Թագավորական բանակի և ռազմական պատմության բելգիական թանգարան

Թագավորական բանակի և ռազմական պատմության բելգիական թանգարան (ֆր.՝ Musée Royal de l'Armée, հոլ.՝ Koninklijk Legermuseum), ռազմա-պատմական թանգարան Բրյուսել քաղաքում։

Թագավորական բանակի և ռազմական պատմության բելգիական թանգարան
Տեսակռազմական թանգարան, պատմության թանգարան, ավիացիոն թանգարան, շինությունների համալիր և տեսարժան վայր
Երկիր Բելգիա[1]
ՏեղագրությունԲրյուսել[1]
ՎայրՀիսունամյակի այգի
Մասն էWar Heritage Institute?[2]
ՀասցեJubelpark 3[1]1000[1]
Հիմնադրվել էհունիսի 28, 1923
Մակերես40,000 քառակուսի մետր
Կայքmuseearmee.be(ֆր.) և legermuseum.be(նիդեր.)
Քարտեզ
Քարտեզ

Մեծ ռազմական թանգարանը տեղակայված է Բրյուսելի կենտրոնից որոշակի հեռավորության վրա՝ «Հիսունամյակի պուրակ» համալիրում։ Թանգարան մուտքը վճարովի է, արժեքը՝ 10€:

Աշխատում է առավոտյան ժամը 9-ից։

Պատմություն

խմբագրել

1910 թվականի ցուցահանդեսի ժամանակ պատրաստվել էր Բելգիայի ռազմական պատմությանը նվիրված տաղավար, որը մեծ հետաքրքրություն առաջացրեց հանրության մոտ։ Այդ իսկ պատճառով մշտապես գործող թանգարան ունենալու միտք առաջացավ։ Սկզբում թանգարանը նախատեսվոմ էր կառուցել Կամբրե (l'Abbaye de la Cambre) վանքի տարածքում։ 1923 թվականին թանգարանը բացվեց Բրյուսելի «Հիսունամյակի պուրակ» համալիրում։

Հավաքածու

խմբագրել

Թանգարանում ներկայացված է զինտեխնիկայի մեծ հավաքածու, սառը և հրաձգային զենքեր, հրետանի, տանկեր, ռազմական մեքենաներ, ինքնաթիռներ (ներառյալ՝ Junkers Ju 52-ը), զինվորական համազգեստներ, հանդերձանքներ, ռազմական կենցաղավարության առարկաներ, ինչպես նաև միջնադարյան և ժամանակակից զենքների տարբեր տեսակներ։

Թանգարանի հավաքածուն աշխարհի ռազմա-պատմական հավաքածուների մեջ ամենախոշորներից մեկն է։ Թանգարանը 100 մետր երկարությամբ առանձին տաղավար ունի, որտեղ ներկայացված են ռազմական ինքնաթիռներ՝ աերոպլանների ամենաառաջին մոդելներից մինչև ժամանակակից ռեակտիվ ինքնաթիռներ, ինչպես նաև առկա է հատուկ տանկային բակ։

Բազմաթիվ ցուցադրանմուշներ նվիրված են գաղութային նվաճումների ժամանակաշրջանին. առաջին և երկրորդ համաշխարհային պատերազմներին։

Ռուսական հավաքածու

խմբագրել
 
Ռուս կայսրեր Նիկոլայ I-ի, Ալեքսանդր II-ի և Ալեքսանդր III-ի համազագեստները:

Թանգարանում է գտնվում Ռուսական կայսրության զինված ուժերի բացառիկ հավաքածուն՝ համազգեստները, խորհրդանշանները, զենքերը, շքանշանները և մեդալները։ Թանգարանի ռուսական բաժանմունքը հիմնել է բելգիական բանակի մայոր, թանգարանի տնօրեն Լ. Լեկոնտը։ Թանգարանում ներկայացված են հավաքածուներ՝ նվիրված կազակական գնդի Լեյբ-գվարդիային։ Մեծ հավաքածում նվիրված է Առաջին համաշխարհային պատերազմին և նրանքւմ՝ Ռուսաստանի մասնակցությանը[3]։ Ցուցադրանմուշների մեծ մասը թանգարանի հավաքածուի մեջ ներառվել է հեղափոխությունից հետո՝ բերվելով սպիտակգվարդիականներ էմիգրանտների կողմից։ Այդ կերպ են թանգարանին հանձնվել Սանկտ Պետերբուրգից արտահանված ռուս կայսրեր Նիկոլայ I-ի, Ալեքսանդր II-ի և Ալեքսանդր III-ի համազագեստները

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 https://erfgoedkaart.be/?id=7848
  2. https://warheritage.be/fr/qui-sommes-nous/nos-sites
  3. «Бельгийский музей армии, русская секция, 1973 | "ПАРИЖ и РУССКАЯ ФРАНЦИЯ" Franco-Russe гид-путеводитель: история, музеи, экскурсии». www.paris1814.com. Վերցված է 2016 թ․ ապրիլի 24-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թագավորական բանակի և ռազմական պատմության բելգիական թանգարան» հոդվածին։