Էռնո Քիշ կամ Էրնե Օգոստինոսի Կիշյան նաև Գիշ, Կիշ (հնագույն տոհմանունը՝ Ագոնց) (գերմ.՝ Ernst Kiss von Ellemér und Ittebe, հունգ.՝ Kiss Ernő, իսկական ազգանունը՝ Քեշիշյան) (հունիսի 13, 1799(1799-06-13), Տիմիշոարա, Տիմիշ - հոկտեմբերի 6, 1849(1849-10-06), Արադ (Ռումինիա), Ռումինիա), հունգարահայ սպա, Արադի նահատակներից մեկը։

Էռնո Քիշ
Դիմանկար
Ծնվել էհունիսի 13, 1799(1799-06-13)
ԾննդավայրՏիմիշոարա, Տիմիշ
Մահացել էհոկտեմբերի 6, 1849(1849-10-06) (50 տարեկան)
Մահվան վայրԱրադ (Ռումինիա), Ռումինիա
Քաղաքացիություն Ավստրիական կայսրություն
Մայրենի լեզուհունգարերեն
ԿրթությունԹերեզիանում (1818)
Մասնագիտությունհեղափոխական և սպա
 Ernő Kiss Վիքիպահեստում
Էռնո Քիշի հուշատախտակը Բուդապեշտում

1817 թվականից եղել է զինվորական ծառայության մեջ։ 1842 թվականին նշանակվել է Հաննովերյան հեծելազորային գնդի հրամանատար։ Հունգարիայի հեղափոխության սկզբից միացել է հեղափոխական զորքերին՝ հեղափոխության տրամադրության տակ դնելով իր գերդաստանի հարստությունը (մոտ 6-7 միլիոն ֆորինտ)։ Բանակում սերբական հակահեղփոխական զորքերի ջախջախման ժամանակ դրսևորած մարտական հմտության համար ստացել է գեներալի աստիճան, նշանակվել հեղափոխական բանակի հարավային ուժերի ընդհանուր հրամանատար։

Երբ բռնկվեց 1848 թ. հեղափոխությունը, Քիշն իր գնդի հետ անցավ հունգարական կառավարության կողմը և գործում էր ընդդեմ սերբերի։ 1848 թ. դեկտեմբերին Քիշը նշանակվեց հարավային Հունգարիայի հրամանատար. կապիտուլացվել է Վիլագոշում և հանձնվել Պասկևիչինի։ Ռազմական դատարանը դատապարտել է նրան գնդակահարության։

Ազատագրել է մի շարք քաղաքներ, մերժել կայսերական բանակի կողմն անցնելու առաջարկը։ Հեղափոխության պարտությունից հետո, 1849 թվականի սեպտեմբերի 21 թվականին, Կիշը ձերբակալվել է և 12 այլ զորապետերի հետ (այդ թվում՝ Վիլմոշ Լազարը) գնդակահարվել։ Կիշը կապված է եղել հունգարահայ գաղութին և օժանդակել նրան։

Նադպեչկերեկում (Հարավսլավիա) կանգնեցվել է Կիշի հուշարձանը (1906), իսկ Արաղում՝ հուշակոթող՝ ի պատիվ 13 հերոսների։ Կիշի անվամբ փողոցներ են կոչվել Բուդապեշտում, Սեգեդում և այլուր։

Պարգևատրվել է Հունգարիայի հեղափոխության շքանշանով։

Աղբյուրներ խմբագրել

  • «Ով ով է Հայեր», կենսագրական հանրագիտարան, հատոր Ա, Երևան 2005
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 438