Թագավորական մետաղադրամների գրասենյակ
Թագավորական մետաղադրամների գրասենյակ (շվեդ.՝ Kungliga Myntakabinettet), դրամագիտական թանգարան, որը գտնվում է Ստոկհոլմի պատմական կենտրոնում և համարվում է Շվեդիայի հնագույն թանգարաններից մեկը։ Թանգարանը նվիրված է փողի և, ընդհանրապես, տնտեսության պատմությանը[1]։
![]() | |
Տեսակ | դրամագիտական հավաքածու և ազգային թանգարան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Ստոկհոլմ |
Վայր | Narvavägen? |
Հասցե | Narvavägen 13-17, 114 60 Stockholm |
Փողոց | Narvavägen? (6) |
Մասն է | Շվեդիայի ազգային պատմական թանգարաններ |
Հիմնադրված է | 1572 |
![]() | |
![]() | |
Պաշտոնական կայք |
Պատմություն
խմբագրելԹանգարանի հիմնադիրը համարվում է արքա Յուհան III-ը, որը հավաքում էր հին շվեդական մետաղադրամներ, որպեսզի հիմնավորի Շվեդիայի ազգային գերբի վրա երեք թագեր պատկերելու իրավունքը։ Պարզվում է, որ երեք թագերը շվեդական մետաղադրամների վրա պատկերվել են սկսած 16-րդ դարից։ Մինչև 1630 թվականը հավաքածուում հաշվառվում էր ընդամենը 57 մետաղադրամ և մեդալ։ Տարիների ընթացքում թանգարանի հավաքածուն համալրվել է նվիրատվությունների, այլ հավաքածուների ձեռք բերման և պեղումների ընթացքում հայտնաբերված առարկաների հաշվին։ Կարևոր ձեռքբերում կատարվեց 1974 թվականին, երբ Մետաղադրամների գրասենյակը ձեռք բերեց մեծ քանակությամբ տարբեր բանկային փաստաթղթեր (բաժնետոմսեր, հավաստագրեր և այլն)։ Թանգարանի հավաքածուն համալրվեց ավելի քան 18000 արծաթե մետաղադրամներով Ստոկհոլմի կենտրոնում 1741 թվականին թվագրված «The Lohe Hoard» գանձի հայտնաբերումից հետո[2]։
Ներկայումս թանգարանային հավաքածուում հաշվառված են շուրջ 600000 մետաղադրամներ, թղթադրամներ, մետաղանիշեր, պարտավորագրեր, հավաստագրեր, բաժնետոմսեր, դրամապանակներ և այլ նյութեր։ Առանձնահատուկ հետաքրքրություն են ներկայացնում առաջին շվեդական պղնձե մետաղադրամները, որոնք հատվել են 10-րդ դարի վերջին, Օլաֆ Սկետկոնունգ թագավորի օրոք, 1644 թվականին Քրիստինա թագուհու օրոք հատված 19,7 կգ քաշով մետաղադրամը, 1661 թվականին տպագրված Ստոկհոլմի Բանկի՝ աշխարհում առաջին թղթադրամները, Վայմարյան հանրապետության ժամանակաշրջանի դրամներ, Նոբելյան մեդալներ։
Թանգարանի հիմնական բաժիններն են`
- Համաշխարհային դրամներ
- Շվեդական մետաղադրամներ
- Խնայողական բանկեր և խնայատուփեր
- Պետական ֆինանսներ
- Մեդալների արվեստ
- Գանձերի մոգություն
- Tally Up! (բաժին երեխաների համար)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «61-62 (Nordisk familjebok / Uggleupplagan. 19. Mykenai - Norrpada)». runeberg.org (շվեդերեն). 1913. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 16-ին.
- ↑ «The museum and the mission». Royal Coin Cabinet. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2007 թ․ փետրվարի 9-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թագավորական մետաղադրամների գրասենյակ» հոդվածին։ |