Է. Ֆ. Ֆիլիտցի տուն (ռուս.՝ Дом Э. Ф. Филитц), գեղեցիկ առանձնատուն Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքի պատմական կենտրոնում։ Ճարտարապետության հուշարձան է, որը գտնվում է հետևյալ հասցեով՝ Մամին-Սիբիրյակի փողոց, տուն 187։

Է. Ֆ. Ֆիլիտցի տուն
Տեսակմեծ առանձնատուն
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԵկատերինբուրգ
ՃարտարապետՅուլի Դյուտել
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Նկարագրություն խմբագրել

Առանձնատունը կառուցվել է մոտավորապես 1896 թվականին Էմմա Ֆեոդորովնա (Ֆերդինանդովնա) Ֆիլիտցի պատվերով։ Նախագծի հեղինակն է ճարտարապետ Յուլի Օսիպովիչ Դյուտելը[1]։ Տունն անհամաչափ է և ունի արտահայտված անկյունային շեշտադրություն։ Ներսում պահպանվել է բնօրինակ դեկորի և ծեփվածքի մի մասը, սակայն տանը խորհրդային տարիներին կատարվել է վերապլանավորում[2]։

Գլխավոր ճակատը դուրս է գալիս Էնգելսի փողոց, որտեղ պահպանվել է շքամուտքը, որը նախագծված է երկկողմանի սանդղաբազուկներ ունեցող բարձր քարե առմուտքով[2]։

Պատմություն խմբագրել

Դաստակերտային մեծ համակառույցը ներառում էր գարեջրի գործարանի շենքը, ծառայություններ, կրպակ, տնտեսություններ և այգի, լճակ։ Ներկայումս դաստակերտից մնացել է միայն «ռուսական» ոճով կառուցված կիսաքարե երկհարկանի տունը։ Մամին-Սիբիրյակի և Էնգելսի փողոցների խաչմերուկում գտնվող այս գեղեցիկ տունը հաճախ կորչում է ծառերի հետևում և թաքնված է լինում քաղաքի բնակիչների հայացքներից։ Բացի այդ, մոտակայքում կա կենդանաբանական այգի, և սովորաբար բոլորն ուշադրությունը դարձնում են նրան։ Այնուամենայնիվ, այս տունը 19-րդ և 20-րդ դարերի սահմանագլխի քաղաքի պատմության վկան է։ Տունը պետության կողմից պահպանվում է որպես 19-րդ դարի վերջի փայտե ճարտարապետության հուշարձան[2]։

Այս տանն ապրել է ռուսացած գերմանացիների ընտանիք, որը քաղաքի գարեջրագործությունը հասցրել է բարձր մակարդակի։ Էռնեստ Ֆերդինանդովիչ (իսկական անունը՝ Էռնստ Ռուդոլֆ) և Էմմա Ֆեոդորովնա Ֆիլիտցների մասին առաջին հիշատակումները թվագրվում են 1879 թվականով։ Մինչև 1883 թվականը ամուսինն աշխատել է Գրեբենկովի գարեջրի գործարանում։ Այդ տարի նա դիմել է քաղաքային դումա և ստացել սեփական գարեջրի գործարան կառուցելու թույլտվություն[2]։

Այդ պահին նա արդեն որպես սեփականություն ձեռք էր բերել ժամանակակից Մարքսի, Մամին-Սիբիրյակի, Էնգելսի և Լունաչարսկու փողոցներով պարփակվող ամբողջ թաղամասը և հենց այդտեղ էլ կառուցեց իր գործարանն ու բնակելի տները։ Որոշ ժամանակ անց նա սկսեց առանց թույլտվության արտադրել մրգային հյութ, չէր վճարում հարկեր և անօրինական գործունեություն ծավալելու մեղադրանքով հատնվեց դատարանում։ Նրան նույնիսկ որոշ ժամանակով արգելեցին գարեջրի արտադրությունը[2]։

Ֆիլիտցը որոշ ժամանակ անց ամեն ինչ վերականգնեց՝ վճարելով բոլոր պարտքերն ու տուգանքները, բայց այս ամենն անդրադարձավ նրա առողջության վրա։ Նա հիվանդացավ որովայնատիֆով և 1892 թվականի փետրվարի 2-ին մահացավ։ Գործն իր վրա վերցրեց նրա կինը, որը զգալիորեն ընդլայնեց գործունեությունը և շուտով առաջ անցավ ամուսնուց[2]։

Էմմա Ֆիլիտցն ապրեց մինչև 1919 թվականը։ Նրա արտադրությունը փակվել էր 1914 թվականին՝ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ընդունված ոգելից խմիչքներն արգելող օրենքով։ 1917 թվականի հեղափոխությունից հետո նրա ունեցվածքն ազգայնացվել էր, բայց նա չէր լքել քաղաքը։ Ֆիլիտցի տունը, այգին և լճակը սկբում հանձնվեցին մանկապարտեզին, իսկ 1920-ական թվականներից հետո այնտեղ տեղակայվեցին արհմիությունները[2]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Усадьба Э. Ф. Филитц, 1896 г.».
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 «Деревянное сокровище Екатеринбурга: усадьба Филитц, в которой построили пивоваренный завод».