Էռնստ Բեյելեր (գերմ.՝ Ernst Beyeler, հուլիսի 16, 1921(1921-07-16)[1][2][3][…], Բազել, Շվեյցարիա - փետրվարի 25, 2010(2010-02-25)[1][2][3][…], Riehen, Բազել Շտադտ, Շվեյցարիա), շվեյցարացի արվեստի դիլեր և արվեստի գործերի հավաքորդ, որը, ըստ «Նյու Յորք Թայմս»-ի, եղել է «ժամանակակից արվեստի բնագավառում ականավոր եվրոպական դիլեր», իսկ «The Daily Telegraph»-ը նրան անվանել է «պատերազմի ժամանակներից ի վեր արվեստի գործերի մեծագույն վաճառական»։ 1982 թվականին նա և նրա կինը հիմնադրել են Բեյելերի հիմնադրամը, որը ցուցադրել է նրանց մասնավոր հավաքածուն, որը նրա մահից հետո գնահատվել է 1,85 մլրդ ԱՄՆ դոլար։

Էռնստ Բեյելեր
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 16, 1921(1921-07-16)[1][2][3][…]
ԾննդավայրԲազել, Շվեյցարիա
Մահացել էփետրվարի 25, 2010(2010-02-25)[1][2][3][…] (88 տարեկան)
Մահվան վայրRiehen, Բազել Շտադտ, Շվեյցարիա
ԳերեզմանԱմ Հյորնլի
ՔաղաքացիությունFlag of Switzerland.svg Շվեյցարիա
ԿրթությունԲազելի համալսարան
Մասնագիտությունարվեստի կոլեկցիոներ, նկարների վաճառող, մեկենաս, gallerist և կոլեկցիոներ
Պարգևներ և
մրցանակներ
Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ և Արվեստների և գրականության շքանշանի ասպետ
Commons-logo.svg Ernst Beyeler Վիքիպահեստում

Վաղ տարիներԽմբագրել

Էռնստ Բեյելերը ծնվել է 1921 թվականի հուլիսի 16-ին Բազելում (Շվեյցարիա)[4]՝ Շվեյցարական երկաթուղիների աշխատակցի ընտանիքում[5]։ Բարձրագույն կրթություն է ստացել Բազելի ինստիտուտում, որտեղ ուսումնասիրել է արվեստի պատմություն և տնտեսագիտություն[6]։

ԿարիերաԽմբագրել

 
Բեյելերի հիմնադրամ

Բեյելերն ի սկզբանե մտադիր էր տնտեսագետ դառնալ, սակայն Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելը նրան խանգարել է լքել Շվեյցարիան, փոխարենը նա դարձել է Օսկար Շլոսսի աշակերտը, որը հնահավաք-գրավաճառ էր Բազելում։ Երբ 1945 թվականին Շլոսսը մահացել է, 24 տարեկանում Բեյելերը գլխավորել է նրա ընկերությունը։ Նա աստիճանաբար անցում է կատարել գեղարվեստական ստեղծագործությունների առևտրին և ընդամենը երկու տարի անց անցկացրել է իր առաջին ցուցահանդեսը (ճապոնական փորագրություն փայտի վրա)[6][4][5]։

Նրա կարիերայում առանցքային իրադարձություն է դարձել 1960-ական թվականների սկզբին ամերիկացի բանկիր, ձեռնարկատեր և արվեստի գործերի հավաքորդ Ջորջ Դեյվիդ Թոմփսոնից 340 արվեստի գործի գնումը։ Նրա համավածուն իր մեջ ներառում էր Ժորժ Բրաքի, Պոլ Սեզանի, Պաուլ Կլեեի, Ֆերնան Լեժեի, Անրի Մատիսի, Կլոդ Մոնեի, Պաբլո Պիկասոյի և Պիտ Մոնդրիանի ստեղծագործությունները>[6]։ Բեյերը Թոմփսոնից գնել է նաև Ալբերտո Ջակոմետիի 70 աշխատանք, որոնք գտնվում էին Գեղարվեստի թանգարանում, Բազելի գեղարվեստի թանգարանում և Վինտերտուրի գեղարվեստի թանգարանում[7]։

Բեյելերը սերտ հարաբերություններ ուներ 20-րդ դարի շատ մեծ նկարիչների հետ[4]։ Նա Պիկասոյի հետ ընկերացել է 1950-ական թվականներին, և երբ նա 1966 թվականին նա այցելել է Մուժեն, Պիկասոն թույլ է տվել նրան վաճառքի համար ընտրել իր նկարներից 26-ը[6]։

1973 թվականին Բեյելերը 180 000 ԱՄՆ դոլար է վճարել Վիլեմ դե Կունինգի «Ոստիկանական թերթ» աբստրակտ բնապատկերի համար․ այդ գումարը այդ պահին ռեկորդային է դարձել նկարչի համար։ 1989 թվականին շվեյցարացի արտ-դիլերը 14,7 մլն դոլարով ձեռք է բերել Ֆերնան Լեժեի «Ձևերի հակադրություն» կուբիստական նկարը[5], ինչը նաև այդ ժամանակ Լեժեի համար էր ռեկորդային գին իր ստեղծագործության համար։ Վերջնական հաշվով Բեյելերի արվեստի ստեղծագործությունների հավաքածուն արժեցել է ոչ պակաս, քան 2 միլիոն շվեյցարական ֆրանկ[6]։ 2010 թվականին «The Washington Post»-ը հայտնել է, որ նրա հավաքածուն «արժե ոչ պակաս, քան 1,85 միլիարդ դոլար»[8]։

1982 թվականին իր մասնավոր հավաքածուն ցուցադրելու նպատակով կնոջ և գործընկերոջ՝ արտ-դիլեր Հիլդա Կունցի հետ հիմնադրել է Բեյելերների հիմնադրամը[5]։

Անձնական կյանքԽմբագրել

1948 թվականին Բեյելերը ամուսնացել է Հիլդա Կունցի հետ (1922-2008)[6]։

ՄահԽմբագրել

Բեյելերը մահացել է 2010 թվականի փետրվարի 25-ին Բազելից ոչ հեռու գտնվող իր տանը[8]։ Զավակներ չուներ[8]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 RKDartists (նիդերլ.)
  4. 4,0 4,1 4,2 «A Passion for Art»։ University of Chicago Press։ Արխիվացված է օրիգինալից 2021-01-21-ին։ Վերցված է 21 сентября 2019 
  5. 5,0 5,1 5,2 5,3 Grimes William (26 февраля 2010)։ «Ernst Beyeler, Top Dealer of Modern Art, Dies at 88»։ nytimes։ Վերցված է 21 сентября 2019 
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 «Ernst Beyeler»։ Daily Telegraph։ 26 февраля 2010։ Վերցված է 21 сентября 2019 
  7. Shearing Graham (весна-лето 2006)։ «Missing Links»։ Pittsburgh Quarterly։ Արխիվացված է օրիգինալից 26 сентября 2015-ին։ Վերցված է 21 сентября 2019 
  8. 8,0 8,1 8,2 Engeler Eliane (28 февраля 2010)։ «Modern art collector Ernst Beyeler dies»։ Washington Post։ Վերցված է 21 сентября 2019