Էպուաս (ֆր.՝ Époisses), ֆրանսիական փափուկ պանիր՝ պատրաստված կովի կաթից։

Էպուաս
Époisses
Տեսակֆրանսիական պանիր, պանիր կովի կաթից, լվացած կեղևով փափուկ պանիր, արտադրական պանիր և ագարակի պանիր
Առաջացման երկիրՖրանսիա Ֆրանսիա
ՏարածաշրջանԷպուաս, Կոտ դ'Օր
Կաթկովի կաթ
Պաստերիզացումոչ
Կազմվածքփափուկ, լվացազատված կեղևով
Հասունացման ժամանակաշրջան8-9 շաբաթ
ՍերտիֆիկացումAppellation d'origine contrôlée (1991)
Քաշ750-1100 գրամ
250—350 գրամ
Ձևսկավառակաձև գլուխ
 Époisses (cheese) Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Էպուաս պանրատեսակը հորինել են ցիստերիանական վանական-ճգնավորները։ 1968 թվականին ստեղծվել է «Էպուասի պաշտպանության խորհուրդը»[1]։ 1991 թվականին էպուասը սերտիֆիկացվեց Appellation d'origine contrôlée կողմից։

Պատրաստում խմբագրել

Մեկ գլուխ պանիր ստանալու համար անհրաժեշտ է շուրջ երկու լիտր կովի կաթ։ Կաթի պատրաստման ժամանակ դրանում ավելացնում են մի քիչ խմորիչ, որի պատճառով պանիրը սկսում է դանդաղորեն թթվել։ 16-24 ժամ անց ձևավորվում է մակարդը, որը տեղափոխում են հատուկ պանրի համար նախատեսված կաղապարների մեջ։ Այդտեղ մնում է այնքան ժամանակ, մինչև սիճուկը լրիվ չի քամվում։ Հետո պանիրն հանում են կաղապարներից, աղ են անում, և տեղադրում փայտե վանդակների վրա մինչև հասունացումը։ Առաջին շաբաթում օրը երկու-երեք անգամ կեղևը լվացվում է աղաջրով։ Դրանից անմիջապես հետո, որբ կեղևը ստանում է կարմրավուն երանգավորում, ջրի մեջ ավելացնում են բուրգունդական Marc de Bourgogne օղի և կրկին լվանում պանրի կեղևը։ Պանիրը հասունանում է 5-8 շաբաթների ընթացքում։

Նկարագիր խմբագրել

Պանրի գլուխները ունեն սկավառակի տեսք և լինում են երկու տեսակի՝ մեծ շառավղով՝ 16,5-19 սմ, որի բարձրությունը 3-4,5 սմ է, իսկ զանգվածը՝ 700—1100 գրամ։ Եվ մյուս տեսակը փոքրն է՝ 9,5-11,5 սմ շառավղով, 3-4,5 սմ բարձրությամբ և 250—350 գրամ զանգվածով։ Գլուխը պատված է ողորկ և փայլուն կեղևով, որի տակ գտնվում է նրբահամ միջուկը՝ վառ բեժագույն, որն ունի անկրկնելի բուրմունք։ Երիտասարդ պանրատեսակի կեղևը ունի փղոսկրի երանգ, իսկ հներինը՝ կարմիր աղյուսագույն։

 
Էպուասը կտրատված վիճակում

Էպուաս պանիրը կտրատում են չորս մասերի և ուտում են աղանդերային գդալներով։ Պանրի հետ օգտագործում են թեթև բուրգունդական գինիներ կամ էլ կիսաքաղցր սպիտակ Chablis և Sauternes գինիներ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Բուրգունդական Էպուաս պանիր» (ռուսերեն). cheeser.ru. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 31-ին.

Արտաքին հղումներ խմբագրել