«Էշի կաշի» կամ «Էշի մաշկ»[1] (ֆր.՝ Peau d'Âne), Շառլ Պերոյի հեքիաթը, առաջին անգամ հրատարակված 1694 թվականին երկու տարբերակով՝ չափածո և արձակ[1]։ Հեքիաթն ընդգրկվել է «Սագ մայրիկի հեքիաթները» ժողովածուում[1] և բազմիցս էկրանավորվել է։

Էշի կաշի
ֆր.՝ Peau d'âne
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրհեքիաթ
ՀեղինակՇառլ Պեռո
Բնագիր լեզուֆրանսերեն
Հրատարակվել է1694
 Peau d'Âne

Բովանդակություն խմբագրել

Մահվան մահճում թագուհին խնդրեց թագավորին, որ երկրորդ անգամ ամուսնանա, ապա այնպիսի կին ընտրի, որ իրենից խելոք ու գեղեցիկ լինի։ Նոր ընտրյալի անհաջող որոնումներից հետո արքան հասկանում է, որ իր կնոջից ավելի գեղեցիկ իրենց աղջիկն է։ Արքայադուստրը սարսափի մեջ էր ստացած առաջարկից, և իր կնքամայր փերի Յասամանի առաջարկով, թագավորի առաջ դնում է պայմաններ՝ կարել երեք գույնզգույն զգեստ և տրամադրել սիրելի արքայական էշի կաշին։ Հագնելով կաշին՝ արքայադուստրը արյունապղծության վախից փախչում է ամրոցից։ Նրան ետևում է կախարդական սնդուկը՝ երեք զգեստներով[2]։

Արքայադուստրը վարձվում է որպես տնային տնտեսության պահակ մի տան, որտեղ իր անխնամ տեսքի համար ստանում է Էշի Կաշի մականունը։ Մի անգամ բանալու անցքից արքայազնը տեսնում է աղջկա գեղեցկությունը և սիրահարվում։ Նա հրամայում է, որ Էշի Կաշիին իր համար թխի կարկանդակ, ինչպես նաև թագավորության բոլոր աղջիկներին հրամայում է փորձել մատանին. ում այն կբռներ, նրա հետ էլ կամուսնանար։ Գեղեցիկ զգեստ հագնելով՝ Էշի Կաշին կրում է մատանին և դառնում արքայազնի կինը[2]։

Սյուժե խմբագրել

Ստեղծագործության սյուժեն վաղուց հայտնի էր ողջ Եվրոպայում և ուներ տարբեր տարբերակներ։ Հատկապես շատ են հիշատակումները ֆրանսիական գրականությունում՝ Ֆրանսիայում հեքիաթի հատուկ ճանաչվածության պատճառով։ Հնարավոր է, որ գլխավոր հերոսուհու կերպարում արտացոլված է կառնավալի, գարնան և Նոր տարվա կերպարը։ Կառնավալային փառատոնների հետ կապվում էին ամուսնական ծեսերը, և հեքիաթում արքայազնը ճանաչում է սիրելիին մատանիով[1]։

Էկրանավորում խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Чеснокова Т.А. Ослиная Кожа (Ослиная Шкура) / Наталья Будур. — Сказочная энциклопедия. — ОЛМА Медиа Групп, 2005. — С. 365. — 678 с. — ISBN 9785224048182
  2. 2,0 2,1 Шарль Перро Сказки. — М., Л., 1936.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էշի կաշի» հոդվածին։