Էվեր Էռնանդես
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Էվեր Ֆրանսիսկո Էռնանդես (իսպ.՝ Ever Francisco Hernández, դեկտեմբերի 11, 1958[1][2], Santiago de María, Usulután Department, Սալվադոր), 1970-80-ականների սալվադորցի ֆուտբոլիստ, հարձակվող։ Սալվադորի հավաքականի կազմում մասնակցել է Իսպանիայում կայացած 1982 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությանը։
Անձնական տվյալներ | |||
---|---|---|---|
Ամբողջական անուն | Էվեր Ֆրանսիսկո Էռնանդես | ||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 11, 1958 (66 տարեկան) | ||
Ծննդավայր |
![]() | ||
Դիրք | հարձակվող | ||
| |||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) |
1972–1983 1983–1986 1986 |
![]() ![]() Ալյանսա |
| |
Ազգային հավաքական‡ | |||
1976–1985 |
![]() | 28 (12) | |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ակումբային կարիերան
խմբագրելԷռնանդեսն իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է հայրենի քաղաքի «Սանտյագենյո» ակումբում, որի հետ Սալվադորի պրիմիեր լիգան հաղթել է 1980 թ.։ Այնուհետև տեղափոխվել է ՖԱՍ, որի կազմում նվաճել է մեկ այլ չեմպիոնական տիտղոս 1984 թ.։ Այս մրցաշրջանում Էռնանդեսմ արժանացավ նաև «լավագույն ռմբարկուի» մրցանակին՝ 17 գոլով։ Կարիերան ավարտել է 28 տարեկանում՝ վերջին մրցաշրջանն անցկացնելով «Ալյանսայում»։
Միջազգային կարիերան
խմբագրելՍալվադորի հավաքականի կազմում 1976-1985 թթ. ընթացքում դարձել է 13 գոլի հեղինակ։ Էռնանդեսը հերոս դարձավ 1982 թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում Մեքսիկայի հավաքականի դարպասն ուղարկած պատմական գոլի շնորհիվ։ Աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարում մասնակցել է Հունգարիայի դեմ հանդիպմանը, որում սալվադորցիները խայտառակ պարտություն կրեցին 1։10 հաշվով։ Ընդհանուր առմամբ Էռնանդեսը մասնակցել է աշխարհի առաջնության ընտրական 11 հանդիպումների։
Ֆուտբոլային կարիերայից հետո
խմբագրելՖուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո 1991 թ. Էռնանդեսը տեղափոխվեց Միացյալ Նահանգներ և սկսեց զբաղվել ավտոմեքենաների վաճառքով։ Ամուսնացած է, ունի երեք զավակ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ FBref.com(բազմ․)
Արտաքին հղումներ
խմբագրել- Տեղեքարտ Էվեր Էռնանդես; ՖԻՖԱ-ի պաշտոնական կայք Արխիվացված 2012-11-08 Wayback Machine, worldfootball.net (անգլ.)
- Սալվադորի հավաքականի խաղացողների ելույթները; RSSSF-ի արխիվ (անգլ.)