Ընկերն ապագայից (անգլ.՝ About Time), Ֆիլմ, որը ստեղծված է ռեժիսոր և սցենարիստ Ռիչարդ Քուրթիսի կողմից։ Գլխավոր դերերում՝ Դոմնալ Գլիսոն, Ռեիչել ՄակԱդամս, Բիլ Նայի և Թոմ Հոլլանդեր։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2013 թվականի սեպտեմբերի 4 -ին։

Ընկերն ապագայից
անգլ.՝ About Time
Երկիր Միացյալ Թագավորություն
 ԱՄՆ
Ժանրֆանտաստիկ ֆիլմ, ռոմանտիկ ֆիլմ, դրամա, կինոկատակերգություն, ռոմանտիկ կատակերգություն և ֆիլմ ժամանակով ճանապարհորդության մասին
Թեմաճանապարհորդություն ժամանակով
Թվականսեպտեմբերի 4, 2013[1], հոկտեմբերի 17, 2013[1] և հոկտեմբերի 10, 2013[2]
Լեզուգերմաներեն և անգլերեն
ՌեժիսորՌիչարդ Քյորտիս
ՊրոդյուսերԹիմ Բևան
Սցենարի հեղինակՌիչարդ Քյորտիս
ԴերակատարներԴոնալ Գլիսոն, Բեն Բենսոն, Բիլ Նայի, Լինդսի Դունկան, Լիզա Այքհորն, Լիդիա Ուիլսոն, Մարգո Ռոբբի, Ֆիլիպ Բոս, Ռեյչել ՄաքԱդամս, Ռիչարդ Քորդերի, Ռիչարդ Գրանթ, Ռիչարդ Գրիֆիտս, Թոմ Հոլանդեր, Թոմ Հյուզ, Վանեսա Կիրբի, Ուիլ Մերիք, Դեբորա Ռոսան[3] և Ջոշուա ՄակԳուայըր[3]
ՕպերատորՋոն Գուլեսերիան
ԵրաժշտությունՆիկ Լերդ-Քլաուս
ՄոնտաժՄարկ Դեյ
Պատմվածքի վայրԼոնդոն
ԿինոընկերությունWorking Title Films և Universal Studios
Տևողություն123 րոպե
Բյուջե12 000 000 $
Շահույթ122 000 000 $

Սյուժեն խմբագրել

21 տարեկան հասակում Թիմ Լեյքը հայտնաբերում է, որ նա կարողանում է ճանապարհորդել ժամանակի միջով։ Դեպքերը տեղի են ունենում հերթական անհաջող Ամանորյա գիշերից հետո, երբ Թիմ Լեյքի հայրը՝Թիման, ասում է որդուն, որ իրենց տոհմի բոլոր տղամարդիկ հնարավորություն ունեն տեղափոխվել մեկ այլ ժամանակ, և ուղղել սխալները։ Թիմը չի կարող փոխել պատմությունը, բայց նա կարող է փոխել այն ինչ կատարվում է կամ այն ինչ արդեն եղել է անցյալում իր իսկ սեփական կյանքում։

Հաջորդ ամառ Կիտ Կատի ընկերուհին՝ Շառլոտան հյուրընկալվում է Թիմի ընտանիքի ծովափնյա տնակը, որպեսզի այնտեղ անցկացնի իր ամառային արձակուրդները։ Թիմը երկար էր հետաքրքրվում Շառլոտայով, և նրա արձակուրդների վերջին օրը որոշում է ասել նրան իր զգացմունքների մասին։ Շառլոտան պատասխանում է, որ Թիմը պետք է իրեն մոտենար հենց առաջին օրը։ Թիմը որոշում է ճանապարհորդել ժամանակի միջով և իր զգացմունքների մասին Շառլոտային ասում է հենց առաջին օրը, սակայն Շառլոտան պատասխանում է, որ ավելի լավ կլինի եթե Թիմն իրեն մոտենա իր վերջին օրով։ Հերոս Թիմը հասկանում է, որ չի կարող փոխել Շառլոտայի որոշումը որքան էլ, որ ճամփորդի ժամանակի միջով։ Հաջորդ ամռանը Թիմը վերադառնում է Լոնդոն և շարունակում իր իրավաբանական կարիերան։ Նա բնակվում է իր հոր ընկերոջ՝ Հարրիի տանը։ Հարրին ոչ մարդասեր դրամատուրգ էր։

Մի քանի ամիս անց Թոմն իր ընկերների հետ այցելում է Dans le Noir հաստատություն, որտեղ նա ծանոթանում է Մերիի հետ։ Ծանոթությունից հետո Մերին Թիմին տալիս է իր հեռախոսահամարը։ Այնուհետև Թիմը վերադառնում է տուն, որտեղ նրան սպասում էր ճնշված Հարրին։ Պարզվում է, որ հենց այդ գիշեր, երբ Թիմը հանդիպում է Մերիին, Հարիի ներկայացումը անցնում է անհաջող։ Անհաջող ներկայացման պատճառը հանդիսանում էր մի դերասան, ով մոռացել էր իր տեքստը։ Ցանկանալով օգնել Հարրիին Թիմը ճամփորդում է ժամանակի միջով և շտկում ամեն սխալ։

Բայց, այս ճանապարհորդությունը Թիմի համար ճակատագրական էր... Նա օգնելով Հարրիին կորցնում է իր սիրելիի՝ Մերիի հեռախոսահամարը։ Իմանալով Մերիի նախասիրությունների մասին Թիմը գտնում է նրան, և փորձում է նորից ծանոթանալ Մերիի հետ։

Նկարահանումներ խմբագրել

Ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել Լոնդոնում և Կորնուոլլեում։

 
Ռեիչել ՄակԱդամս

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  1. Ֆիլմի երրորդ րոպեում (2։34) երեկույթում լսվում է ռուսական Տատու («t.A.T.u.») խմբի «Ես խենթացել եմ» երգի անգլերեն տարբերակը («All the Things She Said»)։
  2. Թիմայի սենյակում փակցված է «Ամելիա» ֆիլմի պաստառը։
  3. Ֆիլմի վերջում Ռոռին կարդում է մի գիրք, որը կոչվում է «Աղբ»։ Այդ գիրքը Ռիչարդ Կյորտիսայի հաջորդ ֆիլմն է։
  4. Նկարահանումներից առաջ որոշած էր, որ Մերիի դերակատարը պետք է լիներ Զոի Դեշանելը, բայց նա թողնում է նկարահանման հրապարակը, քանի որ չգիտեր մի քանի տեսարանների մասին։ Այդ ժամանակ Մերիի դերը բաժին ընկավ Ռեիչել ՄակԱդամսին։

Դերերում խմբագրել

Դերակատար Դեր
Դոմնալ Գլիսսոն[4] Թիմ Լեյք Թիմ Լեյք
Ռեյչել Մաքադամս[5] Մերի Մերի
Բիլլ Նայի Հայրիկ Հայրիկ
Լիդիա Ուիլսոն Կիտ Կատ Կիտ Կատ
Լինդսի Դուկան Մայրիկ Մայրիկ
Ռիչարդ Կորդերի Դեզմոնդ հորեղբայր Դեզմոնդ հորեղբայր
Ջոշուա Մակգուայր Ռոռի Ռոռի
Թոմ Հոլլանդեր Հարրի Հարրի
Մարգո Ռոբբի Շառլոտտա Շառլոտտա
Ուիլլ Մերրիկ Ջեյ Ջեյ
Վաննեսա Կիրբի Ջոաննա Ջոաննա
Թոմ Հյուզ Ջիմմի Կինկեյդ Ջիմմի Կինկեյդ
Քեթրին Ստեդման Թինա Թինա
Լիզա Աիկհորն Մերիի մայրիկը

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  3. 3,0 3,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  4. Sneider, Jeff; Kroll, Justin (2012 թ․ մարտի 27). «Deschanel, Gleeson on 'Time' for Working Title» (անգլերեն). Variety. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 28-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  5. Kit, Borys (2012 թ․ մայիսի 10). «Rachel McAdams to Star in Working Title's 'About Time' (Exclusive)» (անգլերեն). The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 28-ին.