Ընդհանուր հայտարար
Ընդհանուր հայտարար (անգլ.՝ Common Ground), Կանադայի գործող վարչապետ Ջասթին Թրյուդոյի գիրքը, որն առաջին անգամ հրատարակվել է 2014 թվականին։ Գիրքը գրվել է այն ժամանակ, երբ Թրյուդոն գլխավորում էր Կանադայի լիբերալ կուսակցությունը։ «Ընդհանուր հայտարարը» Թրյուդոյի քաղաքական փորձառնության հուշագրություն է, որն սկսվում է Սասեքս դրայվ 24 հասցեից (Կանադայի վարչապետի նստավայրը, Թրյուդոյի հայրը ևս եղել է Կանադայի վարչապետ) և հասնում մինչև կանադական խորհրդարանի պատգամավոր դառնալն ու Լիբերալ կուսակցության առաջնորդության ստանձնումը։
Ընդհանուր հայտարար | |
---|---|
![]() | |
Հեղինակ | Ջասթին Տրյուդո |
Տեսակ | գիրք |
Ժանր | հուշագրություն |
Հրատարակման տարեթիվ | 2014 |
ԳՄՍՀ | 798-9939-1-0825-4 |
2018 թվականին Newmag հրատարակչությունը գիրքը թարգմանել ու հրատարակել է հայերեն[1]։
Նախապատմություն
խմբագրելԿանադայի ռադիոհեռարձակող կորպորացիան գիրքը նկարագրել է որպես "Թրյուդոյի փորձը բնորոշելու ինքն իրեն, մինչև իր քաղաքական հակառակորդները կանեին նրա փոխարեն»։ Բացի այդ, CBC-ն այն բնորոշում է նաև որպես քաղաքական և անձնական հուշագրություն[2]։ Իր գրքում Թրյուդոն պատմում է իր մանկության, ծնողների՝ Պիեռ և Մարգարետ Թրյուդոների բաժանման, մտավոր խնդիրների դեմ մոր պայքարի, եղբոր՝ Միշել Թրյուդոյի մահվան, ինչպես նաև ակտիվ քաղաքականությամբ զբաղվելու իր որոշման մասին[3]։
Ընդունում
խմբագրելThe Tyee-ում Քրաուֆորդ Քիլիանը գիրքը բնորոշել է որպես «դաստիարակչական վեպ»՝ նշելով, որ կենսագրականը «կարդացվող գիրք է, որը պետք է ընթերցվի՝ անկախ քաղաքական հայացքներից»։ Ըստ Քիլիանի՝ գրքում Թրյուդոն իրենց ներկայացնում է որպես խելացի, օրինապահ, հեռատես մարդու, որը «հավանաբար ավելի խելացի է, քան իր հայրը»[4]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Թրյուդո, Ջասթին. «Ընդհանուր հայտարար». Newmag Publishing House. Newmag. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 30-ին.
- ↑ Mas, Susana (2014 թ․ հոկտեմբերի 20). «Justin Trudeau memoir: 7 surprising revelations from Common Ground». CBC News.
- ↑ Delacourt, Susan (2014 թ․ հոկտեմբերի 17). «Justin Trudeau turns his life into an open book». Toronto Star.
- ↑ Kilian, Crawford (2015 թ․ նոյեմբերի 4). «In 'Common Ground', Justin Trudeau Reveals His Education». The Tyee.