Էրդ

քաղաք Հունգարիայում

Էրդ (հունգ.՝ Érd, գերմ.՝ Hanselbeck, խորվ.՝ Andzabeg), քաղաք, որը գտնվում է Հունգարիայի կենտրոնական մասում, Պեշտ վարչական միավորում։ Մտնում է Մեծ Բուդապեշտի ագլոմերացիայի մեջ։ Բնակչությունը հասնում է 63 294-ի[2] (2014 թվականի հունվարի 1-ի տվյալներով)։

Բնակավայր
Էրդ
Դրոշ Զինանշան

ԵրկիրՀունգարիա Հունգարիա
Մակերես60,54 կմ²
Բնակչություն70 800 մարդ (հունվարի 1, 2023)[1]
Ժամային գոտիԿենտրոնական եվրոպական ժամանակ, UTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ23
Փոստային դասիչ2030
Պաշտոնական կայքerd.hu(հունգարերեն)
Էրդ (Հունգարիա)##
Էրդ (Հունգարիա)
Մինարեթ

Աշխարհագրական դիրք և տրանսպորտ խմբագրել

Քաղաքը գտնվում է Բուդապեշտի կենտրոնից 20 կմ դեպի հարավ-արևելք և 5 կմ է հեռու հունգարական մայրաքաղաքի հարավ-արևմտյան շրջաններից։ Էրդի մեծ երկաթուղային և ավտոմոբիային ճանապարհները տանում է դեպի Բուդապեշտ, հարավ-արևելք, դեպի Սեկեշֆեհերվար և Բալատոն (լիճ) և հարավ` դեպի Պեչ։ Գնացքով դեպի Բուդապեշտ կարելի է հասնել 20 րոպեում Կելենֆյոլդ կայարանից և 30 րոպեում` Դելի կայարանից։

Պատմություն խմբագրել

 
Սբ. Միքայելի եկեղեցին

Շրջանը բնակեցվել է դեռ հին ժամանակներից։ Ճարտարապետական պեղումներն Էրդի տեղում հաստատում են առնվազն 50.000 ամյա բնակավայրի գոյությունը։

Առաջին անգամ քաղաքը Էրդ անունով հիշատակվել է 1243 թվականին։ Քաղաքի անունը հունգարական ստուգաբանություն ունի, գալիս է կամ հունգ.՝ erdő` անտառ, կամ էլ հունգ.՝ ér` հեղեղ բառերից։

1543-ից 1684 թվականները Էրդը գտնվել է Օսմանյան կայսրության տիրապետության տակ։ Թուրքերն այստեղ կառուցել էին ամրացված պալատ և մզկիթ։ Թուրքերի տիրապետության ժամանակ քաղաքը ունեցել է Համզաբեգ անվանումը։

XVIII—XIX դարերին քաղաքը արագ աճել է` միևնույն ժամանակ մնալով հիմնականում գյուղատնտեսական շրջանի կենտրոն։ նոր արդյունաբերական ձեռնարկություններն այստեղ առաջացել է 20-րդ դարի 70-ական թվականներին։ 20-րդ դարի 90-ական թվականներին Էրդը դարձել է երկրի ամենաարագ աճող քաղաքը` հարաբերականորեն հաջող տնտեսական դրության շնորհիվ։ Միևնույն ժամանակ հունգարական մյւոս շրջանները ապրում էին ծանր ճգնաժամ։ Քաղաքի բնակչության արագ աճը մինչև օրս էլ շարունակվում է։

Տեսարժան վայրեր խմբագրել

  • Էրդի պալատի ավերակներ։
  • Սբ. Միքայելի ծխական եկեղեցի։
  • 17-րդ դարի թուրքական մինարեթ։

Բարեկամ քաղաքներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էրդ» հոդվածին։