել է գումար և 1977-1979 թվականների նկարվել է լրացուցիչ տեսաշար։ Նոր՝ ընդլայնված տարբերակի պրեմիերան կայացել է 1980 թվականին։ Այդ տարբերակը ներառում է 42 րոպե 1952 թվականի 63 րոպեանոց մուլտֆիլմից և 82 րոպե նոր նյութ։

ՍյուժեԽմբագրել

Երկար տարիներ Տախիկարդիայի փառավոր թագավորությունում տիրում է բռնապետ Կառլ V+III=VIII+VIII=XVI-ը։ Նրան ատում են բոլորը, բայց միայն քաջ թռչուն Ծաղրասայրակը չի վախենում ասել, որ թագավորը հիմար է, ծիծաղելի ու շիլ։ Ոչ ոք չգիտի, որ Կառլը գաղտնի սիրում է հմայիչ Հովվուհուն, որի դիմանկարը պահում է իր հարկաբաժնում։ Իսկ դրա դիմաց կախված է ատելի Ծխնելույզ մաքրողի դիմանկարը, որը սիրահարված է Հովվուհուն։

Մի գիշեր Հովվուհին ու Ծխնելույզ մաքրողը կենդանանում են ու փախչում պալատից։ Այդ ժամանակ կենդանանում է նաև Կառլի դիմանկարը, որն զբաղեցնում է իսկական թագավորի տեղը և հրամայում ամեն գնով բռնել փախստականներին։ Վերջիններիս միակ հույսն իմաստուն Ծաղրասայրակն է, որը դժբախտության մեջ չի լքում իր նոր ընկերներին։

ՎերլուծությունԽմբագրել

Ֆիլմում կան բամզաթիվ մշակութային ակնարկներ[6]։ Ամրոցը նման է XIX դարի հեքիաթային ամրոցներին, մասնավորապես Նոյշվանշտայնին։ Մռայլ, հակաուտոպիական քաղաքը հիշեցնում է «Մետրոպոլիս» ֆիլմը, իսկ ֆաբրիկայում տեղի ունեցող տեսարանը հղում է Չառլի Չապլինի «Նոր ժամանակներ» ֆիլմին։

ՎերաթողարկումԽմբագրել

Արտոնագրված DVD-ով մուլտֆիլմը թողարկվել է «CP Digital» ընկերության կողմից։

Հետաքրքիր փաստերԽմբագրել

  • «Թագավորը և թռչունը» մուլտֆիլմի բոլոր օրինակները 21-րդ դարի սկզբին գտնվում էին վատ վիճակում։ StudioCanal-ը երկուսուկես տարվա ընթացքում (2001 թվականի հունվարից մինչև 2003 թվականի հուլիս) զբաղվել է ֆիլմի վերականգնմամբ։ Կատարվել է պատկերի ու ֆոնոգրամայի լուսաքիմիական ու թվային վերականգնում, որն անցկացվել է Béatrice Valbin-ի վերահսկողությամբ։

ԾանոթագրություններԽմբագրել