Էստոնիայի պաշտպանության միություն

Էստոնիայի պաշտպանության միություն (էստ․՝ Kaitseliit), կամավորական ռազմական կազմակերպություն է, որը ենթարկվում է Էստոնիայի Պաշտպանության նախարարությանը։ Միության հիմնական նպատակն է հանդիսանում երկրի անկախության ու սահմանադրական կարգի պահպանումը, այդ թվում՝ պատերազմական ժամանակաշրջանում։ Պաշտպանական միությունը կազմված է 15 տարածքային ստորաբաժանումներից, որոնց վերահսկողության տարածքները համապատասխանում են Էստոնիայի շրջանների քարտեզին։ Այն ունի ավելի քան 13 000 անդամ, իսկ փոխկապակցված կազմակերպությունների հետ միասին՝ ավելի քան 21 000։ Միության անդամները մասնակցում են էստոնական զինված ուժերի զորավարժություններին, իսկ որոշ անդամներ կամավորական հիմունքներով մասնակցում են հասարակական կարգի պահպանման գործին՝ օգնություն ցուցաբերելով ոստիկանությանը, ինչպես նաև հրդեհաշիճման ու այլ աշխատանքներին։ Էստոնիայի պաշտպանության միությունը ակտիվ է նաև միջազգային հարաբերություններում։ Մասնավորապես հարաբերություններ է հաստատել Հյուսիսային Եվրոպայի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ–ի համանման կազմակերպությունների հետ։ Միության անդամները մասնակցում են նաև «միջազգային խաղաղապահ առաքելություններին»[1]։

Էստոնիայի պաշտպանության միության զինանշանը
Էստոնիայի պաշտպանության միության առաջին հրամանատար գեներալ Էռնստ Պոդդեր

Տես նաև խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել