Թագաժառանգների ապարանք (գերմ.՝ Kronprinzenpalais),Բեռլինի ՈՒնդեր դեն Լինդեն փողոցի վրա գտնվող ապարանքը կառուցված է ուշ կլասիցիզմի ոճով։ Երկար ժամանակ համարվել է քաղաքային ապարանք Պրուսիայի կառավարող արքայատոհմի համար։ 1919-1939 թվականներին Թագաժառանգների ապարանքը տեղակայված էր Բեռլինյան ազգային պատկերասրահի նոր բաժանմունքը` աշխարհի առաջին ժամանակակից արվեստ թանգարանը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Թագաժառանգների ապարանքը ամբողջությամբ ավերվել էր։ Վերականգնվել է 1968 թվականին և օգտագործվել է Բեռլին քաղաքի հյուրերի բնակեցման համար։ Ներկայումս Թագաժառանգների ապարանքը ընդունում է ցուցահանդեսներ և միջոցառումներ։

Թագաժառանգների ապարանք. Բեռլին

Պատմություն խմբագրել

Ապարանքը կառուցվել է 1663 թվականին քարտուղար Յոհան Մարտինցի համար։ 1706-1732 թվականներին այն փոխանցվել է Բեռլինի մարզպետին`Պրուսիայի գերագույն գլխավոր հրամանատարին` որպես ծառայողական բնակարան։ 1732 թվականին Ֆիլիպ Գերլախի կողմից ապարանքը վերակառուցվել է բարոկկո ոճով որպես թագաժառանգի և ապագա թագավոր Ֆրիդրիխ II-ի նստավայր, իսկ Բեռլինի մարզպետը տեղափոխվեց մարզպետի համար նախատեսված տուն։ Մինչև իր թագադրումը` 1740 թվականը, թագաժառանգ Ֆրիդրիխը ապարանքում բնակվել է կնոջ` Ելիզավեթ Կրիստինա -Բրաունշվեյգ Վոլֆենբյուտելսկու հետ միայն բեռլին կատարած կարճատև այցերի ժամանակ։ Դառնալով թագավոր Ֆրիդրիխը բնակություն հաստատեց քաղաքային ապարանքում, իսկ թագաժառանգների ապարանքը տվեց եղբորը` Ավգուստ Վիլհելմ Պրուսյացուն։ Ավգուստ Վիլհելմի այրին`Լուիզան բնակվել է թագաժառանգների ապարանքում մինչև 1780 թվականը։ 1793 թվականին թագաժառանգ Ֆրիդրիխ Վիլհելմը կնոջ` Լուիզա Մեկլենբուրգ-Ստրելիցկու, երեխաների և կոմսուհի Ֆոսսի հետ բնակություն հաստառեց վերանորոգված և կրկին կահավորված պալատում։ 1795-1797 թվականներին քանդակագործ Յոհան Գոտֆրիդ Շադովը թագաժառանգների ապարանքում ստեղծեց հայտնի «Արքայադուստրեր» քանդակների խումբը։ 1797 թվականի մարտի 22-ին թագաժառանգներ պալատում ծնվեց ապագա Վիլհելմ I-ը։ 1809 թվականին պալատի մի քանի սենյակների ձևավորման թարմացմամբ զբաղվել է այն ժամանակ դեռ քիչ հայտնի Կարլ Ֆրիդրիխ Շինկելը։ Հետագայում Վիլհելմ III-ը նրան հանձնարարեց կառուցել անցում, որը միավորում էր թագաժառանգների պալատը հարևան Արքայադուստրերի ապարանքի հետ։ 1797-1840թվականներին թագաժառանգների ապարանքը կոչվում էր թագավորական ապարանք, իսկ 1840 թվականից հետո` նախկին թագավորական ապարանք։

1856-1857 թվականներին թագաժառանգների ապարանքըը ճարտարապետ Հենրիխ Շտրակի ղեկավարությամբ վերակառուցվել է Վիլհելմի որդու`արքայազն Ֆրիդրիխի բնակության համար։ Շտրակը տանիքի փոխարեն կառուցեց երրորդ հարկը, շենքի ճակատը զարդարեց դասական ոճով և գլխավոր մուտքի մոտ կառուցեց սյուներ և պատշգամբ։ 1859 թվականին թագաժառանգների ապարանքում ծնվեց Գերմանիայի կայսրերից վերջինը`Վիլհելմ II-ը։ Նրա մայրը թագավորական արքայադուստր Վիկտորիան թագաժառանգների ապարանքում պարբերաբար անց էր կացնում հանդիպումներ գիտության և արվեստի գորխիչների հետ, այդ թվում Հենրիխ ֆոն Անգելի, Անտոն ֆոն Վերների և Ադոլֆ ֆոն Մենցելի։ Ֆրիդրիխ III-ի մահից հետո Վիկտորիա թագուհին տեղափոխվեց նոր ապարանք` Ֆրիդրիխսխոֆ։ 1905 թվականից Պրուսիայի թագաժառանգ Վիլհելմը և նրա կին Ցեցիլիան ձմեռները անց էին կացնում թագաժառանգների ապարանքում։

1918 թվականին նոյեմբերյան հեղափոխության ժամանակ թագաժառանգների ապարանքի շքամուտքի հարթակից ելույթ էին ունենում հեղափոխական շարժման կողմնակիցները։ Միապետության տապալումից հետո թագաժառանգների ապարանքը անցնում է պրուսական պետության սեփականությանը, որը 1919 թվականին այն փոխանցում է Բեռլինի ազգային պատկերասրահին։ Լյուդվիգ Յուստիի ղեկավարությամբ թագաժառանգների ապարանքում տեղակայվեց Բեռլինի ազգային պատկերասրահի նոր բաժանմունք, որը գոյատևեց մինչև 1937 թվականը։ 1919 թվականի օգոստոսի չորսին թագաժառանգների ապարանքում բացվեց այսպես կոչված «ողջերի պատկերասրահ»։ 150 նկարչական ստեղծագործություններ և ֆրանսիացի իմպրեսիոնիստների քանդակներ ինչպես նաև Բեռլինի բաժանման գործերը տեղափոխվեցին թագաժառանգների ապարանքի ցուցադրություն։ Վերևի հարկում ցուցադրվում էին «Կամուրջ» դրեզդենյան նկարչական խմբի և ուրիշ էքսպրեսիոնիստների ստեղծագործություններ։ Յուստիի նոր բաժինը դարձավ նմանակման նմուշ ժամանակակից արվեստի շատ թանգարանների համար։ 1933 թվականին ռեյխկանցլեր Հիտլերը հայտարարեց «մաքրման» անհրաժեշտության մասին։ Թագաժառանգների ապարանքի թանգարանը փակվեց։ 1936 թվականի մայիսին գեստապոյի ցուցումով`թագաժառանգների ապարանքի ժամանակակից արվեստի ստեղծագործությունները` այրվեցին ապարանքի նկուղային կաթսայատանը։ 1937 թվականի հուլիսի 7-ին թագաժառանգների ապարանքից առգրավվեցին 435 արվեստի ստեղծագործություններ։ Նրանցից 100-ը հայտնվեցին 1937 թվականի հուլիսի 19-ին Մյունխենում բացված «Դեգեներատիվ արվեստ» ցուցահանդեսում։ 1937 թվականին Արնիմայի ապարանքից թագաժառանգների ապարանք տեղափոխվեց Բեռլինի գեղարվեստի ակադեմիան։ 1945 թվականի մարտի 18-ին Բեռլինի ռմբակոծությունների հերևանքով թագաժառանգների ապարանքը ոչնչացվեց, ապարանքի փլատակները քանդվեցին 1961 թվականին։ 1968-69 թվականներին թագաժառանգների ապարանքի վերականգնման աշխատանքները ղեկավարում էր ճարտարապետ Րիխարդ Պաուլիկը։ Վերակառուցված ապարանքը կրում էր «ՈՒնտեր-դեն Լինդեն ապարանք» անունը։ 1972 թվականի դեկտեմբերի 21-ին վերականգնված ՈՒնտեր-դեն-Լինդեն ապարանքում կայացան տոնական միջոցառումներ` ԳԴՀ-ի և ԳՖՀ-ի միջև հիմնարար պայմանագրի ստորագրման առիթով։ 1990 թվականի օգոստոսի 31-ին թագաժառանգների ապարանքում անց էր կացվել Գերմանիայի միավորման վերաբերյալ պայմանագրի ստորագրումը։ 1990 թվականի օգոստոսի 31-ն թագաժառանգների ապարանքում անց էր կացվել Գերմանիայի միավորման վերաբերյալ պայմանագրի ստորագրումը։

Գերմանիայի միավորումից հետո առաջին տարիներին թագաժառանգների ապարանքըը դիտվում էր որպես Գերմանիայի Ֆեդերատիվ նախագահի նստավայր։ Ֆեդերատիվ նախագահի գրասենյակը հավակնում էր նաև ապարանքին կից շինություններին, այդ թվում նաև Արքայադուստրերի ապարանքին, որտեղ տեղակայված էր «Օպերային սրճարանը»։ Այս պլանները քննադատության սուր ալիք առաջացրեցին և 1994 թվականին ֆեդերատիվ նախագահ Րիխարդ ֆոն Վայցզեկերը որպես իր պաշտոնական նստավայր նշանակեց Բելվյու ապարանքը։

1998-2003 թվականներին Ցեյխհաուզի վերականգնման և թանգարանի նոր մասնաշենքի կառուցման ժամանակ թագաժառանգների ապարանքում անց էին կացվում Գերմանական պատմության թանգարանի ժամանակավոր ցուցադրություններ։ Ներկայումս թագաժառանգների ապարանքում անց են կացվում տարբեր ցուցադրություններ և թատերական ներկայացումներ։

Գրականություն խմբագրել

  • Richard Borrmann: Die Bau- und Kunstdenkmäler von Berlin. Mit einer geschichtlichen Einleitung von P. Clausewitz, Verlag von Julius Springer, Berlin 1893, S. 311—313.
  • Götz Eckardt (Hrsg.):Schicksale deutscher Baudenkmale im zweiten Weltkrieg. Eine Dokumentation der Schäden und Totalverluste auf dem Gebiet der DDR. Band 1: Berlin- Hauptstadt der DDR, Bezirke Rostock, Schwerin, Neubrandenburg, Potsdam, Frankfurt/ Oder, Cottbus, Magdeburg, Henschelverlag Kunst und Gesellschaft, Berlin 1980, S. 28.
  • Heinrich Trost (Gesamtredaktion): Die Bau- und Kunstdenkmale in der DDR. Hauptstadt Berlin I (Hrsg. von Institut für Denkmalpflege), Henschelverlag Kunst und Gesellschaft, Berlin 1983, S. 150—154.
  • Nikolaus Bernau: Das Kronprinzenpalais Unter den Linden: Ein Denkmal der DDR-Moderne, in: Museumsjournal, Berlin 1999, H. 1, S. 4-9.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թագաժառանգների ապարանք» հոդվածին։