Էսֆիր Իլյինիչնա Շուբ (մարտի 16, 1894(1894-03-16)[1], Սուրաժ, Չեռնիգովի նահանգ, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 21, 1959(1959-09-21)[2][1][3], Մոսկվա, ԽՍՀՄ[2]), վավերագրական կինոյի խորհրդային ռեժիսոր։ ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ (1935

Էսֆիր Շուբ
Դիմանկար
Ծնվել էմարտի 16, 1894(1894-03-16)[1]
ԾննդավայրՍուրաժ, Չեռնիգովի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էսեպտեմբերի 21, 1959(1959-09-21)[2][1][3] (65 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ[2]
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունկինոռեժիսոր, մոնտաժող և սցենարիստ
ԱշխատավայրԼենֆիլմ[4]
ԱմուսինAleksei Gan?
Պարգևներ և
մրցանակներ
«Պատվո նշան» շքանշան
և ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ
 Esfir Shub Վիքիպահեստում

Կինոյում սկսել է աշխատել 1922 թվականից։ Վերառվի հետ սկզբնավորել է խորհրդային հրապարակախոսական պատմավավերագրական մոնտաժային ֆիլմի ինքնատիպ ժանրը։ «Ռոմանովների դինաստիայի անկումը» (1927, ստեղծված է նախահեղափոխական փաստագրական նյութերով), «Մեծ ուղի» (1927), «Նիկոլայ 2-րդ-ի Ռուսաստանը և Լև Տոլստոյը» (1928) ֆիլմերը դարձել են սոցիալական մեծ հնչողության վավերագրեր։ Հաջորդ կինոնկարները վերաբերում են ժամանակակից կյանքին։ Լավագույններից են՝ «Մոսկվան կառուցում է մետրո» (1934), «Սովետների երկիրը» (1937), «Իսպանիա» (1939), «Թշնամու դեմքը» (1941) և այլն։ 1943—1953 թվականներին աշխատել է Վավերագրական ֆիլմերի կենտրոնական ստուդիայում, եղել «Օրվա նորություններ» կինոժուռնալի ռեժիսոր։ Հեղինակ է «Խոշոր պլանով» գրքի (1959

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Шуб Эсфирь Ильинична // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  3. 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. Edited By – Women Film Editors
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 593  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էսֆիր Շուբ» հոդվածին։