Էնրիկո Ալեքսանդրի Ապրիամով (Աբրահամյան) (մարտի 14, 1954(1954-03-14)[1], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), ռազմական գործիչ, ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, ՀՀ ԶՈՒ գեներալ-լեյտենանտ։

Էնրիկո Ապրիամով
մարտի 14, 1954(1954-03-14)[1] (70 տարեկան) -
ԾննդավայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Կոչումգեներալ-լեյտենանտ
ԿրթությունԹբիլիսիի հրետանային բարձրագույն հրամանատարական ուսումնարան (1975) և ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի զինվորական ակադեմիա (2000)
Պարգևներ
«Վարդան Մամիկոնյան» շքանշան «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ և Մարտական ծառայության մեդալ

Կրթություն խմբագրել

Էնրիկո Ապրիամով 1971 թվականին ընդունվել և 1975 թվականին ավարտել է Թբիլիսիի բարձրագույն հրետանային հրամանատարական ուսումնարանը։ 2000 թվականին ավարտել է ՌԴ Զինված ուժերի Գլխավոր շտաբի ռազմական ակադեմիայի ակադեմիական դասընթացները։

Զինվորական ծառայություն խմբագրել

Էնրիկո Ապրիամովը 1971-1992 թվականներին ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում։ 1992-2000 թվականներին Հայաստանի զինված ուժերում զբաղեցրել է գնդի, ուղղության, բանակային կորպուսի հրամանատարի պաշտոններ։ 2000 թվականին Հայաստանի նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի տեղակալ։ 2007 թվականին Հայաստանի նախագահի հրամանագրով շնորհվել է գեներալ-լեյտենանտի կոչում, որից հետո նշանակվել Հայաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ։ 2017 թվականի մայիսի 3-ին ազատվել է Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից և արձակվել զինվորական ծառայությունից։

Աշխատանքը ՀՀ ԱԻՆ-ում խմբագրել

2017 թվականի մայիսի 4-ին Հայաստանի վարչապետի որոշմամբ Էնրիկո Ապրիամովը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ։

Պարգևներ և կոչումներ խմբագրել

Էնրիկո Ապրիամովին շնորհվել է են մի շարք կոչումներ և պարգևներ։

Հայաստանի նախագահի հրամանագրով 1997 թվականին նրան տրվել է ՀՀ ԶՈՒ գեներալ-մայորի, իսկ 2007 թվականին՝ ՀՀ ԶՈՒ գեներալ-լեյտենանտի զինվորական կոչումներ։ Պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի, «Արիության», Մարտական ծառայության (2012)[2], «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի (2006), «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի (2015)[3], Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության «Անբասիր ծառայության համար» 3-րդ, 2-րդ և 1-ին աստիճանի, «Մարշալ Բաղրամյան», «Անդրանիկ Օզանյան», «Վազգեն Սարգսյան», «Մարտական համագործակցության համար», Հայաստանի Հանրապետության Ոստիկանության «Համագործակցության ամրապնդման համար» մեդալներով և շքանշաններով։ Նա պարգևատրվել է նաև ԽՍՀՄ «Պատվո նշան» և մի շարք այլ շքանշաններով ու մեդալներով։

Ընտանիք խմբագրել

Ամուսնացած է, ունի երկու երեխա՝ որդի և դուստր։

Ծանոթագրություններ խմբագրել