Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ընթերցողը (այլ կիրառումներ)

Ընթերցողը (գերմ.՝ Der Vorleser), գերմանացի իրավաբանական գիտությունների պրոֆեսոր և դատավոր Բերնհարդ Շլինկի վեպն է՝ տպագրված Գերմանիայում 1995 թվականին և ԱՄՆ-ում՝ 1997 թվականին։ Պատմությունն այլաբանություն է, որը քննարկում է հետպատերազմյան շրջանի սերնդի խնդիրները Գերմանիայում։ Բերթհոլդ Բրեխտն այս սերունդը անվանում է Nachgeborenen՝ «նրանք, ովքեր եկան հետո»։ Պատմությունը պատմվում է Միխայել Բերգի կողմից՝ հիշողությունների տեսքով և բաժանված է երեք մասի։

Ընթերցողը
գերմ.՝ Der Vorleser[1]
ՀեղինակԲերնհարդ Շլինկ[2][3]
Տեսակգրական ստեղծագործություն
ԺանրՀոլոքոստին նվիրված գրականություն և պատմական գեղարվեստական գրականություն
ԹեմաՀոլոքոստ և մեղքի հույզ
Բնօրինակ լեզուգերմաներեն[1]
Ստեղծման տարեթիվ1995[1]
Նկարագրում էԳերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
Երկիր Գերմանիա[1]
Հրատարակման տարեթիվ1995[1]
Պարգև(ներ)
ՎիքիքաղվածքԸնթերցողը

1998 թվականին գիրքը ստացավ Hans Fallada Prize և դարձավ առաջին գերմանական գիրքը, որը Նյու Յորք Թայմսի թոփ բեսթսելլերների ցուցակում հայտնվեց[4][5], տպագրվել է մի քանի միլիոն օրինակով[6]։ Գիրքը թարգմանվել է 37 լեզվով, այդ թվում՝ հայերեն։ Գիրքը նաև ընդգրկվեց գերմաներեն լեզվի և գրականության դասընթացի, ինչպես նաև Հոլոքոստի մասին համալսարանական և այլ ուսումնական գրականության պարտադիր ցանկերի մեջ[6]։

2008 թվականին տեղի ունեցավ գրքի էկրանավորման պրեմիերան։ Ռեժիսոր Սթեֆան Դելդրի ֆիլմը նոմինացվեց հինգ Ակադեմիական մրցանակի, իսկ Քեյթ Ուինսլեթը հաղթող ճանաչվեց Հաննայի դերի համար։

Գրքի մասին խմբագրել

Գրքում բարձրացվում են այնպիսի բարդ և տաբուացված թեմաներ, ինչպիսիք են.

  • Մեղավորության հարցը
  • Նացիստական համակարգը
  • Տարիքային մեծ տարբերություն ունեցող մարդկանց հարաբերությունները
  • Անգրագիտությունը

The Guardian ամսագիրը նշում էր, որ չնայած ողջ ողբերգական թեմատիկային, գիրքը ներման մասին է։ Սակայն, հղում կատարելով գրքի հեղինակին, խոսքը վեպի հերոսուհու՝ ռազմական հանցագործությունների մեղքի քավման, ապաշխարության մասին չէ[7]։

Պատմության համար ոգեշնչման աղբյուր հանդիսացավ Արևելյան Բեռլինը և նրա գորշավունությունը, երբ Բերնհարդ Շլինկը 1990 թվականին այցելեց քաղաք՝ որպես հրավիրված պրոֆեսոր[8]։

Կերպարներ խմբագրել

  • Միխայել Բերգ, գերմանացի իրավագետ, ով հիշում է իր կյանքն ու մտորում Հոլոքոսթի, անցյալի ու հանցագործության մասին։
  • Հաննա Շմիտց, Օսվենցիմի ճամբարի նախկին աշխատակից, Միխայելի հետ առաջին հանդիպման պահին 38 տարեկան էր։ Մինչ այդ աշխատել էր Սիմենս ընկերությունում, գրքի սկզբին վագոնի ուղեկցորդուհի էր աշխատում տեղական երկաթուղային ընկերությունում։ Հարաբերություններում միշտ ուներ դոմինանտ դեր։
  • Սոֆի, Միխայելի դպրոցական ընկերը։ Հենց Սոֆիի կերպարն է ներկայացնում Հաննայի իդեալից հեռացումը։ Սոֆիի և մյուս դասարանցիների հետ շփումը Միխայելին հեռացնում է Հաննայից, ստիպում հակադրվել նրան։
  • Միխայելի հայրը, փիլիսոփայության պրոֆեսոր, ում աշխատությունները կենտրոնացված են Կանտի և Հեգելի վրա։ Նացիստների ժամանակ կորցրել է իր աշխատանքը Սպինոզայի մասին գիրք գրելու պատճառով։ Այս ընթացքում նա բրոշյուրներ գրելով էր պահում ընտանիքը։ Հետագայում վերադառնում է իր սովորական աշխատանքին։
  • Միխայելի մայրը երևում է աղոտ։ Միխայելը հիշում է, թե ինչպես էր մայրն իրեն լողացնում, երբ մտնում է Հաննայի տանը լողանալու։ Հոգեվերլուծաբանը, որին հանդիպում է Միխայելը շատ ավելի ուշ, ասում է նրան, որ նա պիտի ավելի շատ փորձի կենտրոնանալ մոր կերպարի վրա և հասկանա նրա ազդեցությունը։
  • Միխայելի քույրը փոքր է նրանից մի քանի տարով։ Խորամանկ է, խելամիտ։ Նրա կերպարը ամբողջովին չի բացահայտվում։
  • Եղբայրը մեծ է Միխայելից և երբեք լավ հարաբերություններ չի ունեցել նրա հետ։ Միշտ կծում էր Միխայելին և թունոտ ակնարկներ անում ընթրիքների ժամանակ։

Սյուժե խմբագրել

Մաս 1 խմբագրել

Պատմությունը բաժանված է ժամանակագրական հաջորդականությամբ երեք մասի, որոնք բոլորն էլ պատմվում են գլխավոր հերոսի՝ ոմն Միխայել Բերգի կողմից։ Առաջին մասում Բերգը հիշում է իր պատանեկությունը, երբ 15 տարեկանում տուն վերադառնալիս հիվանդանում է հեպատիտով ու թե ինչպես է անծանոթուհի Հաննան օգնում նրան։ Հետագայում մոր դրդումով Միխայելը գնում է Հաննայի տուն՝ նրանից շնորհակալություն հայտնելու, սակայն փախչում է այնտեղից՝ ամաչկոտության պատճառով։ Այնուամենայնիվ, նա վերադառնում է Հաննայի մոտ։ Այնտեղ լողնալուց հետո նա Հաննայի հետ քնում է, որից հետո նրանք դառնում են սիրեկաններ։ Շուտով Միխայելի հիվանդությունը նահանջում է, իսկ նրա այցելությունները Հաննայի տուն դառնում են պարբերական։ Շուտով Հաննան սկսում է ստիպել տղային իր համար գիրք կարդալ իր հետ քնելուց առաջ։ Միխայելը կարդում է հիմնականում դասական գրականություն․ «Ոդիսականը» և «Օրիորդը շան հետ» վիպակը։ Հաննան սկսում է ֆիզիկական ու հոգեբանական ճնշում գործադրել Միխայելի վրա, որի պատճառով վերջինը սկսում է ավելի շատ ժամանակ անցկացնել իր դասընկերների հետ։ Մասնավորապես Սոֆի անունով աղջիկը, որը նաև ռոմանտիկ զգացումներ էր տածում տղայի հանդեպ, ստիպում է մոռանալ Հաննայի մասին։ Շուտով Հաննան անհետանում է։ Միխայելն իրեն մեղավոր է զգում այդ ամենի համար, քանի որ կարծում է, որ իր վերաբերմունքն է Հաննայի գնալու պատճառը։ Նա դառնում է սառն ու հաշվենկատ և այլևս ոչ մի կնոջ հանդեպ չի զգում նույնը, ինչ որ զգացել էր Հաննայի նկատմամբ։

Մաս 2 խմբագրել

Վեց տարի անց Միխայելը իրավագիտություն է ուսումնասիրում համալսարանում։ Նա լավագույն ուսանողներից է, նաև սիրելի է կանանց շրջանում, սակայն այդպես էլ չի կարողանում հրաժեշտ տալ Հաննայի կերպարին։ Շուտով, որպես ազատ դիտորդ, ուսանողների մի խումբ, այդ թվում՝ գլխավոր հերոսը, մասնակցում են Օսվենցիմի ճամբարի աշխատակից կանանց դատավարություններին։ Ձերբակալված կանանց մեջ Միխայելը ճանաչում է իր Հաննային։ Պարզվում է, որ Հաննան Օսվենցիմում վերահսկողություն էր անցկացնում 300 հրեա կանանց նկատմամբ։ Նա, պարզվում է, վերջիններիս ստիպում էր գիշերներն իր համար գիրք կարդալ։ Հաննան չի փորձում արդարանալ, սակայն նիստերից մեկի ժամանակ հարց է ուղղում դատավորին. «Իսկ ի՞նչ կանեիք Դուք»։ Հարցը անպատասխան է մնում։ Բերգը դատական պրոցեսի ընթացքում գլխի է ընկնում, որ Հաննան անգրագետ է և միայն այդ ժամանակ է սկսում բացատրել նրա այն գործողությունները, որոնք մինչ այդ անիմաստ ու կամայական էին թվում։ Հաննան չի խոստովանում իր անգրագիտությունը և այդ պատճառով ստանում է ամենածանր պատիժը։ Երկար տատանվելուց հետո հերոսը որոշում է չմատնել նախկին սիրուն։

Մաս 3 խմբագրել

Միխայելը ամուսնացել է ու դաստիարակում է իր փոքրիկ դստերը։ Նա չի կարող, սակայն, մոռանալ Հաննային, ուստի վերջինիս անանուն գրքեր է ուղարկում։ Հաննան բանտում սկսում է դժվարությամբ կարդալ, իսկ հետագայում՝ նաև գրել երեխայի պես։ Նա սկսում է նամակներ գրել գլխավոր հերոսին, սակայն պատասխաններ չի ստանում։ Շուտով Հաննան պիտի դուրս գա բանտից։ Բերգը որոշում է հանդիպել նրան ու խոստանում է աշխատանք ու ապրելու ժամանակավոր տեղ տրամադրել։ Սակայն հաջորդ օրը Հաննան ինքնասպան է լինում և Միխայելը կրկին պարուրվում է մեղքի զգացողությամբ։ Նա իմանում է, որ Հաննան բանտում գրքեր էր կարդում Հոլոքոսթի մասին՝ Էլի Ուիզել, Պրիմո Լեվի, Թադեուսզ Բորովսկի, ինչպես նաև՝ վավերագրական գրքեր համակենտրոնացման ճամբարներում կյանքի մասին։ Հաննայի վերջին ցանկությունն էր, որ Միխայելը նրա ողջ ունեցվածքը տրամադրի տարիներ առաջ Հաննայի մասնակցությամբ եկեղեցու հրկիզումից ողջ մնացածներին։ Լինելով ԱՄՆ-ում, Միխայելը Նյու Յորքում գտնում է ողջ մնացած միակ կնոջը, ով գիրք էր գրել Օսվենցիմի ճամբարից մահվան մարշի մասին։ Միխայելը պատմում է նրան իր պատմությունն ու օգնություն առաջարկում, սակայն կինը հրաժարվում է ու առաջարկում այլ նպատակով օգտագործել գումարը։ Հերոսն ընտրում է «Անգրագիտության դեմ պայքարի» հրեական ֆոնդը։ Վերադառնալով Գերմանիա՝ Բերգը կյանքում առաջին ու վերջին անգամ այցելում է Հաննայի գերեզմանին։

Մրցանակներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Deutsche Nationalbibliothek Record #4535518-6 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. Identifiants et Référentiels (ֆր.)ABES, 2011.
  3. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. «Drehstart für DER VORLESER» (գերմաներեն). digitalvd.de. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 21-ին.
  5. «Bio-Bibliographie.Bernhard Schlink» (գերմաներեն). Издательство Diogenes — стр.1. 2013. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 5-ին.
  6. 6,0 6,1 Хлебников Б. Н. (17.08.2005). «"Автор бестселлера и адвокат канцлера"». Немецкая волна. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 22-ին.
  7. Hare D. (13.12.2008). «"Truth and reconciliation"». «The Guardian». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 6-ին.
  8. Kilb A. (2009). «"Im Gespräch: Bernhard Schlink. Herr Schlink, ist «Der Vorleser» Geschichte?"». «Frankfurter Allgemeine Zeitung». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 6-ին.

Գրականություն խմբագրել

  • Bernhard Schlink. Der Vorleser. Mit Materialien zum Film Zeitgenössische Romane im Unterricht. Unterrichtshilfe mit Kopiervorlagen, Mit Materialien zum Film (9. bis 13. Klasse)
  • Sascha Feuchert, Lars Hofmann. Lektüreschlüssel — Bernhard Schlink: Der Vorleser, Reclam, Stuttgart 2005, ISBN 978-3-15-015359-8.
  • Manfred Heigenmoser, Erläuterungen und Dokumente zu Bernhard Schlink: «Der Vorleser», Reclam|место=Stuttgart, 2005, 978-3-15-016050-3
  • Juliane Köster. Bernhard Schlink, Der Vorleser. Interpretation. Oldenbourg, München 2000, ISBN 978-3-637-88745-9.
  • Ekkehart Mittelberg. Bernhard Schlink, Der Vorleser. Unterrichtsmodell mit Kopiervorlagen. Cornelsen, Berlin 2004, ISBN 978-3-464-61634-5.
  • Miriam Moschytz-Ledgley. Trauma, Scham und Selbstmitleid — Vererbtes Trauma in Bernhard Schlinks Roman «Der Vorleser». Tectum, Marburg 2009, ISBN 978-3-8288-9959-9.
  • Micha Ostermann. Aporien des Erinnerns. Bernhard Schlinks Roman Der Vorleser. Dolega, Bochum 2004, ISBN 978-3-937376-03-5.
  • Bernhard Schlink, Bettina Greese, Sonja Pohsin, Almut Peren-Eckert. EinFach Deutsch Unterrichtsmodelle: Bernhard Schlink: Der Vorleser — Neubearbeitung: Mit Materialien zum Film. Gymnasiale Oberstufe. Schöningh, Paderborn 2010, ISBN 978-3-14-022490-1.
  • Cerstin Urban. Bernhard Schlink: Der Vorleser, Kommentare, Diskussionsaspekte und Anregungen für produktionsorientiertes Lesen, Beyer, Hollfeld, 2011, ISBN 978-3-88805-521-8.

Արտաքին հղումներ խմբագրել

 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ընթերցողը (գիրք)» հոդվածին։