Էրմենեհիլդո Անգլադա Կամարասա

Էրմենեհիլդո Անգլադա Կամարասա (ինչպես նաև՝ Անգլադա Կամարասա, իսպ.՝ Hermenegildo Anglada Camarasa, սեպտեմբերի 11, 1871(1871-09-11)[1], Բարսելոնա, Իսպանիա - հուլիսի 7, 1959(1959-07-07)[2], Port de Pollença, Pollença, Մալյորկա, Balearic Islands, Իսպանիա), իսպանացի (կատալոնացի) նկարիչ։

Էրմենեհիլդո Անգլադա Կամարասա
Ծնվել էսեպտեմբերի 11, 1871(1871-09-11)[1]
ԾննդավայրԲարսելոնա, Իսպանիա
Վախճանվել էհուլիսի 7, 1959(1959-07-07)[2] (87 տարեկան)
Մահվան վայրPort de Pollença, Pollença, Մալյորկա, Balearic Islands, Իսպանիա
Քաղաքացիություն Իսպանիա
ԿրթությունԿոլարոսսիի ակադեմիա և Ժյուլիանի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ և վիմագրող
Ոճկատալոնյան մոդեռնիզմ
Ժանրդիմապատկեր
Թեմաներգեղանկարչություն[3] և Պոստիմպրեսիոնիզմ[3]
Ուշագրավ աշխատանքներWedding in Seville?
Պարգևներ
Ալֆոնս X Իմաստունի շքանշանի մեծ խաչ
ԱնդամակցությունՍանտ Ժորդիի գեղեցիկ արվեստների թագավորական ակադեմիա
 Hermenegildo Anglada Camarasa Վիքիպահեստում

Կենսագրություն և ստեղծագործական գործունեություն խմբագրել

Սովորել է Բարսելոնայի գեղարվեստի դպրոցում։ Վաղ շրջանի գործերում նկատվում է նրա ուսուցչի՝ Մոդեստ Ուրգելի ազդեցությունը։ 1894 թվականին Անգլադան տեղափոխվել է Փարիզ, ինչն էլ նրան թույլ է տվել մեծ մասամբ ազատվել կախվածությունից (այնուամենայնիվ, Անգլադայի սեփական ոճն ինչ-որ տեղ հարազատ է Դեգային և Տուլուզ-Լոտրեկին, մասամբ՝ Կլիմտին[4][5]): Սովորել է Ժյուլիանի ակադեմիայում և Կոլարոսի ակադեմիայում։

1901 թվականին Սուլոագայի հետ մասնակցել է Դրեզդենի միջազգային ցուցահանդեսին և մեծ հաջողություն է ունեցել:1907 թվականին Վենետիկում և 1910 թվականին Բուենոս Այրեսում արժանացել է ոսկե մեդալների։ 1939-1947 թվականներին ապրել է Ֆրանսիայում։ Նկարչի ստեղծագործություններով հետաքրքրվել են Մաքսիմ Գորկին և Վսևոլոդ Մեյերխոլդը։ Նրա աշխատանքներից մեկը՝ «Իսպանական պարը», գտնվում է Էրմիտաժում, մյուսը՝ «Երեկոյան սրճարանը», 2007 թվականից գտնվում է Պուշկինի անվան կերպարվեստի թանգարանում։

Մատենագիտություն խմբագրել

  • Hutchinson HARRIS, S. The art of Anglada-Camarasa, London 1929.
  • FONTBONA, Francesc & MIRALLES, Francesc. Anglada-Camarasa. Barcelona: Polígrafa, 1981.
  • FONTBONA, Francesc & MIRALLES, Francesc. Anglada-Camarasa. Dibujos. Catálogo razonado. Barcelona: Editorial Mediterrània, 2006.

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էրմենեհիլդո Անգլադա Կամարասա» հոդվածին։