Էրիխ Քոզյոլ
(Վերահղված է Էրիխ Կոզիոլից)
Էրիխ Քոզյոլ (գերմ.՝ Erich Kosiol, փետրվարի 18, 1899[1][2], Քյոլն, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն - սեպտեմբերի 7, 1990[1][2], Զալցբուրգ, Ավստրիա), գերմանացի տնտեսագետ։
Էրիխ Քոզյոլ գերմ.՝ Erich Kosiol | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 18, 1899[1][2] |
Ծննդավայր | Քյոլն, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն |
Մահացել է | սեպտեմբերի 7, 1990[1][2] (91 տարեկան) |
Մահվան վայր | Զալցբուրգ, Ավստրիա |
Գերեզման | Դալեմի անտառային գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Բոննի համալսարան[3] և Կյոլնի համալսարան |
Մասնագիտություն | տնտեսագետ և համալսարանի դասախոս |
Աշխատավայր | Բեռլինի ազատ համալսարան, Կյոլնի համալսարան և Վրոցլավի համալսարան |
Կուսակցություն | Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցություն |
Անդամություն | ՍԱ |
Կենսագրություն խմբագրել
Տնտեսական գիտությունների դոկտոր էր[4], Կյոլնի, Նյուրնբերգի և Բրեսլաուի համալսարանների պրոֆեսոր։ 1948 թվականից դասախոսել է Բեռլինի Ազատ համալսարանում։ Գիտական հետաքրքրությունների առարկաները եղել են ձեռնարկության կազմակերպումը և հաշվապահությունը։ Ճանաչում ու համբավ է ձեռք բերել հաշվեկշռման և հաշվառման ասպարեզում վճարային ծախսերի վերաբերյալ աշխատությունների շնորհիվ։
Երկեր խմբագրել
- Theorie der Lohnstruktur. 1928
- Finanzmathematik. 1938
- Betriebsbuchhaltung und Kontenrahmen. 1940
- Kalkulatorische Buchhaltung. 1950
- Warenkalkulation in Handel und Industrie. 1953
- Leistungsgerechte Entlohnung. 1962
- Kostenrechnung. 1964
- Die Unternehmung als wirtschaftliches Aktionszentrum. 1966
- Bausteine der Betriebswirtschaftslehre, 2 Bände. 1973
- Organisation der Unternehmung. 2. Auflage 1976
- Kosten- und Leistungsrechnung. 1979
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Կենսագրություն