Էն Կարի
Էն Կարի (անգլ.՝ Ann Curry, նոյեմբերի 19, 1956[1], Գուամ, ԱՄՆ), ամերիկյան հեռուստահաղորդավար, նորությունների լրագրող և ֆոտոլրագրող[2]։
Էն Կարի | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 19, 1956[1] (66 տարեկան) |
Ծննդավայր | Գուամ, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Օրեգոնի համալսարան և Ashland High School? |
Մասնագիտություն | լրագրող, հեռուստահաղորդավարուհի և հաղորդավար |
Ամուսին | Jon Curry? |
![]() |
Կենսագրություն Խմբագրել
Էն Կարին 2012 թվականին դարձել է NBC ազգային և միջազգային թղթակից, հաղորդավար[3][4]։ 2011 թվականի հունիսի 9-ից մինչև 2012 թվականի հունիսի 28-ը եղել է Թոդեի անգլ.՝ Today ծրագրի հաղորդավարի օգնական[5]։ 1997 թվականի մարտից աշխատել է լրատվականի հաղորդավար մինչև հաղորդավարի օգնական դառնալը[6]։ Էն Կարիի հայրը Երկրորդ աշխարհամարտից հետո, Ճապոնիայում հանդիպել է Էնի մայրիկին։ Նա թույտվություն չի ստացել ամերիկյան ռազմական ղեկավարությունից, բայց ամուսնացել է։
Գործունեություն Խմբագրել
Էնը լրագրողի կարիերան սկսել է 1978 թվականին NBC ֆիլիալում՝ այժմյան ABC հեռուստաընկերությունում, որը գտնվում էր Մեդֆորդում։ Այնուհետև Կարին տեղափոխվել է Լոս Անջելես, որտեղ էլ որպես թղթակից արժանացել է երկու Էմմի մրցանակի։ Էնը 2007 թվականի դեկտեմբերի 17-ին թռել է Անգլիայի Միդլսբրո քաղաքի Տրանսպորտային կամրջից՝ բարեգործության համար գումար հայթայթելու նպատակով։
Մրցանակներ Խմբագրել
- Էմմի 1987, 2005 և 2007 թվականներ[7]
- Գոլդեն Միք (անգլ.՝ Golden Mic) - քառակի մրցանակակիր
- Գերազանցության սերտիֆիկատ (անգլ.՝ Certificate of Excellence) Ասսոշեյթեդ պրես
- Գրեյսի մրցանակ (անգլ.՝ Gracie Award)
- Հաշվետվությունների գերազանցություն Գունավոր մարդկանց առաջընթացի ազգային ասոցիացիա
- Ազգային ժուռնալիստիկայի մրցանակ, Ասիայի ամերիկյան լրագրողների ասոցիացիա 2003 թվական
- Պիոներ մրցանակ Օրեգոնի համալսարան 2003 թվական
- Ներկայացվեց Օրեգոնի համալսարանի նվաճումների սրահում, 2002 թվական
- Հարգելի ծառայության ընդհանուր հարստության մրցանակ 2008 թվական
- Պատվավոր աստիճաններ[8] չորս համալսարաններում։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ «Ann Curry»։ TODAY.com (անգլերեն)։ Վերցված է 2021-07-12
- ↑ Facebook, Twitter, options Show more sharing, Facebook, Twitter, LinkedIn, Email, URLCopied! Copy Link, Print (2015-01-13)։ «Ann Curry leaves NBC News to form her own production company»։ Los Angeles Times (en-US)։ Վերցված է 2021-07-12
- ↑ «Iran Foreign Minister Zarif: ‘We Will Never Have a Bomb’»։ NBC News (անգլերեն)։ Վերցված է 2021-07-12
- ↑ «Ann Curry's Haiti Tweet Tops Twitter's 'Most Powerful' List»։ PCMAG (անգլերեն)։ Վերցված է 2021-07-12
- ↑ «Ann Curry bio - About Us - Ann Curry - TODAY.com»։ web.archive.org։ 2011-06-10։ Արխիվացված է օրիգինալից 2011-06-10-ին։ Վերցված է 2021-07-12
- ↑ «Awards»։ Los Angeles Times (en-US)։ Վերցված է 2021-07-12
- ↑ «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-23-ին։ Վերցված է 2021-07-17
Արտաքին հղումներ Խմբագրել
- «https://twitter.com/anncurry»։ Twitter (ռուսերեն)։ Վերցված է 2021-07-12
- «Ann Curry»։ IMDb։ Վերցված է 2021-07-12
- «Ann Curry»։ Television Academy Interviews (անգլերեն)։ 2019-12-20։ Վերցված է 2021-07-12
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Էն Կարի կատեգորիայում։ |