Էպենդիմոցիտներ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ուշադրություն, այս հոդվածը կամ հոդվածի բաժինը փաստերի և տեղեկությունների ճշտման կարիք ունի։ Քննարկման էջում պետք է լրացուցիչ բացատրություններ լինեն |
Էպենդիմոցիտներ, Կազմում են բջջային տարրերի խիտ շերտ, որը պաստառում է ողնուղեղային խողովակը և գլխուղեղի փորոքները։ Նյարդային հյուսվածքի հիստոգենեզի պրոցեսում էպենդիմոցիտները նյարդային խողովակի գլիոբլաստներից առաջինն են տարբերակվում և զարգացման այդ շրջանում կատարում են սահմանազատող և հենարանային ֆունկցիաներ։ Գլիոբլաստների ձգված մարմինները նյարդային խողովակի ներքին մակերևույթի վրա առաջացնում են էպիթելանման բջիջների շերտ։ Բջիջները դեպի խողովակի լուսանցքն ուղղված մակերևույթի վրա ունեն թարթիչներ, որոնք նպաստում են ողնուղեղ-գլխուղեղային հեղուկի շարժմանը։ Էպենդիմոցիտների հիմնային ծայրերն ունեն երկար ելուստներ, որոնք ճյուղավորվում են, կտրել-անցնելով ողջ նյարդային խողովակի արտաքին մակերևույթ, մասնակցում են մակերևութային գլիալ սահմանային թաղանթի կազմավորմանը։ Հետսաղմնային շրջանում էպենդիմոցիտների թարթիչները աստիճանաբար անհետանում են և պահպանվում են միայն Կենտրոնական նյարդային համակարգի որոշ բաժիններում, օրինակ միջին ուղեղի ջրանցքում։
Որոշ էպենդիմոցիտներ կատարում են արտազատիչ ֆունկցիա, արտադրելով զանազան ակտիվ նյութեր արյան կամ ուղեղային փորոքների խոռոչների մեջ։ Օրինակ գլխուղեղի հետին կպուկի շրջանում էպենդիմոցիտներն արտադրում են ջրային փոխանակության կարգավորմանը մասնակցող արտազատուկ։ Աստրոցիտները(astrocytus) առաջացնում են նեյրոնների հենքը, մեկուսացնում են նյարդաթելերը, ապահովում նրանց վերականգնողական պրոցեսները։ Սրանք փոքր 7-25 մկմ չափերով բազմաելուն բջիջներ են։ Տարբերում են աստրոցիտների երկու տիպ
- պրոտոպլազմատիկ
- թելակազմ։
Նրանց միջև առկա են նաև անցումային ձևեր։