Էրիկ Վոլֆ Սիգալ (անգլ.՝ Erich Wolf Segal, հունիսի 16, 1937(1937-06-16)[1][2][3][…], Բրուքլին, Նյու Յորք - հունվարի 17, 2010(2010-01-17)[4][1][2][…], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), ամերիկացի գրող, սցենարիստ, անտիկ գրականության պրոֆեսոր։

Էրիկ Սիգալ
անգլ.՝ Erich Segal
Ծնվել էհունիսի 16, 1937(1937-06-16)[1][2][3][…]
ԾննդավայրԲրուքլին, Նյու Յորք
Վախճանվել էհունվարի 17, 2010(2010-01-17)[4][1][2][…] (72 տարեկան)
Վախճանի վայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն
ԳերեզմանԼոնդոն
Մասնագիտությունսցենարիստ, վիպասան, գրող, կլասիցիստ և դերասան
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՀարվարդի համալսարան, Միդվուդի ավագ դպրոց և Հարվարդի քոլեջ
Գիտական աստիճանդոկտորի աստիճան[5]
Ուշագրավ աշխատանքներՍիրո պատմություն (վեպ)
ԱշխատավայրՓրինսթոնի համալսարան և Հարվարդի համալսարան
Պարգևներ
 Erich Segal Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1937 թվականին ռաբբիի ընտանիքում։ Ավարտել է դպրոցը (Midwood High School), Բրուքլինում։ Սովորել է Հարվարդի համալսարանում (բակալավր, 1958; մագիստրոս, 1959; դոկտոր, 1965)։

1967-ին «Բիթլզ» խմբի համար գրել է «Դեղին սուզանավը» ֆիլմի անիմացիոն սցենարը (1968)։

1960-ական թվականների վերջին Էրիկ Սիգալը գրել է սցենար՝ Հարվարդի համալսարանի ուսանողի և ուսանողուհու ռոմանտիկ սիրո մասին, բայց չի հրապարակել։ Լուիս Ուոլլեսի առաջարկությամբ, նա սցենարը դարձնում է վիպակ։ 1970 թվականին «Սիրո պատմություն» վիպակը դարձել է ամենավաճառվող գիրքը և թարգմանվել 33 լեզվով, և հրատարակվել է ավելի քան 21 մլն տպաքանակով ամբողջ աշխարհում։ Համանուն ֆիլմը վարձույթի առաջատար է դարձել 1971 թվականին։ «Սիրո պատմություն» ֆիլմի սցենարի համար արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակի (1971):

1977 թվականին հրատարկվել է «Օլիվերի պատմությունը» գիրքը, որը «Սիրո պատմության» շարունակությունն էր։

Հեղինակ է հին դասական կատակերգություն մի շարք գիտական աշխատանքների, թարգմանել է հռոմեական կատակերգակ Տիտոս Մակկիոս Պլավտուս կատակերգություններ (մոտ. 254-184 մինչև Մ.թ. ): Դասավանդել է անտիկ գրականություն Հարվարդի, Յեյլի և Փրինսթոնի համալսարաններում, ինչպես նաև Օքսֆորդի համալսարանի Վոլֆսոն քոլեջում։ Որպես հրավիրված պրոֆեսոր կարդացել է դասախոսություններ Մյունխենյան համալսարանում, Դարտմուտսկի քոլեջում և Թել Ավիվի համալսարանում։

Էրիկ Սիգալը զբաղվել է վազքով։ Գրեթե ամեն տարի  1955 - 1975 թվականների ժամանակահատվածում մասնակցել է Բոստոնի մարաթոնին (լավագույն արդյունքը ցույց է տվել 1964 թվականին. 2 ժ, 56 ր 30 վ ավարտելով 63մ)։ Որպես սպորտային մեկնաբան մեկնաբանել է 1972 և 1976 թվականների Ամառային Օլիմպիական խաղերի մարաթոնը «Էյ-Բի-Սի հեռուստաընկերության համար։

1975 թվականից ամուսնացած էր Կերեն Մարիաննա Ջեյմսի հետ, ուներ երկու դուստր։ Ավագ դուստրը՝ Ֆրանչեսկան, դարձել է լրագրող և գրող։

Մահացել է սրտի կաթվածից։ Կյանքի վերջին 25 տարիների ընթացքում տառապել է Պարկինսոնի հիվանդությամբ։ Թաղված է Լոնդոնի գերեզմանատներից մեկում։

Ստեղծագործություն խմբագրել

Ֆիլմագրություն խմբագրել

Գեղարվեստական ստեղծագործությունների մատենագրություն խմբագրել

Գիտական ստեղծագործությունների մատենագրություն խմբագրել

  • The Comedy of Plautus (1968)
  • The Death of Comedy (2001)
  • Oxford Readings in Greek Tragedy (2001)
  • Oxford Readings in Menander, Plautus, and Terence (2002)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Babelio (ֆր.) — 2007.
  4. 4,0 4,1 4,2 'Love Story' author Erich Segal dies at 72
  5. Deutsche Nationalbibliothek Record #118819887 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էրիկ Սիգալ» հոդվածին։