Էվրիդոմե (հուն․՝ Εὐριδόμη), Յուպիտերի անկանոն բնական արբանյակներից է, ունի հակադարձ շարժում։ Հայտնաբերվել է Հավայան համալսարանի աստղագետների խմբի կողմից, որը ղեկավարում են Սքոթ Շեփարդը և Դևիդ Ջուիտը, հայտնաբերման մասին հայտնվել է 2001 թվականին, սկզբում արբանյակը ստացել է S/2001 J 4 ժամանակավոր անվանումը[1][3]։


Էվրիդոմե
(Յուպիտեր XXXII)
Eurydome
Հիմնական տվյալներ
Հայտնաբերվել է9 դեկտեմբեր 2001[1] թ. (Սքոթ Շեփարդի կողմից)
Բացարձակ մեծություն (H)22,7[2]
Հեռավորությունը Յուպիտեր23 231 000 կմ[2]
Ուղեծրային տվյալներ
Էքսցենտրիսիտետ0,3770[2]
Սիդերիկ պարբերություն723,359 օր[2]
Թեքվածություն149° (խավարածրի հարթության նկատմամբ)
147° (Յուպիտերի հասարակածի նկատմամբ)[2]
Ֆիզիկական հատկանիշներ
Շառավիղ~1,5 կմ (ենթադրված)
Զանգված~4,5×1013 կգ (ենթադրված)
Միջին խտություն2,6 գ/սմ3 (ենթադրված)
Ալբեդո0,04 (ենթադրություն)
Մթնոլորտային տվյալներ

Էվրիդոմեն ունի մոտ 3 կմ տրամագիծ, և պտտվում է Յուպիտերի շուրջ միջինում 23 231 000 միլիոն կմ հեռավորության վրա, 723,359 օրվա ընթացքում[1][2]։ Արբանյակի ուղեծրի թեքումը կազմում է 149° խավարածրի հարթության նկատմամբ (147° Յուպիտերի հասարակածի նկատմամբ), իսկ էքսցենտրիսիտետը 0,3770 է[1][2]։

Արբանյակի անունը տրվել է 2003 թվականի օգոստոսին, այն անվանվել է Հունական դիցաբանության աստվածուհի Էվրիդոմեի անունով, ով որոշ աղբյուրներում նշվում է որպես քարիտների մայր[4]։

Էվրիդոմեն պատկանում է Պասիֆեի խմբին, որի արբանյակները ունեն հակադարձ շարժում, հեռավորությունը մոլորակից ընկնում է 22,8 - 24,7 գիգամետր միջակայքում, իսկ ուղեծրի թեքումը 144,5° - 158,3° միջակայքում։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել