Էստրիդ Հայն
Էստրիդ Հայն (դան․՝ Estrid Hein, հուլիսի 27, 1873, Կոպենհագեն, Դանիա - հուլիսի 25, 1956[1], Hørsholm, Դանիա), դանիացի ակնաբույժ, կանանց իրավունքների շարժման ակտիվիստ, պացիֆիստ։
Էստրիդ Հայն | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 27, 1873 |
Ծննդավայր | Կոպենհագեն, Դանիա |
Մահացել է | հուլիսի 25, 1956[1] (82 տարեկան) |
Մահվան վայր | Hørsholm, Դանիա |
Քաղաքացիություն | Դանիա |
Կրթություն | Կոպենհագենի համալսարան |
Մասնագիտություն | բժիշկ և ակտիվիստ |
Ամուսին | Յալմար Հայն |
Ծնողներ | հայր՝ Օկտավիուս Հանսեն |
Երեխաներ | Փիթ Հայն |
![]() |
Կենսագրություն
խմբագրելԷստրիդ Հանսենը ծնվել է 1873 թվականին, Կոպենհագենում, դանիացի քաղաքական գործիչ Օկթավիուս Թոմաս Հանսենի և Իդա Անտոինետ Վուլֆի ընտանիքում։ Էստրիդը մանկուց ծանոթ էր դանիացի բազմաթիվ հայտնի քաղաքական և մշակութային գործիչների հետ։
1890 թվականին Նատալի Սալեի անվան (N. Zahles Skole) դպրոցն ավարտելուց հետո Էստրիդը Կոպենհագենի համալսարանում սովորել է բժշկություն, որն ավարտել է 1896 թվականին։ Նույն թվականի սեպտեմբերին նա ամուսնացել է ինժեներ Յալմար Հայնի հետ, այնուհետև եղել է Փարիզում, որտեղ ուսանողական շրջայցերի ժամանակ Մեծ Բրիտանիայի, Նիդերլանդների, Ավստրիայի և Գերմանիայի կլինիկաներում սովորել է ակնաբուժություն[2]։
Վերադառնալով Կոպենհագեն՝ 1898 թվականին Էստրիդը սկսել է բժշկական պրակտիկան։ 1906 թվականին բացել է աչքի սեփական կլինիկան։ 1918 թվականին ստացել է մասնագետի վկայական և շարունակել աշխատել այս ոլորտում մինչև 1939 թվականը, երբ թոշակի է անցել։
Բացի իր հիմնական աշխատանքից, Էստրիդը մասնակցել է կանանց հավասար իրավունքների պաշտպանության շարժմանը՝ դառնալով Kvindernes Handels-og Kontoristforning-ի («Կանանց առևտրային և կաբինետային մասնագիտությունների ասոցիացիա») բժիշկ-մասնագետը և Louiseforeningen-ի («Լուիզի հասարակություն») խորհրդի անդամ, որն օգնում է աղքատ և միայնակ կանանց։ 1914 թվականին նա առաջին կինն էր Blindeinstituttet (Կույրերի ինստիտուտ) խորհրդում։
1909 թվականից մինչև 1916 թվականը եղել է Կոպենհագենի Dansk Kvindesamfund («Դանիական կանանց միություն») բաժանմունքի նախագահ՝ լինելով կազմակերպության ամենահայտնի դեմքերից մեկը։ Նա հաջողությամբ իրականացրել է կանանց հավասար ընտրական և աշխատանքային իրավունքների համար քարոզարշավներ։ 1915 թվականին Թորո Դաուգորդի, Կլարա Թյուբյորգի, Բեննի Սեդերֆելդ Դե Սիմոնսենի և Հեննի Ֆորհամերի հետ եղել է Danske Kvinders Fredskæde-ի՝ Կանանց միջազգային լիգայի հանուն խաղաղության և ազատության Դանիական բաժանմունքի առաջին անդամներից մեկը[3]։ Նույն թվականին նա ընդգրկվել է ընտանեկան իրավունքի Սկանդինավյան հանձնաժողովի կազմում, որն աշխատանքներ էր տանում Դանիայում ամուսնացած կանանց իրավունքների բարելավման ուղղությամբ։
Նա նաև ակտիվ մասնակցություն է ունեցել Den danske Komité til Bekæmpelse af den hvide Slavehandel-ում, որը ստեղծվել է սպիտակ ստրկության դեմ պայքարելու համար։ Հայնը մեծ դեր է խաղացել կանանց և երեխաների թրաֆիքինգի դեմ պայքարի Ազգերի լիգայի Խորհրդատվական կոմիտեում, որտեղ նա 18 տարի եղել է պատվիրակ։ 1933 թվականից եղել է Kvinderådet («Դանիայի կանանց ազգային խորհուրդ») խորհրդի անդամ։
Էստրիդ Հայնը մահացել է Հորսհոլմում, 1956 թվականի հուլիսի 25-ին։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Dansk Biografisk Lexikon (դան.)
- ↑ «Estrid Hein | Gyldendal - Den Store Danske». denstoredanske.dk (դանիերեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ «Death to Militarism! / Død over militarismen |» (բրիտանական անգլերեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 29-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Det danske Fredsakademi Արխիվացված 2016-07-26 Wayback Machine
- Estrid Hein (1873 - 1956) Hein, Estrid
- Estrid Hein
- Mimi Carstensen (1852 - 1935) Carstensen, Johanne Caroline Vilhelmine (Mimi)
- Death to Militarism! / Død over militarismen
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էստրիդ Հայն» հոդվածին։ |