Էսթելադա (ասթալայդա) (կատ.՝ Estelada) կատալոնական հողերի և Կատալոնիայի ոչ պաշտոնական դրոշը։ Հանդիսանում է Կատալոնիայի անկախության պայքարի խորհրդանիշ։

«Կապույտ» էսթելադա
«Կարմիր» էսթելադա

Առաջացել է որպես ավանդական կատալոնական դրոշի (կատ.՝ Senyera) և աստղի միաձուլումից։ Աստղը գտնվում է եռանկյան մեջ, իսկ վերջինս տեղակայված է դրոշի ձախ կողմում։ Սա կոչվում է կապույտ Էսթելադա։ Համաձայն Կատալոնիայի Հանրապետության ժամանակավոր սահմանադրության երրորդ հոդվածի՝ ընդունված և հաստատված Կատալոնիայի սահմանադիր ժողովի քննարկումների ընթացքում, որը հրավիրվել էր 1928 թվականին Կուբայում, եկան այն եզրահանգման, որ Կատալոնիայի պետական դրոշը պետք է կազմված լինի 4 կարմիր գծերից,որոնք պետք է պատկերված լինեն դեղի ֆոնի վրա։ Ձախ անկյունում պետք է լինի կապույտ եռանկյուն, որի մեջ պետք է պատկերված լիներ սպիտակ աստղը։ Պետական դրոշի այս ձևը ստեղծվեց Կոբայի դրոշի նմանությամբ։ Կատալոնացիները հակված էին վերցնել հենց Կուբայի դրոշը, քանի որ նրանց շատ էր ոգևորել կուբացիների ազատագրական հաջող շարժումը, ինչպես նաև Անկախության համար մղած հաջող պատերազմները։ Նշենք, որ Կուբայի ազատագրական շարժումը նույնպես բավականին երկար է տևել՝ 1902-1959 թվականներին։ Կուբացիները գրեթե 60 տարի պայքարել են նրա համար, որ իրենց պետությունը միջազգային ճանաչում ստանա։

1960-ական թվականներին ստեղծվեց Կատալոնական հողերի ազատագրման համար պայքարող սոցիալիստական կուսակցությունը (կատ.՝ Partit Socialista d’Alliberament Nacional dels Països Catalans)։ Կուսակցությունը առաջնորդվում էր մարքսիզմի գաղափարներով, և հենց այդ պատճառով կապույտ գույնը փոխվեց կարմիրով և առաջացավ կարմիր էսթալադան։

Տես նաև խմբագրել