Ընկածները ռեժիսոր Սքոթ Հիքսի 2016 թվականի ռոմանտիկական ֆանտաստիկ դրաման է։ Ֆիլմը նկարահանվել է Լորեն Քեյթի 2009 թվականի համանուն վեպի հիման վրա։ Ֆիլմում նկարահանվել են Էդիսոն Տիմլին, Ջերեմի Իրվինը, Հարիսոն Գիլբերտսոնը և Ռիչարդսոն Ջոելին[6]։

Ընկածները
անգլ.՝ Fallen
Երկիր ԱՄՆ
Ժանրֆենթեզի ֆիլմ[1], ֆանտաստիկ ֆիլմ, ռոմանտիկ ֆիլմ և վեպի էկրանավորում
ՀիմքԸնկածները
Թվական2016 և հուլիսի 13, 2017
Լեզուանգլերեն
ՌեժիսորՍքոթ Հիքս[1][2][3]
ՊրոդյուսերՄարկ Քիարդի
Սցենարի հեղինակՔեթրին Փրայս[4] և Մայքլ Ռոս[4]
ԴերակատարներԷդիսոն Թիմլին[2][3][5], Ջոելի Ռիչարդսոն[4], Ջերեմի Իրվին[4], Լոլա Քըրք[4], Հերմայն Քորֆիլդ[4], Էլիոթ Լևի[4], Ջուլիետ Օբրի[4], Սիանոա Սմիթ-ՄակՖի[4], Սքաութ Թեյլոր Քոմփթոն[4], Հարիսոն Գիլբերթսոն, Մալաչի Քիրբի և Դեյզի Հեդ
ԵրաժշտությունՄարկ Այշեմ
Տևողություն92 րոպե

Ի սկզբանե ֆիլմը պետք է թողարկվեր 2015 թվականի աշնանը, բայց հեղինակ Լորեն Քեյթը հաստատեց, որ այն պետք է ցուցադրվեր 2016 թվականին այնպիսի երկրներում ինչպիսիք են Մալայզիան, Ֆիլիպինները և Սինգապուրը։ Ֆիլմը պետք է հեռարձակեր Lotus Entertainment-ը[7] , հեղինակի կողմից հաստատվել էր ֆիլմի նոյեմբերի 10-ին ֆիլմի ցուցադրումը Ֆիլիպիններում, Սինգապուրում և Մալայզիայում։ Անհայտ էր այն փաստը, թե երբ ֆիլմը կցուցադրվի Ավստրալիայում։ Ֆիլմը Մեծ Բրիտանիայի կինոթատրոններում ցուցադրվեց 2017 թվականի մարտի 10-ին։ 2017 թվականի օգոստոսի 2-ին Լորեն Քեյթը տեղեկացնում է, որ պլանավորվում է Ըկածները հեռարձակել Vertical Entertainment-ի կողմից։

Սյուժե խմբագրել

Լյուսինդա Լյուսի Փրայսին ուղարկում են Թուր և Խաչ վերափոխիչ-քոլեջ, (որը նախապատրաստական դպրոց էր երիտասարդների համար) այն բանից հետո երբ նրան մեղադրում են Թրևորի մահվան մեջ, որին մի ժամանակ Լյուսին սիրահարված էր եղել։ Նրանց համբույրից հետո, Թրևորը այրվում է, իսկ կարճ ժամանակ անց Լյուսին տեսնում է այն ստվերները` գերբնական, թանաքանման բծերը, որոնք տեսնում էր դեռ մանկուց։

Նոր դպրոց ժամանելուց հետո, Լյուսին հանդիպում է տարբեր ուսանողների, որոնց թվում էր Քեմերոնը Քեմ, ով նրա հանդեպ հետաքրքրություն է ցուցաբերում, Արիան Ալթերը, ով սկսում է պաշտպանել Լյուսիին, Մոլլի Զեյնը, որը սկսում է հետապնդել նրան, Փենիվեթերը Փեն, ում հետ Լյուսին ընկերություն է անում, և Դանիելը։ Նա նաև ծանոթանում է Միս Սոֆիայի` կրոնի գիտակ ուսուցչուհու հետ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt1564777/
  2. 2,0 2,1 http://www.filmaffinity.com/es/film538030.html
  3. 3,0 3,1 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=176528.html
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 ČSFD (չեխերեն) — 2001.
  5. http://www.imdb.com/title/tt1564777/fullcredits
  6. Fleming Jr, Mike (2013 թ․ օգոստոսի 16). «Lotus, Mayhem Set Addison Timlin, Jeremy Irvine For Gothic YA Novel Pic 'Fallen'». Deadline.
  7. «Ryan Kavanaugh Twitter message». 2016 թ․ սեպտեմբերի 3.