Էուգեն Սուխոն(սլովակ.՝ Eugen Suchoň, սեպտեմբերի 25, 1908(1908-09-25)[1][2][3][…], Pezinok, Բրատիսլավայի երկրամաս, Սլովակիա[4] - օգոստոսի 5, 1993(1993-08-05)[1][2][3][…], Բրատիսլավա, Սլովակիա), սլովակ կոմպոզիտոր։

Էուգեն Սուխոն
Ծնվել էսեպտեմբերի 25, 1908(1908-09-25)[1][2][3][…]
Pezinok, Բրատիսլավայի երկրամաս, Սլովակիա[4]
Երկիր Սլովակիա
Մահացել էօգոստոսի 5, 1993(1993-08-05)[1][2][3][…] (84 տարեկան)
Բրատիսլավա, Սլովակիա
Ժանրերօպերա
Մասնագիտությունկոմպոզիտոր և մանկավարժ
Գործիքներերգեհոն
ԱշխատավայրԿոմենսկու անվան համալսարան
ԿրթությունՊրահայի կոնսերվատորիա
Պարգևներ
 Eugen Suchoň Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Սովորել է Բրատիսլավայում՝ Ֆ․ Կաֆենդայի և Պրահայում՝ Վ․ Նովակի մոտ։ Դասավանդել է Բրատիսլավայի կոնսերվատորիայում (1933 թվականից), Սլովակական համալսարանի մանկավարժ, (1948-1954 թթ.), Բրատիսլավայի Բարձրագույն մանկավարժական դպրոցում (1954-1960 թթ.)։ Վաղ շրջանի գործերը («Մյուիտ-բալլադ» դաշնամուրի համար և այլն) գրված են դասական ավանդույթներով։ 1920-1930-ական թվականներին կրել է էքսպրեսիոնիզմի և նեոկլասիցիզմի ազդեցությունը։ «Մերձկարպատյան երկրի սաղմոս» կանտատում (1938 թ.), «Լեռների մասին» խմբերգում (1942 թ.), «Գեղջկական սիմֆոնիետ»-ում (1957 թ.) օգտվել է ազգային երաժշտական բանահյուսությունից։«Ջրապտույտ» (1949 թ.) ազգային առաջին երաժշտական դրամայի հեղինակն է։ Այլ երկերից են՝ «Մվյատոպլուկ» օպերան (1959 թ.), ջութակի և նվագախմբի «Ֆանտազիա և բուռլեսկ»-ը (1948 թ.), «Մետամորֆոզներ» սիմֆոնիկ սյուիտը (1953 թ.), խմբերգային ցիկլեր, երաժշտություն մանուկների, դրամատիկ, թատրոնի և կինոյի համար։ Կատարել է ժողովրդական երգերի մշակումներ։ ՉՄՄՀ պետական մրցանակներ (1951 թ., 1954 թ., 1959 թ.)։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Сухонь Эуген // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. Čestný titul národní umělec (չեխերեն) — 2015.
  6. https://archiv.prezident.sk/gasparovic/indexabfd.html?rad-ludovita-stura-i-trieda (словацк.)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 188  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էուգեն Սուխոն» հոդվածին։