Էրիկա Լինդեր (շվեդ.՝ Erika Linder, մայիսի 11, 1990(1990-05-11)[1], Sundbyberg Municipality, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[2]), շվեդ մոդել և դերասանուհի, հայտնի է իր անդրոգին արտաքին տեսքով։

Էրիկա Լինդեր
Ծննդյան թիվ՝մայիսի 11, 1990(1990-05-11)[1] (33 տարեկան)
Ծննդավայր՝Sundbyberg Municipality, Ստոկհոլմի լեն, Շվեդիա
Քաղաքացիություն՝ Շվեդիա
Մասնագիտություն՝մոդել և դերասանուհի
IMDb։ID 7621162

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1990 թվականին[2]։ Նրա ընտանիքը բնակվել է Ստոկհոլմից ոչ հեռու գտնվող գյուղական վայրում[3]։ Էրիկան ունի երկվորյակ քույր, ում կողքին, ինչպես ասում է շվեդուհին, իրեն ավելի շատ եղբայր է զգում[4]։ Հենց այդ պատճառով շատերին հետաքրքրում է Էրիկա Լինդերի կողմնորոշումը։

Աղջիկը մանկուց զբաղվել է ստեղծագործությամբ։ Հատկապես դրսևորել է սեր երաժշտության նկատմամբ։ Էրիկան սովորել է նվագել կիթառ և դաշնամուր։ Բացի այդ, ապագա մոդելը գրել է բանաստեղծություններ։ 14 տարեկանում համերգի ժամանակ նրան նկատել է մոդելային գործակալության մի ներկայացուցիչ[5][6]։ Աղջիկը երբեք չի երազել մոդելային կարիերայի մասին, այդ պատճառով մերժել է գործակալությանը։ Այդ որոշումը սխալ էր, քանի որ նա հետագայում ստիպված էր աշխատել հենց այդ ուղղությամբ։ Ավագ դասարաններում նա ուսումնասիրել է իրավունք և մեկ տարի սովորել է համալսարանի լեզվաբանական ֆակուլտետում։ Մինչև 19 տարեկանը Լինդերը զբաղվել է նաև ֆուտբոլով[7]։ Սակայն միապաղաղաղ ապրելակերպը արագ ձանձրացրել է Էրիկային։ Նա երազում էր ճանապարհորդել և կարծում էր, որ մոդել աշխատելով՝ այդ երազանքը շատ հեշտ է իրականացնել։

Աշխատանքի առաջին տարիները հեշտ չէին աղջկա համար, քանի որ Էրիկայի համար չափազանց անսովոր էին բարձր կրունկները և կարճ զգեստներ հագնելը։ Բայց շուտով մոդելի անսովոր տեսքը սկսել են այլ կերպ օգտագործել։

2011 թվականին Էրիկային նկատել են Candy ամսագրից և առաջարկել են նկարվել, որտեղ նա ներկայացել է երիտասարդ Լեոնարդո Դի Կապրիոյի կերպարում[5][6]։ Նրան նկատել են նաև Թոմ Ֆորդը և Louis Vuitton նորաձևության տունը, որոնք առաջարկել են համագործակցել[5][8]։ 2014 թվականին պայմանագիր է կնքել շվեդական JC Jeans ընկերության հետ[9]։ Նա սկանդինավյան MIKAs գործակալության մոդելն է։

2013 թվականին Էրիկ Լինդերը նկարահանվել է ամերիկացի երգչուհի Քեթի Փերրիի Unconditionally երգի տեսահոլովակում[10]։ 2016 թվականին նկարահանվել է «Նրա շուրթերից ներքև» մելոդրամայում, որի պրեմիերան կայացել է Տորոնտոյի կինոփառատոնում։ Rotten Tomatoes կայքում ֆիլմն ունի դրական գրախոսությունների միայն 20 %-ը[11]։

Ապրում է Լոս Անջելեսում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. 2,0 2,1 «Erika Linder Jervemyr». Ratsit (շվեդերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 27-ին.
  3. «Эрика Линдер: личная жизнь, семья, фото». diwis.ru. 23.06.2017.
  4. «Говорит модель: Интервью с Эрикой Линдер». intermoda.ru. 18 Мая 2015.
  5. 5,0 5,1 5,2 Petrarca, Emilia (2016 թ․ հունիսի 30). «Five Years After Her Breakout Moment, Model Erika Linder Opens Up». W. Վերցված է 2017 թ․ մայիսի 27-ին.
  6. 6,0 6,1 Galore Girl (2014 թ․ սեպտեմբերի 18). «Erika Linder: The Model Who Isn't Scared to Dive In». Galore. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 27-ին.
  7. Rosholm, Johan (2017 թ․ փետրվարի 27). «Flickan med tv ansikten». Dagens Nyheter (Swedish). Վերցված է 2017 թ․ մայիսի 27-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. Misener, Jessica (2012 թ․ մարտի 28). «Andrej Pejic Dons Womenswear, Wrestles With Female Model (EXCLUSIVE PHOTOS)». The Huffington Post. Վերցված է 2017 թ․ մայիսի 27-ին.
  9. Bazilian, Emma (2014 թ․ փետրվարի 28). «Ad of the Day: Erika Linder Is Him and Her in Mesmerizing Campaign for Crocker Jeans». Adweek. Վերցված է 2017 թ․ մայիսի 27-ին.
  10. «Katy Perry's 'Unconditionally' Lyric Video Could Be A Real Music Video». Vibe. 2013 թ․ հոկտեմբերի 20. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 27-ին.
  11. «Below Her Mouth (2017)». rottentomatoes.com.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ խմբագրել