Ընդհարում ֆինլանդացի մաքսանենգների հետ
«Ընդհարում ֆինլանդացի մաքսանենգների հետ» ռուս նկարիչ Վասիլի Խուդյակովի նկարն է, որը ստեղծված է 1853 թվականին։ Այն պահպանվում է Տրետյակովյան պատկերասրահի կողմից։ Նկարի չափերն են 95,6 × 133,6 սմ[1]։ [2] Նկարը ավելի կարճ անվանվում է «Ֆինլանդացի մաքսանենգեր»[1] կամ «Բեմում մաքսանենգերն են»[3]
Ընդհարում ֆինլանդացի մաքսանենգների հետ | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Վասիլի Խուդյակով |
տարի | 1853 |
բարձրություն | 95,6 սանտիմետր |
լայնություն | 133,6 սանտիմետր |
ստեղծման երկիր | Ռուսաստան |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Տրետյակովյան պատկերասրահ |
հավաքածու | Տրետյակովյան պատկերասրահ |
Ծանոթագրություններ |
Այս կտավը դարձել է ռուսական գեղանկարչության առաջին ստեղծագործություններից, որը գնել է Պավել Տրետյակովը։ Ընդ որում նրա հավաքածուն է հիմք ծառայել Տրետյակովյան պատկերասրահի հազվագյուտ ժողովածուի համար։ Հենց այս կտավի գնման ամսաթիվն է (1856 թվական, մայիսի 22) ընդունվում, որպես պատկերասրահի հիմնման օր[1][3][4]։
Պատմություն
խմբագրել«Ընդհարում ֆինլանդացի մաքսանենգների հետ» նկարը ստեղծվել է 1853 թվականին։ Այս նույն թվականին այն ցուցադրվել է Մոսկվայի ցուցահանդեսում, որը կազմակերպվել է Մոսկովյան նկարիչների միության կողմից[3]։
Ինչպես նշվեց վերևում կտավը Պավել Տրետյակովի սկզբնական ձեռքբերումներից էր` կապված ռուսական գեղանկարչության հետ։ Այն ձեռք է բերվել 1856 թվականին Վասիլի Խուդյակովից, որի գնման համ համար Տրետյակովն ացելել է նկարչի արհեստանոց (Սանկտ-Պետերբուրգ)[5]։
Նկարի ձեռքբերման ստացականը փոխանցվել է Տրետյակովին 1856 թվական, մայիսի 22-ին, որի համար վճարվել 450 ռուբլի։ Ընդ որում հենց այս օրն է համարվում Տրետյակովյան պատկերասրահի հիմնադրման հետ[6]։
Այս ժամանակահատվածում նաև ձեռք է բերվել Նիկոլայ Շիլդերի «Գայթակղություն» կտավը։ Չնայած այն փաստին, որ այս ձեռքբերումը թվագրված է 1856 թվականին, բայց ժամանակակիցները կարծում են, որ տվյալ կտավի վրա աշխատանքն ավարտվել է 1857 թվականին, իսկ Տրետյակովին փոխանցվել է 1858 թվականին։
Նկարագրություն և արձագանքներ
խմբագրելՆկարիչը արտացոլել է այն պահը, երբ ֆինլանդացի մաքսանենգերը պատրաստվում էին ապօրինի ապրանքների անցկացմանը և հենց այդ պահին ռուս սահմանապահները նրանց հայտնաբերեցին։ Ընդհանուր առմամբ այս կոմպոզիցիան կառուցված է ակադեմիզմի ավանդույթներին համապատասխան, բայց և այնպես հեղինակը կարողացել է ցուցադրել ընդհարման մասնակիցների իրական էքսպրեսիան, ինչպես նաև մատնացույց անել կրքերի թեժացումը[3]։
Ըստ քննադատների նկարի ակնհայտ առավելություններից էր օրիգինալությունը, կենսականությունը և տվյալ սյուժեի այժմեությունը։
Հոդվածներից մեկում, որը հրատարակվել է նկարչի մահվանից հետո, նշվում էր.
««Բեմում մաքսանենգերն են» կտավը իր ժամանակի համար ուրախալի երևույթ էր, որից փչում էր թարմությունը»։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Государственная Третьяковская галерея — каталог собрания / Я. В. Брук, Л. И. Иовлева. — Москва: Красная площадь, 2006. — Т. 4: Живопись второй половины XIX века, книга 2, Н—Я. — С. 407—408. — 560 с. — ISBN 5-900743-22-5.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 31-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 О. Д. Атрощенко. Начало коллекции. К истории приобретения П. М. Третьяковым первой картины (PDF). журнал «Третьяковская галерея», 2005, № 3, с.20—29. Проверено 3 января 2017.
- ↑ Т. В. Юденкова. Неустанное служение — К истории коллекции П. М. Третьякова // Наше наследие. — 2006. — № 78.
- ↑ А. П. Боткина. Павел Михайлович Третьяков в жизни и искусстве. — М.: Искусство, 1993. — 371 с. — ISBN 9785210025500.
- ↑ А. И. Федорец. Когда следует праздновать юбилей «Третьяковки»? (HTML). rummuseum.ru. Проверено 3 января 2017.