Էրնկան
Էրնկանի (քրդ.՝ Êringanî), գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Աղբակի գավառակում[1]։ Գտնվում էր Աղբակ գետի վերին հոսանքի աջակողմյան վտակներից մեկի ափին, Ս. Բարդուղեմեոս վանքից մի քանի կմ արևմուտք, լեռնային վայրում։
Գյուղ | |
---|---|
Էրնկանի | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Վանի վիլայեթ |
Գավառ | Աղբակի գավառ |
Այլ անվանումներ | Երընկան, Էրնգանի, Երնկան, Էրընկան, Էրընկանի, Էրինգան, Էրինգյան, Էրինգյանի, Էրնկանի, Էրնկուն |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) |
Ժամային գոտի | UTC+3 |
Փոստային ինդեքսներ | 65600 |
ՊատմությունԽմբագրել
Գյուղը քարուքանդ է արվել 1915-1918 թվականների Մեծ եղեռնի ժամանակ։ Նրա բնակիչների մեծ մասը կոտորվել է գաղթի ու տեղահանության ճանապարհին։
ԲնակչությունԽմբագրել
1905 թվականին ուներ 85 տուն հայ բնակիչ։
Պատմամշակութային կառույցներԽմբագրել
Էրնկանին ուներ 1660 թվականին կառուցված Ս. Ստեփանոս անունով եկեղեցի և Ս. Ծիրանավոր ու Ս. Սարգիս ավերակ եկեղեցիները։ Գյուղում կան ընդարձակ գերեզմաններ, որոնք վկայում են, որ հնում այն ավելի բազմամարդ է եղել (ըստ ավանդության մոտ 500 տուն)։ Գյուղի արևմտյան կողմում գտնվում է Էրնկանի Ս. Աստվածածին վանքը, որը միջին դարերում եղել է հայ գրչության կենտրոններից մեկը[2]։
ԱղբյուրներԽմբագրել
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Վանի նահանգ»։ Վերցված է 2015 ապրիլի 14
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 372
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 97)։ |