Էշլին Ռեյ Ուիլսոն (անգլ.՝ Ashlyn Rae Willson, ապրիլի 24, 1993(1993-04-24), Սան Խոսե, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1][2]), առավել հայտնի է Էշ (անգլ.՝ Ashe) բեմական անվամբ, ամերիկացի երգչուհի և երգահան։ Առավել հայտնի է իր` 2019 թվականի «Moral of the Story» սինգլով, որը օգտագործվել է Նեթֆլիքսի «Բոլոր տղաներին. Հ.Գ. Ես դեռ սիրում եմ քեզ» (2020) ֆիլմում և պրոդյուսերավորվել է Ֆինիս Օ'Քոնելի կողմից[3][4]։ Գրել է Դեմի Լովատոյի 2017 թվականի «You Don't Do It for Me Anymore» սինգլը և շրջագայել է Louis The Child-ի, Lauv-ի և Whethan-ի հետ։ Նա առաջադրվել է Juno Award մրցանակաբաշխությանը Shaun Frank-ի հետ համատեղ «Let You Get Away» սինգլի ոսկե հավաստագրման համար։

Էշ
Ծնվել էապրիլի 24, 1993(1993-04-24) (30 տարեկան)
Սան Խոսե, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
Մասնագիտություներաժիշտ
ԿրթությունԲերկլիի երաժշտական քոլեջ
Կայքashe-music.com
 Ashe (singer) Վիքիպահեստում

Վաղ կյանք խմբագրել

Ծնվել է 1993 թվականի ապրիլի 24-ին և մեծացել է պահպանողական քրիստոնեական ընտանիքում`Սան Խոսեում[1][5]։ սկսել է դաշնամուրի և վոկալի դասերի հաճախել ութ տարեկան հասակից[5]։ Էշը պնդում է, որ մեծացել է միայն քրիստոնեական ռադիո լսելով և նա շնորհակալ է իր պապիկին, որ ծանոթացրել է իրեն այնպիսի արտիստների հետ, ինչպիսիք են Բոբ Դիլանը, The Beatles և Jefferson Airplane խմբերը[6]։ Նա հաճախել է Բերկլիի երաժշտական քոլեջի «Ժամանակակից գրվածք և արտադրություն» բաժինը, որը ավարտել է 2015 թվականին[7][8]։

Կարիերա խմբագրել

2015-2017: Վաղ կարիերա խմբագրել

Էշը սկսել է դեմոներ երգել Նեշվիլում, որից հետո, 2015 թվականին, գրավել է շվեդ դիփ հաուս ժանրի պրոդյուսեր Ben Phipps-ի ուշադրությունը, որը առաջարկել է երգչուհուն երգել իր «Sleep Alone» երգում[8][9]։ Նրա 2016 թվականի «Can't Hide» սինգլը Whethan-ի մասնակցությամբ դարձել է նրա հինգերորդ՝ համար երկու երգը ամերիկյան և Spotify Viral 50 չարթերում[10]։ Նրա 2017 թվականի «Let You Get Away» սինգլը առաջադրվել է 2017 թվականի Juno Award մրցանակաբաշխությունում և 2019 թվականին Կանադայում հավաստագրվել է որպես ոսկյա[11][12]։ Էշը օգնել է Դեմի Լովատոյին գրել նրա` 2017 թվականի «You Don't Do It for Me Anymore» երգը «Tell Me You Love Me» (2017) ալբոմի համար[9]։ 2017 թվականի հոկտեմբերի և 2018 թվականի հունվարի միջև ընկած ժամանակահատվածում շրջագայել է Louis the Child-ի, Lauv-ի և Whethan-ի հետ[13]։ Mom + Pop անկախ լեյբլի համար երգելուց հետո[14] թողարկել է իր` «Used to It» դեբյուտային սինգլը 2017 թվականի հունիսին և «Girl Who Cried Wolf»-ը նույն թվականի նոյեմբերին[3][15]։ «Used to It»-ը նրա երկրորդ սինգլն է, որը զբաղեցրել է առաջին հորիզոնականը Spotify Viral 50 չարթում[10]։ 2018 թվականին նա` Բիլլի Այլիշի և Լյուիս Քափալդիի հետ ընդգրկվել է Vevo-յի «Artists to Watch» ցանկում[16]։ 2017 թվականի ապրիլին Էշը ելույթ է ունեցել The Chainsmokers դուոյի «Memories Do Not Open Tour» համերգային շրջագայության ժամանակ և Big Gigantic-ի հետ նույն բեմում Կոաչելլա փառատոնի ժամանակ[17][18]։

2018-ներկա։ Սոլո դեբյուտ խմբագրել

Երբ 2018 թվականի հունիսին Էշը թողարկեց իր դեբյուտային` «The Rabbit Hole» մինի ալբոմը, այն հավաքեց 200 միլիոն սթրիմինգ և ինը համար մեկ երգեր Hype Machine-ում[19][20]։ Նա աջակցել է Quinn XCII-ին վերջինիս` «From Michigan with Love World Tour» համերգային շրջագայության ժամանակ, որի ընթացքում թողարկել է «Moral of the Story» երգը[21]։

2019 թվականի ապրիլի 5-ին թողարկել է «Moral of the Story: Chapter 1» մինի ալբոմը, որը պրոդյուսերավորել է Ֆինիս Օ'Քոնելը[22]։ Ֆինիսը նաև պրոդյուսերավորել է երգչուհու հաջորդ` «Moral of the Story: Chapter 2» մինի ալբոմի չորս երգից երեքը[3]։

2020 թվականի փետրվարին «Moral of the Story» երգը օգտագործվել է Նեթֆլիքսի «Բոլոր տղաներին. Հ.Գ. Ես դեռ սիրում եմ քեզ» (2020) պատանեկան ռոմանտիկ կատակերգությունում, ինչի շնորհիվ հասել է Spotify Viral 50 չարթի 2-րդ հորիզոնական[10] և հավաքել է 12 միլիոն սթրիմինգ տվյալ հարթակում[23]։ Նա դեբյուտ է կատարել Billboard Hot 100 չարթում «Moral of the Story» երգով և Billboard 200 չարթում «Moral of the Story: Chapter 1» մինի ալբոմով[24][25]։ 2020 թվականի մարտի տվյալներով սինգլը օգտագործվել է ՏիկՏոկ հարթակի 283,000 հոլովակներում[26]։

Ազդեցություն խմբագրել

Նա նշել է, որ ջազ երաժշտությունը, Դայան Քիթոնը և Քերոլ Քինգը ամենամեծ ազդեցությունն են ունեցել նրա երաժշտության վրա[27]։ Էշը իր անվան վերջում ավելացրել է «ե» տառը Քերոլ Քինգի պատվին[27]։

Սկավառակագրություն խմբագրել

Մինի ալբոմներ խմբագրել

Անվանում Մանրամասներ Բարձրագույն դիրքը չարթում
US
[28]
US
Heat.

[29]
US
Alt.

[30]
US
Indie

[31]
CAN
[32]
The Rabbit Hole
  • Թողարկվել է` Հունիսի 22, 2018
  • Լեյբլ` Mom+Pop
Moral of the Story: Chapter 1
  • Թողարկվել է` Ապրիլի 5, 2019
  • Լեյբլ` Mom+Pop
157 2 10 19 72
Moral of the Story: Chapter 2
  • Թողարկվել է` Օգոստոսի 9, 2019
  • Լեյբլ` Mom+Pop

Սինգլներ խմբագրել

Որպես գլխավոր արտիստ խմբագրել

Անվանում Տարեթիվ Բարձրագույն դիրքը չարթում Ալբոմ
US
[33]
AUS
[34]
AUT
[35]
CAN
[36]
FRA
[37]
IRE
[38]
NZ
Hot

[39]
NOR
[40]
SWI
[41]
UK
[42]
«Used to It» 2017 Ոչ ալբոմային սինգլներ
«Girl Who Cried Wolf»
«Choirs» 2018 The Rabbit Hole
«Moral of the Story» 2019 71 44 29 42 71 17 5 35 30 31 Moral of the Story: Chapter 1
«Bachelorette»
«In Disguise» Moral of the Story: Chapter 2
«Cold in California»
«Monday»
(Filous-ի մասնակցությամբ)
Ոչ ալբոմային սինգլ

Որպես համագործակցող արտիստ խմբագրել

Անվանում Տարեթիվ Բարձրագույն դիրքը չարթում Հավաստագրումներ
US
Dance

[43]
CAN
[36]
«Sleep Alone»
(Ben Phipps-ը Էշի մասնակցությամբ)
2015
«Don't Look Back»
(Ben Phipps-ը Էշի մասնակցությամբ)
2016
«Alive»
(Ben Phipps-ը Էշի մասնակցությամբ)
«Orbit»
(SŸDE-ը Էշի մասնակցությամբ)
«Can't Hid»"
(Whethan-ը Էշի մասնակցությամբ)
«Recognize»
(Win and Woo-ն Էշի մասնակցությամբ)
«Let You Get Away»
(Shaun Frank-ը Էշի մասնակցությամբ)
96
«The Back of Your Hands»
(nimino featuring Ashe)
2017
«World on Fire»
(Louis the Child-ը Էշի մասնակցությամբ)
«Rewind»
(Louis Futon-ը Էշի և Արմանի Ուայթի մասնակցությամբ)
«Right to It»
(Louis the Child-ը Էշի մասնակցությամբ)
33
«Get Lost»
(Bearson-ը Էշի մասնակցությամբ)
2018
«Love Me for the Weekend»
(Party Pupils & MAX-ը Էշի մասնակցությամբ)
«Right Where You Should Be»
(Quinn XCII-ը Էշի և Futon-ի մասնակցությամբ)
2019
«Friends»
(Big Gigantic-ը Էշի մասնակցությամբ)

Հեղինակային երգեր խմբագրել

Անվանում Տարեթիվ Արտիստ(ներ) Ալբոմ
«Wrong Way» 2016 Սթոն Վան Բրոքեն Չկա տվյալ
«You Don't Do It for Me Anymore» 2017 Դեմի Լովատո Tell Me You Love Me
«HOWL» Delaney Jane Չկա տվյալ
«No One Has To Know» Goldfish Late Night People

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Ashlyn Rae Willson, Born 04/24/1993 in California». California Birth Index. Վերցված է 2020 թ․ փետրվարի 27-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  2. Willson, Ashlyn Rae. «ASCAP Ace Search». American Society of Composers, Authors and Publishers (ASCAP). Վերցված է 2020 թ․ փետրվարի 27-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  3. 3,0 3,1 3,2 Fu, Eddie (2020 թ․ փետրվարի 27). «In Search Of: Ashe's "Moral Of The Story" Is Blowing Up Because Of Netflix». Genius (անգլերեն). Վերցված է 2020 թ․ փետրվարի 27-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  4. Meredith, Karenna (2020 թ․ փետրվարի 12). «P.S. I Still Love You: I Can't Get the Dramatic "Moral of the Story" Song Out of My Head». Popsugar (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ փետրվարի 27-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  5. 5,0 5,1 Engel, Lauren (2017 թ․ նոյեմբերի 28). «ASHE Interview- religion, marriage, ex-boyfriends, tinder, pop music standards». Sidewalk Talk. YouTube. Վերցված է 2020 թ․ մարտի 1-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  6. «B-Sides On-Air: Interview - Ashe Talks Beginnings, New Music». B-Sides (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ ապրիլի 2. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 1-ին.
  7. Petrelli, David. «Nashville Pros: Ashlyn Willson». Berklee College of Music. Վերցված է 2018 թ․ մայիսի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  8. 8,0 8,1 Collar, Matt. «Ashe: Biography & History». AllMusic (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ փետրվարի 27-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  9. 9,0 9,1 Jiang, Ruth (2017 թ․ սեպտեմբերի 19). «Popcrush Presents: Ashe on Writing For Demi Lovato And Being An "Alt-Pop Girl"». Popcrush. Վերցված է 2018 թ․ մայիսի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  10. 10,0 10,1 10,2 Peaks on the US and Global Spotify Viral 50:
  11. «Dance Recording of the Year - Juno Awards: Drake, The Weeknd and Shawn Mendes Lead With Five Noms Each». The Hollywood Reporter (անգլերեն). 2017 թ․ փետրվարի 8. Վերցված է 2020 թ․ մարտի 1-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  12. 12,0 12,1 «Gold & Platinum: Ashe». Music Canada. Վերցված է 2020 թ․ փետրվարի 27-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  13. Driscoll, Gillian. «Interview: Ashe on Living Your Best Authentic Life». Culture Collide. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 17-ին.
  14. «Ashe Joins the Mom + Pop Family». Mom+Pop (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ հունիսի 2. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 1-ին.
  15. Vens, Rachel (2017 թ․ օգոստոսի 16). «Ashe's debut single 'Used To It' gets future pop remix from Aire Atlantica». Earmilk (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ մարտի 1-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  16. Kress, Bryan (2017 թ․ նոյեմբերի 15). «EarthGang is Latest Vevo dscvr Artist to Watch: Exclusive». Billboard. Վերցված է 2020 թ․ մարտի 1-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  17. Ashe [@ashemusic] (April 26, 2017). «my excitement about jumping on the @TheChainsmokers "memories...do not open tour" TOMORROW with @Shaun_Frank & @iamDelaneyJane !!! 👅» (Թվիթ) – via Թվիթթեր.
  18. Caminiti, Kasey. «Introducing Ashe: A VEVO Artist To Watch In 2018». DuJour. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 17-ին.
  19. Frometa, RJ (2018 թ․ հունիսի 27). «Ashe Releases Debut EP The Rabbit Hole». Vents Magazine (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ մարտի 1-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  20. Chou, Thomas (2018 թ․ հունիսի 22). «PREMIERE: Ashe Gets Emotional on Debut EP, 'The Rabbit Hole'». Milk.Xyz. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 23-ին.
  21. Lambert, Eleanor. «You're Going to Want to Get to Know Ashe». Teen Vogue (անգլերեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 22-ին.
  22. Yung, Alyssa (2019 թ․ ապրիլի 8). «Ashe Moves On From a Toxic Relationship in 'Moral Of The Story: Chapter 1' EP». Ones To Watch. Վերցված է 2019 թ․ ապրիլի 8-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  23. «Ashe - Spotify Chart History». Kworb.com. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 1-ին.
  24. @billboardcharts (March 2, 2020). «@ashemusic earns her first career entry on the #Hot100 this week, as "Moral of the Story" debuts at No. 71» (Թվիթ). Վերցված է February 3, 2020-ին – via Թվիթթեր. {{Cite tweet}}: |date= / |number= mismatch (help)
  25. Billboard Charts [@billboardcharts] (March 2, 2020). «Debuts on this week's #Billboard200 (2/2):» (Թվիթ) – via Թվիթթեր.
  26. «Moral of the Story created by Ashe: Popular songs on TikTok». TikTok. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 1-ին.
  27. 27,0 27,1 Montana, Adam (2017 թ․ նոյեմբերի 6). «A Chat With Singer Songwriter Ashe». UWM Post. Վերցված է 2018 թ․ մայիսի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  28. «Ashe Chart History: Billboard 200». Billboard. Վերցված է 2020 թ․ մարտի 10-ին.
  29. «Ashe Chart History: Heatseeker Albums». Billboard. Վերցված է 2020 թ․ մարտի 3-ին.
  30. «Ashe Chart History: Alternative Albums». Billboard. Վերցված է 2020 թ․ մարտի 10-ին.
  31. «Ashe Chart History: Independent Albums». Billboard. Վերցված է 2020 թ․ մարտի 10-ին.
  32. «Ashe Chart History: Canadian Albums». Billboard. Վերցված է 2020 թ․ մարտի 10-ին.
  33. «Ashe Chart History: Hot 100». Billboard. Վերցված է 2020 թ․ մարտի 3-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  34. «Discography Ashe». australian-charts.com. Վերցված է 2020 թ․ մարտի 7-ին.
  35. «Discographie Ashe». austriancharts.at. Վերցված է 2020 թ․ մարտի 19-ին.
  36. 36,0 36,1 «Ashe Chart History (Canadian Hot 100)». Billboard. Վերցված է 2020 թ․ մարտի 10-ին.
  37. «Discographie Ashe». lescharts.com. Վերցված է 2020 թ․ մարտի 7-ին.
  38. «Discography Ashe». irish-charts.com. Hung Medien. Վերցված է 2020 թ․ մարտի 7-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  39. «NZ Top 40 Hot Singles Chart». Recorded Music NZ. 2020 թ․ մարտի 2. Վերցված է 2020 թ․ փետրվարի 29-ին.
  40. «Discography Ashe». norwegiancharts.com. Վերցված է 2020 թ․ մարտի 7-ին.
  41. «Discographie Ashe». hitparade.ch. Վերցված է 2020 թ․ մարտի 2-ին.
  42. «Ashe | full Official Chart history». Official Charts Company. Վերցված է 2020 թ․ փետրվարի 29-ին.
  43. «Ashe Chart History: Dance/Electronic Songs». Billboard. Վերցված է 2020 թ․ փետրվարի 27-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էշ (երգչուհի)» հոդվածին։