Էռնստ Քրոյդեր (գերմ.՝ Ernst Kreuder. օգոստոսի 29, 1903(1903-08-29)[1][2][3][…], Ցայց, Մերսբուրգ վարչական շրջան, Սաքսոնիա, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[4] - դեկտեմբերի 24, 1972(1972-12-24)[1][2][3][…], Դարմշտադտ, Հեսսեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4]), 20-րդ դարի գերմանացի գրող, բանաստեղծությունների, վեպերի, պատմվածքների, էսսեների հեղինակ։ Գեորգ Բյուխների անվան մրցանակի դափնեկիր (1953 թ.): Նրա գերազանցապես պատումային ստեղծագործության առավել ցայտուն առանձնահատկություններն են քննադատական վերաբերմունքը, ռոմանտիկայի ու խորհրդավորության դրսևորումները։ Ուսումնասիրողներից շատերի կարծիքով՝ Քրոյդերի ստեղծագործական լավագույն շրջանն ընդգրկում է 1945-1953 թվականները, և նրան, Բյուխների անվան մրցանակի շնորհումից հետո, այլևս չի հաջողվել նշանակալի երկ ստեղծել։

Էռնստ Քրոյդեր
Ծնվել էօգոստոսի 29, 1903(1903-08-29)[1][2][3][…]
ԾննդավայրՑայց, Մերսբուրգ վարչական շրջան, Սաքսոնիա, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[4]
Վախճանվել էդեկտեմբերի 24, 1972(1972-12-24)[1][2][3][…] (69 տարեկան)
Վախճանի վայրԴարմշտադտ, Հեսսեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4]
Մասնագիտությունգրող և բանաստեղծ
Քաղաքացիություն Գերմանիա
ԱնդամակցությունՄայնցի գիտությունների և գրականության ակադեմիա և Լեզվի և պոեզիայի գերմանական ակադեմիա
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1903 թվականին Սաքսոնիայի Ցայց քաղաքում, աղքատ ընտանիքում։ Մայնի Օֆենբախում գիմնազիան ավարտելով՝ նախ փորձել է բանկային ծառայողի մասնագիտությանը տիրապետել, այնուհետև ապրուստի և ուսման ծախսերը հոգալու նպատակով շինարարությունում, երկաթի հանքում աշխատելուն զուգահեռ՝ փիլիսոփայություն, պատմություն, գրականություն ու քրեագիտություն է ուսումնասիրել Մայնի Ֆրանկֆուրտում, սակայն ուսումնառությունը կիսատ է թողել։

Սկսած 1920-ական թվականներից ֆելիետոններ է հրատարակել «Ֆրանկֆուրտեր ցայտունգ» օրաթերթում։ 1932 թվականից աշխատակցել է մյունխենյան «Սիմպլիցիսիմուս» պարբերականին, դարձել խմբագրի տեղակալը։ Նացիստների իշխանության գլուխ անցնելուց հետո կնոջ հետ տեղափոխվել է ամեմատաբար խաղաղ, անվտանգ վայր՝ Դարմշտադի շրջանի գյուղերից մեկը, արկածային ու երգիծական պատմվածքներ գրել տարբեր պարբերականների համար։ Սակայն զինվորական ծառայությունից խուսափել չի հաջողվել. Էռնստը զորակոչվել է, ծառայել վերմախտում, գերի ընկել և երկու ամիս պահվել ռազմագերիների ամերիկյան ճամբարում։

1946 թվականին հրատարակել է «Ձեղնահարկի հասարակությունը» („Die Gesellschaft vom Dachboden“) երկը, որը երևակայականի ու իրականի ինքնատիպ զուգադրումներով մեծ հետաքրքրություն է առաջացրել քննադատների ու ընթերցողների շրջանում և արժանացել ջերմ ընդունելության [5]: Ունիկա Ցյուրնն այդ երկը բարձր էր գնահատում՝ հայտարարելով, որ այն իր սիրելի գրքերից մեկն է[6]։ Քրոյդերի հիշարժան երկերից են նաև «Die Unauffindbaren» («Անգտնելիները»)[7], The Undiscoverables վեպերը[8]։ Թեև Քրոյդերի ստեղծագործությունը բնորոշվել է իբրև մելամաղձոտ ու կաֆկայակերպ (Kafkaesque), նա պնդում էր, որ «հուսալքված վհատության գրական մոդան պետք է հաղթահարվի» ("the literary fashion of hopeless despair must be overcome")[9]:

Պարգևներ խմբագրել

Երկեր խմբագրել

Վեպեր և պատմվածքներ խմբագրել

  • Die Nacht der Gefangenen, 1939
  • Das Haus mit den drei Bäumen, 1944
  • Die Gesellschaft vom Dachboden, 1946
  • Schwebender Weg. Die Geschichte durchs Fenster, 1947
  • Die Unauffindbaren, 1948
  • Herein ohne anzuklopfen, 1954
  • Agimos oder die Weltgehilfen, 1959
  • Spur unterm Wasser, 1963
  • Tunnel zu vermieten, 1966
  • Hörensagen, 1969
  • Der Mann im Bahnwärterhaus, 1973
  • Luigi und der grüne Seesack und andere Erzählungen, 1980
  • Phantom der Angst, 1987

Բանաստեղծական ժողովածու խմբագրել

  • Sommers Einsiedelei, 1956

Էսսեներ խմբագրել

  • Zur literarischen Situation der Gegenwart, 1951
  • Georg Büchner. Existenz und Sprache, 1955
  • Das Unbeantwortbare. Die Aufgaben des modernen Romans, 1959
  • Zur Umweltsituation des Dichters, 1961
  • Dichterischer Ausdruck und literarische Technik, 1963

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել