Էվելին Վենեյբլ

ամերիկացի դերասանուհի

Էվելին Վենեյբլ (անգլ.՝ Evelyn Venable, հոկտեմբերի 18, 1913(1913-10-18)[1][2], Ցինցինատի, Օհայո, ԱՄՆ - նոյեմբերի 15, 1993(1993-11-15)[1][2], Coeur d'Alene, Այդահո, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի։

Էվելին Վենեյբլ
Ծնվել էհոկտեմբերի 18, 1913(1913-10-18)[1][2]
ԾննդավայրՑինցինատի, Օհայո, ԱՄՆ
Մահացել էնոյեմբերի 15, 1993(1993-11-15)[1][2] (80 տարեկան)
Մահվան վայրCoeur d'Alene, Այդահո, ԱՄՆ
ԿրթությունԼոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան և Walnut Hills High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունկինոդերասանուհի, թատրոնի դերասանուհի և ձայնային դերասանուհի
Ամուսին(ներ)Հել Մոր
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Ցինցինատիում։ Անգլերենի ուսուցիչներ Էմերսոն Վենեյբլի և նրա կնոջ՝ Դոլորեսի միակ երեխան էր։ Դպրոցն ավարտելուց հետո սովորել է Նյու Յորք նահանգի Վասար քոլեջում, իսկ հետո ընդունվել է Ցինցինատիի համալսարան։ Դերասանական կարիերան սկսել է դեռևս դպրոցական տարիներից՝ խաղալով «Ռոմեոն և Ջուլիետ» և «Ինչպես կցանկանաք» բեմադրություններում։ Դեռևս համալսարանի ուսանող եղած ժամանակ մասնակցել է Ուոլտեր Համպդենի «Սիրանո դե Բորժերակ» և «Համլետ» հյուրախաղային ներկայացումներին[3][4]։

Հյուրախաղերի ընթացքում Լոս Անջելեսում ֆիլմերում նկարահանվելու մի քանի առաջարկություն է ստացել և 1932 թվականին պայմանագիր է կնքել «Paramount Pictures»-ի հետ։ Իր կինոկարիերայի հետագա տաս տարիների ընթացքում դերասանուհին նկարահանվել է 23 ֆիլմում, որոնց թվում են՝ «Մահը հանգստյան օր է վերցնում» (1934), «Փոքրիկ գնդապետը» (1935) և «Էլիս Ադամսը» (1935)։ Էվելինը նաև «Columbia Pictures»պատկերանշի համար դարձել է ջահը ձեռքին կնոջ մոդելը։ 1940 թվականին Վենեյբլը հնչյունավորել է «Walt Disney» ստուդիայի «Պինոկիո» մուլտֆիլմի Կապույտ Փերուն։

1934 թվականին ֆիլմերից մեկի նկարահանումների ժամանակ ծանոթացել է օպերատոր Հել Մորի հետ և նույն տարում էլ ամուսնացել։ Զույգն ունի 2 դուստր՝ Դոլորեսը և Ռոզալիան։ 1943 թվականին Վենեյբլը հեռացել է կինոյից՝ նվիրվելով ընտանիքին և երեխաների դաստիարակությանը։ Հետագայում նա ավարտել է Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարանը, որտեղ հետագայում սկսել է դասավանդել դասական հունական պիեսներ։ Էվելին Վենեյբլը մահացել է 1993 թվականին 80 տարեկան հասակում քաղցկեղից, Քեռ դ՚Ալեն քաղաքում՝ Այդահո նահանգում։ Ամերիկյան կինոարտադրության մեջ նրա ավանդը Հոլուվուդյան փառքի ծառուղում նշվում է աստղով[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 SNAC — 2010.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Find A Grave — 1996.
  3. Chierichetti, David. «Evelyn Venable - An Earlier, Gentler Time». Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 1-ին.
  4. Venable, Evelyn. «moviefone». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 1-ին.
  5. Venable, Evelyn. «Hollywood Walk of Fame Directory». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 1-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էվելին Վենեյբլ» հոդվածին։