Էստադիո Մանուել Մարտինես Վալերո

Էստադիո Մանուել Մարտինես Վալերո (իսպ.՝ Estadio Manuel Martinez Valero), ֆուտբոլային մարզադաշտ Իսպանիայի Էլչե քաղաքում։ Էլչե ՖԱ-ի «տնային» մարզադաշտն է։ 1988 թվականին անվանակոչվել է այդ ակումբի նախագահ Մանուել Մարտինես Վալերոյի պատվին[1]։ Այն հիմնականում օգտագործվում է ֆուտբոլային խաղերի համար, սակայն այստեղ տեղի են ունենում նաև այլ սպորտային և մշակութային միջոցառումներ։ Նախատեսված է 33 732 հանդիսականի համար։ Համարվում է խաղադաշտի ամենամեծ չափերն ունեցող մարզադաշտը Եվրոպայում։ Նստատեղերի քանակով Վալենսիա ինքնավար համայնքում զբաղեցնում է երկրորդ, ամբողջ Իսպանիայում՝ տասներկուերորդ տեղը։

Էստադիո Մանուել Մարտինես Վալերո
Տեսակմարզադաշտ
Մարզաձևֆուտբոլ
Ամբողջական անվանումԷստադիո Մանուել Մարտինես Վալերիո
ՏեղագրությունԷլչե
Երկիր Իսպանիա
Հիմնադրվածսեպտեմբերի 8, 1976
Բացված1976 սեպտեմբերի 8
ՍեփականատերԷլչե ՖԱ
ԳործաղեկավարԷլչե ՖԱ
Տարողություն31 388
Տնային թիմԷլչե ՖԱ
Դաշտի չափսեր105 x 68 մ
Ծածկույթի տեսակըգազոն
Քարտեզ
Քարտեզ
 Estadio Manuel Martínez Valero Վիքիպահեստում

2013 թվականի ամռանը մարզադաշտում վերակառուցման զգալի աշխատանքներ են իրականացվել, որոնց ընդհանուր արժեքն անցել է երկու միլիոն եվրոյից[2][3]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել


 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էստադիո Մանուել Մարտինես Վալերո» հոդվածին։