Էնցո Ֆրանչեսկոլի

ուրուգվայցի ֆուտբոլիստ

Էնցո Ֆրանչեսկոլի (իսպ.՝ Enzo Francescoli Uriarte, նոյեմբերի 12, 1961(1961-11-12)[1], Մոնտեվիդեո, Ուրուգվայ), նախկին ուրուգվայցի ֆուտբոլիստ է, կիսապաշտպան և հարձակվող։ Իր ճկուն տեխնիկայի և գնդակի հետ հիասքանչ վարվելու իր ունակության համար երկրպագուների կողմից ստացել է (անգլ. "The Prince" ) մականունը։ Զինեդին Զիդանի խոսքերով Ֆրանչեսկոլին եղել է իր երիտասարդ տարիների ամենասիրելի ֆուտբոլիստը։ Զիզուն նույնիսկ իր որդուն կոչել է նրա պատվին՝ Էնցո։

Էնցո Ֆրանչեսկոլի
Enzo Francescoli 2011.jpg
Ծնվել էնոյեմբերի 12, 1961(1961-11-12)[1] (58 տարեկան)
ԾննդավայրՄոնտեվիդեո, Ուրուգվայ
ՔաղաքացիությունFlag of Uruguay.svg Ուրուգվայ
Մասնագիտությունֆուտբոլիստ և գործարար
Զբաղեցրած պաշտոններՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան
Enzo Francescoli Վիքիպահեստում

Ֆրանչեսկոլին ուրուգվայական ֆուտբոլի պատմության մեջ մեծագույն ֆուտբոլիստներից մեկն է, նա գտնվում է 3 հորիզոնականում այն ֆուտբոլիստների շարքում, որոնք ամենաշատ խաղերն են անցկացրել Ուրուգվայի ազգային հավաքականի կազմում (73 խաղ)՝ դառնալով 17 գոլի հեղինակ[2]։

Ընդգրկված է Պելեի կողմից կազմված ՖԻՖԱ 100 աշխարհի լավագույն ֆուտբոլիստների ցանկում։

ԿարիերաԽմբագրել

Էնցո Ֆրանչեսկոլին կարիերան սկսել է «Կադիզ Խունիորսի» փոքր թիմի հետ: Այնտեղից նա փորձել է տեղափոխվել «Պենյարոլ», բայց առողջական խնդիրների պատճառով չի ընդգրկվել այդ ակումբում: «Կադիզում» նրա խաղն արժանացել է մայրաքաղաքային մեկ այլ թիմի՝ «Ուոնդերերսի» ուշադրությանը, որտեղ երիտասարդ ֆուտբոլիստը հայտնվել է ստացել է 1978 թվականին[3]։ 1980 թվականից Էնցոն սկսել է խաղալ հիմնական թիմի կազմում: Նույն մրցաշրջանում ակումբը գրավել է 2-րդ տեղը, որը եղել է ակումբի լավագույն արդյունքը 1932 թվականից ի վեր: Հաջորդ երկու մրցաշրջանում ակումբն զգաղեցրել է է 4-րդ և հինգերորդ հորիզոնականները համապատասխանաբար: «Ուոնդերերսում» Ֆրանչեսկոլին անցկացրել է երեք մրցաշրջանում՝ մասնակցելով 79 հանդիպման և խփելով 20 գոլ:

1983 թվականին Էնցոն պայմանագիր է կնքել արգենտինական «Ռիվեր Պլեյտ» ակումբի հետ, որը ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել է 360 հազար դոլար:

Ըստ Զինեդին Զիդանի՝ իր երիտասարդության շրջանում Ֆրանչեսկոլին եղել է նրա ամենասիրելի ֆուտբոլիստը[4][5]։ Զիզուն նույնիսկ որդուն անվանել է Ֆրանչեսկոլիի պատվին` Էնցո[6][7]։

ՆնվաճումներԽմբագրել

ՎիճակագրությունԽմբագրել

ԱռաջնությունԽմբագրել

Մրցաշրջան Ակումբ Երկիր Լիգա Խաղեր Գոլեր
1980/82 Մոնտեվիդեո Թափառողներ]]   Ուրուգվայ Ուրուգվայի առաջնություն 74 20
1983 Ռիվեր Փլեյթ   Արգենտինա Արգենտինայի առաջնություն 27 11
1984 49 29
1985/86 37 28
1986/87 Ռասինգ Փարիզ   Ֆրանսիա Լիգա 1 35 14
1987/88 28 8
1988/89 26 10
1989/90 Օլիմպիկ Մարսել 28 11
1990/91 Կալյարի   Իտալիա Սերիա Ա 33 4
1991/92 33 6
1992/93 32 7
1993/94 Տորինո 24 3
1994 Ռիվեր Փլեյթ   Արգենտինա Արգենտինայի առաջնություն 16 12
1995 20 7
1996 26 15
1997 22 13
Ընդհանուր 510 198

Միջազգային գավաթներԽմբագրել

Մրցաշրջան Ակումբ Երկիր Լիգա Խաղեր Գոլեր
1994 Ռիվեր Փլեյթ   Արգենտինա Լիբերտադորեսի սուպերգավաթ 4 2
1995 Լիբերտադորեսի գավաթ 7 4
1995 Լիբերտադորեսի սուպերգավաթ 6 7
1996 Լիբերտադորեսի գավաթ 13 6
1996 Լիբերտադորեսի սուպերգավաթ 1 0
1996 Միջմայրցամաքային գավաթ 1 0
1997 Լիբերտադորեսի գավաթ 2 2
1997 Լիբերտադորեսի սուպերգավաթ 4 0
1997 Ռեկոպա 1 1
Ընդհանուր 39 22

Ընդհանուր վիճակագրությունԽմբագրել

Խաղեր Գոլեր Հարաբ․
Բարձր դիվիզիոններ 510 198 0.39
Ազգային գավաթներ 17 7 0.41
Միջազգային գավաթներ 45 22 0.49
Ուրուգվայի ազգային հավաքական 73 15 0.20
Ընդհանուր 645 242 0.38

Արտաքին հղումներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
  2. «Uruguay - Record International Players» (անգլերեն)։ Luis Fernando Passo Alpuin, rsssf.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-15-ին։ Վերցված է 11 апреля 2009 
  3. Francescoli
  4. «Принц, не ставший королём» (ռուսերեն)։ Антон Третяк։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-23-ին։ Վերցված է 28 ноября 2008 
  5. «Игрок донецкого Металлурга сыграл с Зиданом за сборную мира» (ռուսերեն)։ football.ua։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-23-ին։ Վերցված է 28 ноября 2008 
  6. www.sporttotal.ru
  7. «Сын Зидана может стать новой «звездой» «Реала»» (ռուսերեն)։ rus.newsru.ua։ Վերցված է 28 ноября 2008 

Արտաքին հղումներԽմբագրել