Ընտանիքի պլանավորման և սեռական առողջության կենտրոն

Ընտանիքի պլանավորման և սեռական առողջության կենտրոն, Բեգլարյան բժշկական կենտրոն, ընտանիքի պլանավորման և սեռական առողջության կենտրոն Երևանում։

Ընտանիքի պլանավորման և սեռական առողջության կենտրոն
Տեսակկազմակերպություն
Երկիր Հայաստան
Հիմնադրված1920
ՏնօրենԳագիկ Բեգլարյան

Պատմություն խմբագրել

Ընտանիքի պլանավորման և սեռական առողջության կենտրոնը (նախկինում թիվ 2 ծննդատուն) Հայաստանի առաջին մանկաբարձական-գինեկոլոգիական հիվանդնոցն է։ Այն գործում է 1920 թվականից։ Հիվանդանոցի շենքը կառուցվել է Ալեքսանդր Թամանյանի նախագծով։ Հիվանդանոցի շենքն ընդգրկված է Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Ընտանիքի պլանավորման և սեռական առողջության կենտրոնում գործում են բոլոր անհրաժեշտ բաժանմունքները, որտեղ մատուցվում է մանկաբարձական-գինեկոլոգիական օգնություն։ Կենտրոնը Երևանի պետական բժշկական համալսարանի Մանկաբարձության և գինեկոլոգիայի բաժնի հիմնական բազան է։ Կենտրոնի տնօրենն է Գագիկ Բեգլարյանը, ով միաժամանակ ԵՊԲՀ մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի վարիչն է։

Մանկաբարձական-գինեկոլոգիական կլինիկան հիմնադրման օրից գիտական-մեթոդական և կազմակերչական կենտրոն է, որը կլինիկական օրդինատուրայի շրջանակներում իրականացնում է կադրերի՝ մանկաբարձ-գինեկոլոգների պատրաստում։ Կենտրոնում կրթություն են անցնում ԵՊԲՀ 4-րդ, 5-րդ և 6-րդ կուրսի ուսանողները, կազմակերպվում է արտերկրից ժամանած ուսանողների ուսուցում։

Ընտանիքի պլանավորման և սեռական առողջության կենտրոնը միաժամանակ գիտական կենտրոն է, որտեղ անցկացվում են հետազոտություններ՝ մանկաբարձության և գինեկոլոգիայի արդիական հարցերի վերաբերյալ։ Գիտական վերջին ծրագրերից են մասնավորապես՝ հղիության անկրելիության, հիպերպլաստիկ գործընթացների ինֆեկցիոն գործոնները և կանաց սեռական օրգանների նախաքաղցկեղային հիվանդությունները, կանանց սեռական օրգանների բորբոքային հիվանդությունների մանկաբարձական-գինեկոլոգիական կողմերը, ընկերքի ուսումնասիրությունը[1][2]։

Ստորաբաժանումներ խմբագրել

  • Բարձր ռիսկի խմբի հղիների բաժանմունք
  • Ընտանիքի պլանավորման կաբինետ
  • Լաբորատորիա
  • Կանանց կոնսուլտացիա
  • Հետծննդյան բաժանմունք
  • Հիպերբարիկ օքսիգենացիայի կաբինետ
  • Մանկաբարձական բաժանմունք
  • Մանկական գինեկոլոգիայի բաժանմունք
  • Նորածինների վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունք
  • Ոչ վիրաբուժական գինեկոլոգիայի բաժանմունք
  • Վերակենդանացման բաժանմունք
  • Վերարտադրողության և անդրոլոգիայի բաժանմունք
  • ՔԿԱ Դիմածնոտային վիրաբուժության բաժանմունք
  • Օպերատիվ գինեկոլոգիայի բաժանմունք
  • Ֆիզիոթերապևտիկ կաբինետ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ընտանիքի պլանավորման և սեռական առողջության կենտրոն
  2. «Ընտանիքի պլանավորման և սեռական առողջության կենտրոնի մասին doctors.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 5-ին.
  Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան, օբյեկտ № 1.6/94.2