Ընկած մարտիկներին (հուշահամալիր, Դոնի Ռոստով)

«Ընկած մարտիկներին» հուշահամալիր (ռուս.՝ Мемориальный комплекс «Павшим воинам»), անմար կրակով հուշարձան Դոնի Ռոստովում, Կարլ Մարքսի հրապարակի Ֆրունզեի անվան պուրակում։ Նվիրված է Հայրենական մեծ պատերազմում զոհված զինվորներին և խաղաղ մարդկանց։ Հուշարձանը բացվել է 1969 թվականին։ Հուշակոթողի հեղինակներն են քանդակագործներ Էդուարդ Միրզոևը, Ա. Վասիլևը և ճարտարապետ Լ. Սիմոնենկոն[1]։ 1975 թվականից անմար կրակի մոտ գործում է Պահակետ № 1։ «Ընկած մարտիկներին» հուշահամալիրն ունի մշակութային ժառանգության տեղական նշանակության օբյեկտի կարգավիճակ[2]։

«Ընկած մարտիկներին» հուշահամալիր
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրԴոնի Ռոստով
Ներկա վիճակկանգուն
Արտաքին պատկերներ
«Ընկած մարտիկներին» հուշահամալիրի լուսանկարներ

Պատմություն խմբագրել

1943 թվականին, քաղաքի ազատագրումից հետո, Ֆրունզեի անվան պուրակում հայտնվեց եղբայրական գերեզման, որտեղ թաղված էին Ռոստովի օկուպացիայի ժամանակ և քաղաքի համար մարտերում զոհված ավելի քան 300 խորհրդային զինվորներ և խաղաղ բնակիչներ։ 1957 թվականի ապրիլին եղբայրական գերեզմանի մոտ տեղադրվեց հուշարձան։ 1959 թվականի մայիսի 9-ին եղբայրական գերեզմանի վրա վառվեց անմար կրակ[3]։ Այն վառելու պատվավոր իրավունքին արժանացան Խորհրդային Միության հերոսներ Պավել Սամոխինը և Նիկոլայ Պավլենկոն[4]։ Ներկայիս տեսքով հուշահամալիրը կառուցվել է 1969 թվականին[1], այն մի քանի անգամ վերակառուցվել է[4]։ 1975 թվականի մայիսի 9-ից անմար կրակի մոտ գործում է Պահակետ № 1։ Ռոստովի բարձր դասարանների դպրոցականները ցանկացած եղանակին հերթապահում են հուշահամալիրի մոտ[3]։

Նկարագրություն խմբագրել

Հուշահամալիրը զանգվածեղ բետոնե կիսաօղակ է` տեղադրված հորիզոնական դիրքով երկու հենասյան վրա։ Օղակի ներքին կողմում մետաղական խորաքանդակ է սգացող Մայր-հայրենիքի պատկերով։ Աջ ձեռքում նա պահում է դափնու ճյուղ։ Օղակի կենտրոնում վառվում է անմար կրակը։ Այն շրջանակված է հնգաթև աստղով, որը հենվում է միմյանց կապված 45 սվիններին։ Ըստ հուշահամալիրի հեղինակների մտահղացման` կիսաօղակը խորհրդանշում է բռնի ընդհատված կյանքը։ Հեղինակներն են ռոստովցի քանդակագործներ Է. Միրզոևը, Ա. Վասիլևը և ճարտարապետ Լ. Սիմոնենկոն[4]։

Գրականություն խմբագրել

  • Зубков, А. И. Колокола памяти — Ростов-на-Дону: Ростовское книжное издательство, 1985. — 41с. : ил.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Андрианов В. И., Терещенко А. Г. Партизанам-подпольщикам // Памятники Дона. — Ростов-на-Дону: Ростовское книжное издательство, 1981.
  2. «Пролетарский район» (PDF). rostov-gorod.ru. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 5-ին.
  3. 3,0 3,1 «В караул с адвокатом». Российская газета. 2011 թ․ ապրիլի 15. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 11-ին.
  4. 4,0 4,1 4,2 «Памятник погибшим воинам ВОВ -"Вечный огонь"». Официальный портал городской Думы и Администрации города. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 11-ին.