Էստոնական ճարտարապետության թանգարան

Էստոնական ճարտարապետության թանգարան (էստ․՝ Eesti Arhitektuurimuuseum), ճարտարապետության թանգարան Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում։ Գտնվում է Ռոտերմեն թաղամասում[1]։ Թանգարանը համարվում է Ճարտարապետական թանգարանների միջազգային կոնֆեդերացիայի (ICAM) անդամ։

Էստոնական ճարտարապետության թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Էստոնիա
Ղեկավարության նստավայրՏալլին, Էստոնիա
Հիմնադրվել էհունվարի 1, 1991
Կայքarhitektuurimuuseum.ee/en/

Պատմություն խմբագրել

Թանգարանը հիմնադրվել է 1991 թվականի հունվարի 1-ին՝ փաստաթղթավորելու, պահպանելու և այցելուներին տեղեկացնելու Էստոնիայի ճարտարապետության պատմության և նրա ներկայիս զարգացման մասին։ Թանգարանն իր գործունեությունն սկսել է Կուլի 7 (Kooli 7) ժամանակավոր վայրում, որտեղ հավաքածուները տեղավորված էին միջնադարյան Loewenschede աշտարակում։ 1996 թվականին թանգարանը տեղափոխվեց Rotermann Salt Storage (Ռոտերմեն աղի պահեստավորման վայր) և հանրության համար բացվեց 1996 թվականի հունիսի 7-ին[2]։

Շենք խմբագրել

Շենքի կամարակապ նկուղը, որը կառուցվել է ըստ բալթիկ-գերմանացի ինժեներ Էրնստ Բուստեդի կողմից կազմված նախագծի, եղել է աղի պահեստավորման վայր։ Շենքը վերակառուցվել է 1995–1996 թվականներին Urbel & Peil ճարտարապետական ընկերության ճարտարապետներ Ուլո Պեյլի և Տասո Մահարի (ներքին հարդարման ճարտարապետ) նախագծով։ Վերակառուցման ընթացքում նախկին մեկհարկանի շենքը բաժանվեց բազմաթիվ հարկերի՝ միջանկյալ առաստաղով և սրահներով՝ տարածք ապահովելով բազմաբնույթ ցուցահանդեսների համար[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 28-ին.
  2. «Museum history». www.arhitektuurimuuseum.ee. Վերցված է 2014 թ․ հուլիսի 7-ին.
  3. «Building history». www.arhitektuurimuuseum.ee. Վերցված է 2014 թ․ հուլիսի 7-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էստոնական ճարտարապետության թանգարան» հոդվածին։