Էրիկ Գիլլ (անգլ.՝ Eric Gill, փետրվարի 22, 1882(1882-02-22)[1][2][3][…], Բրայթոն, Բրայթոն և Հոուֆ, Արևելյան Սասիքս, Միացյալ Թագավորություն - նոյեմբերի 17, 1940(1940-11-17)[1][2][3][…], Հիլինգդոն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի քանդակագործ, փորագրող և հեղինակ։ Մահից շատ տարիներ հետո նրա օրագրի տեքստերի հետ կապված մի սկանդալային դեպքով ստացել է էլ ավելի ճանաչում, որտեղ նկարագրվում էր ամուսնական անհավատարմություն, զոոֆիլիա և ինցեստ։ Գիլի կողմից ստեղծված արվեստի այդ էրոտիկ գործերը հավանաբար ոգեշնչված են եղել իր դուստրերից։ Գիլի՝ այս կենսագրական բացահայտումից հետո նրա նկատմամբ վերաբերմունքը վերանայվել է։

Էրիկ Գիլլ
անգլ.՝ Eric Gill
Eric Gill - self portrait.jpg
Ծնվել էփետրվարի 22, 1882(1882-02-22)[1][2][3][…]
ԾննդավայրԲրայթոն, Բրայթոն և Հոուֆ, Արևելյան Սասիքս, Միացյալ Թագավորություն
Վախճանվել էնոյեմբերի 17, 1940(1940-11-17)[1][2][3][…] (58 տարեկան)
Վախճանի վայրՀիլինգդոն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն
ԳերեզմանBisham Abbey
Մասնագիտությունտպագրիչ, քանդակագործ, գրաֆիկական դիզայներ, նկարազարդող և փոստային բացիկների դիզայներ
Լեզուանգլերեն[4]
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
ԿրթությունԱրուեստի եւ գծագրութեան կեդրոնական դպրոց
Գրական ուղղություններArts and Crafts movement?
ԱնդամակցությունԳեղարվեստի թագավորական ակադեմիա
ԱշխատավայրԱրուեստի եւ գծագրութեան կեդրոնական դպրոց
ՊարգևներRoyal Designer for Industry?[5]
ԱմուսինԷթել Ֆոսթեր Մուր
ԶավակներԷլիզաբեթ Մուր Գիլլ[3], Պետրա Մուր Գիլլ[3] և Joanna Moore Gill?[3]
Eric Gill Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Գիլի քաղաքական հայացքները ժամանակի ընթացքում փոխվել են։ Նա կաթոլիկ էր։ Մահացել է թոքերի քաղցկեղից։

ՍտեղծագործությունԽմբագրել

Գիլի ստեղծագործությունների վրա ազդել են արևելյան մշակույթը, Հնդկաստանի և Ցեյլոնի արևելյան փիլիսոփայությունները։ Նա աշխատել է ինչպես փայտով, այնպես էլ քարով։ Նրա առաջին հաջողված ստեղծագոծությունը դարձել է «Mother and Child»-ը (1912)։ Հետագայում նկարիչը ստեղծել է ռազմական հուշարձաններ և եկեղեցական քանդակներ Վենստմիստերում և Լոնդոնում։ Դրանցից շարերը ձեռք են բերել ճանաչում[6][7][8]։

1934 թվականն այցելել է Երուսաղեմ, որտեղ աշխատել է Ռոկֆելլերի թանգարանում։ 1938-1939 թվականներին ճարտարապետը Գորլեստոնում կառուցել է եկեղեցի։ Արաբական տառատեսակ ստեղծելու նրա փորձերը ձախողվել և մերժվել են։ Ստեղծել է մի շարք էրոտիկ փորագրություններ և գրել է մեծ թվով էսսեներ կրոնի և արվեստի փոխհարաբերությունների թեմայով։ Պատկերազարդել է գրքեր։

Արվեստի թագավորական ընկերությունը Գիլին շնորհել է «Royal Designer for Industry» բարձր կոչումը։

ԱրվեստԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Eric Gill
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Lundy D. R. The Peerage
  4. Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. https://web.archive.org/web/20210109231742/https://www.thersa.org/about/royal-designers-for-industry/past-royal-designers-for-industry
  6. «Eric Gill archival and book collection»։ University of Waterloo Library։ Special Collections & Archives։ Վերցված է մայիսի 18, 2016 
  7. Font Designer – Eric Gill Retrieved 1 January 2009.
  8. «Eric Gill Artwork Collection»։ Online Archive of California։ William Andrews Clark Memorial Library։ Վերցված է մայիսի 18, 2016 

ԳրականությունԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել