Էրին Էնդրյուս
Էրին Ջիլ Էնդրյուս (անգլ.՝ Erin Jill Andrews, մայիսի 4, 1978[1], Լյուիսթոն, Անդրոսկոգին շրջան, Մեն, ԱՄՆ), ամերիկացի լրագրողուհի, սպորտային մեկնաբան, ֆոտոմոդել, և դերասանուհի[2][3]:
Էրին Էնդրյուս | |
---|---|
Ծնվել է | մայիսի 4, 1978[1] (42 տարեկան) |
Ծննդավայր | Լյուիսթոն, Անդրոսկոգին շրջան, Մեն, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Ֆլորիդայի համալսարան |
Մասնագիտություն | լրագրող և մարզական մեկնաբան |
Ամուսին | Jimmy Garoppolo? |
Կայք | erinandrews.com |
Erin Andrews Վիքիպահեստում |
ԿենսագրությունԽմբագրել
Էրին Ջիլ Էնդրյուսը ծնվել է 1978 թվականի մայիսի 4-ին Լյուիսթոն քաղաքում՝ ուսուցչուհի Պաուլա Էնդրյուսի և հեռուստալրագրող Սթիվեն Էնդրյուսի ընտանիքում: Էրինն ավարտել է Բլումինգդեյլ դպրոցը Վալրիկոյում (Ֆլորիդա նահանգ): 2000 թվականին ավարտել է Ֆլորիդայի համալսարանը՝ հեռահաղորդակցության ոլորտում արվեստի բակալավրի աստիճանով: Ունի կրտսեր քույր՝ Կենդրան:
ԳործունեությունԽմբագրել
Էրինը հեռուստատեսային գործունեությունն սկսել է 2000 թվականին «Fox Sports Florida» ալիքում՝ որպես հեռուստալրագրող: 2004 թվականից մինչև 2012 թվականն աշխատել է «ESPN» հեռուստաալիքում[4]: 2012 թվականի հունիսից Էրինն աշխատել «FOX Sports» հեռուստաալիքում[5]:
2010 թվականին Մաքսիմ Չմերկովսկու հետ զուգապարով մասնակցել է «Պարեր աստղերի հետ» (անգլ.՝ Dancing with the Stars) շոուի տասներորդ եթերաշրջանին և գրավել է երրորդ տեղը[6]:
2010 թվականին ըստ «Maxim» ամսագրի դասկարգման «Hot 100» ցուցակում զբաղեցրել է 58-րդ տեղը[7], իսկ 2011 թվականին՝ 91-րդ տեղը[8][9][10]:
2013 թվականին «Choice TV Personality: Female» անվանակարգում առաջադրվել է «Teen Choice Awards» մրցանակի[11]:
«2015 թվականի ամենացանկալի կանայք» ցանկում զբաղեցրել է 83-րդ տեղը՝ ըստ AskMen[12] առցանց պորտալի վիճակագրության[13]:
Անձնական կյանքԽմբագրել
2017 թվականից հունիսի 24-ին Էրինն ամուսնացել է հոկեյիստ Ջարեթ Սթոլլի հետ: Զույգը սկսել էր հանդիպել ամուսնությունից չորսուկես տարի առաջ[14]:
2016 թվականին Էրինի մոտ ախտորոշվել է արգանդի վզիկի քաղցկեղ: Նա երկու վիրահատություն է տարել, և 2017 թվականի հունվարի դրությամբ հիվանդությունն արդեն սկսել է նահաջել[15]: Քանի դեռ Էրինի բուժումը ընթացքի մեջ էր, ամուսինները երեխա ունենալու մասին չէին մտածում, սակայն Էրինը կարծում է, որ երեխաներն իրենց կյանքին նոր իմաստ կհաղորդեն: Էրինը և Ջարեթը որոշել են դիմել արտամարմնային բեղմնավորման (IVF)[16]:
Քաղցկեղը հաղթահարելուց հետո Էրինը, հիվանդության վերաբերյալ ճանաչողական արշավ ձեռնարկելու նպատակով, սկսել է համագործակցել կանանց առողջության պահպանմամբ և իրազեկմամբ զբաղվող կազմակերպության հետ: Կազմակերպության նշանաբանն էր. «Մենք կարող ենք փոխել այս կարգավիճակը»: Նա կոչով դիմել է բոլոր կանանց և նրանց ամուսիններին, որպեսզի ամուսինները խրախուսեն կանանց՝ պարբերաբար բժշկական հետազոտություն անցնելու, ինչը թույլ կտա հիվանդությունը հայտնաբերել և կանխարգելել վաղ փուլում[17]:
ՖիլմագրությունԽմբագրել
Տարեթիվ | Հայերեն անվանում | Օրիգինալ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
2012 | ֆիլմ | Նա իմ տղան է | That's My Boy | Ռենդել Մորգանի քարտուղար |
2013 | ֆիլմ | Դյուկ Կարոլինա, Կապույտ արյունների մրցակցությունը | Duke-Carolina: The Blue Blood Rivalry | Fox Sport ալիքի հեռուստալրագրող |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ Michael David Barrett: Man Arrested In Erin Andrews Peeping Tom Case
- ↑ Erin Andrews and Sen. Amy Klobuchar Introduce Tougher Federal Anti-Stalking Bill
- ↑ Ouch. ESPN’s Erin Andrews must give up Reebok deal next year
- ↑ FOX Sports hires Erin Andrews
- ↑ 'Dancing with the stars' 2010: Erin Andrews and Maksim Chmerkovskiy tie with Nicole Scherzinger
- ↑ Erin Andrews 2010
- ↑ «Erin Andrews 2011»։ Արխիվացված է օրիգինալից 2013-10-25-ին։ Վերցված է 2013-10-22
- ↑ Erin Andrews
- ↑ «Erin Andrews»։ Արխիվացված է օրիգինալից 2013-10-25-ին։ Վերցված է 2013-10-22
- ↑ Teen Choice Awards Archived 2014-08-12 at the Wayback Machine.
- ↑ AskMen - Ավստրալիայում, Կանադայում, Մերձավոր Արևելքում, Միացյալ Թագավորությունում և Միացյալ Նահանգներում միջազգային վարկածներով տղամարդկանց անվճար առցանց պորտալ
- ↑ Erin Andrews
- ↑ Dancing with the Stars Host Erin Andrews and Hockey Player Jarret Stoll Tie the Knot
- ↑ Erin Andrews Kept Her Cancer Diagnosis, Treatment a Secret from DWTS Costars: Sources
- ↑ «Erin Andrews opens up about IVF after battle with cervical cancer»։ TODAY.com (en-US)։ Վերցված է 2018-04-04
- ↑ Minton Melissa։ «How Erin Andrews Coped With Her Cervical Cancer Diagnosis: 'You Need the First 24-48 Hours for a Meltdown'»։ SELF (անգլերեն)։ Վերցված է 2018-04-04
Արտաքին հղումներԽմբագրել
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Էրին Էնդրյուս կատեգորիայում։ |