Էնտեկավիր
Էնտեկավիր (ETV), հակավիրուսային դեղորայք, օգտագործվում է հեպատիտ B-ի (HBV) բուժման համար, որը վաճառվում է Բարակլուդ անվան տակ[2]։ Հեպատիտ B և ՄԻԱՎ/ՁԻԱՀ ունեցող մարդկանց դեպքում պետք է օգտագործվի նաև հակառետրովիրուսային դեղորայք[2]։ Էնտեկավիրը օգտագործվում է պերօրալ՝ դեղահաբի կամ լուծույթի ձևով[2]։
![]() | |
![]() | |
Կլինիկական տվյալներ | |
Օգտագործման եղանակներ | Պերօրալ |
ԱԹԴ կոդ | |
Ֆարմակոկինետիկ տվյալներ | |
Կենսամատչելիություն | (≥70)[1] |
Նյութափոխանակություն | Շատ փոքր |
Կիսատրոհման պարբերություն | 128–149 ժամ |
Դուրսբերում | Երիկամներով 62–73% |
Նույնացուցիչներ | |
IUPAC անվանում
2-Ամինո-9-[(1S,3R,4S)-4-հիդրօքսի-3-(հիդրօքսիմեթիլ)-2-մեթիլիդենեցիկլոպենտիլ]-1H-պուրին-6-մեկ
| |
CAS համար | 142217-69-4 |
PubChem CID | 153941 |
DrugBank | DB00442 |
CompTox Dashboard (EPA) | |
ECHA InfoCard | 100.111.234 ![]() |
Քիմիական և ֆիզիկական տվյալներ | |
Մոլային զանգված | 277.279 գ/մոլ |
Հաճախակի կողմնակի ազդեցություններից են գլխացավը, սրտխառնոցը, արյան շաքարի բարձր քանակը, երիկամների թուլացած ֆունկցիան[2]։ Ծանր կողմնակի ազդեցություններից են հեպատոմեգալիան (լյարդի մեծացումը), արյան մեջ կաթնաթթվի բարձր քանակը (լակտատային ացիդոզ) և լյարդի բորբոքումը դեղորայքի դադարեցման դեպքում[2]։ Հղիության ժամանակ ախտորոշումը ընդհանուր առմամբ անվտանգ է, բայց դեռ լավ չի ուսումնասիրվել[3]։ Էնտեկավիրը նուկլեոզիդային հետադարձ տրանսկրիպտազաների ընտանիքին է պատկանում[2][4]։ Այն պաշարում է հետադարձ տրանսկրիպտազան և չի թողնում հեպատիտ B-ի վիրուսին բազմանալ[2]։
Էնտեկավիրը բժշկական կիրառման համար թույլ է տրվել 2005 թվականին[2]։ Այն ԱՀԿ դեղերի ցանկում է որպես առողջապահական համակարգում անհրաժեշտ ամենաարդյունավետ և անվտանգ դեղերից մեկն է[5]։ ԱՄՆ-ում 2015 թվականի տվյալներով այն հասանելի չէ որպես ջեներիկ դեղամիջոց[6]։ ԱՄՆ-ում 2016 թվականի տվյալներով բուժումը արժեցել է 392$ մեկ ամսվա օգտագործման համար[7]։
Բժշկական կիրառությունԽմբագրել
Էնտեկավիրը օգտագործում են քրոնիկ հեպատիտ B ինֆեկցիան բուժելու համար մեծահասակների, 2 տարեկան և ավելի մեծ երեխաների դեպքում, որոնց մոտ առկա է վիրուսների ակտիվ կրկնապատկում և ակտիվ ընթացք՝ լյարդի ֆերմենտների մակարդակի բարձրացումով[1]։ Այն նաև օգտագործվում է հեպատիտ B վարակը կանխարգելելու համար լյարդի փոխպատվաստումից հետո[8]։ Էնտեկավիրը ունի թույլ ակտիվություն ՁԻԱՀ-ի դեմ, բայց խորհուրդ չի տրվում օգտագործել, եթե չկա ՁԻԱՀ-ՀԲՎ ինֆեկցիա և չի օգտագործվում ՁԻԱՀ ճնշող դեղորայք[9], քանզի կարող է լինել կայունություն լամիվուդինի և էմտրիցիտաբինի դեմ ՁԻԱՀ-ի դեպքում[10]։
Էնտեկավիրի արդյունավետությունը հետազոտվել է բազմաթիվ ռանդոմիզացված, կրկնակի կույր, բազմակենտրոն հետազոտությունների ժամանակ։ Պերօրալ էնտեկավիրը հիմնականում արդյունավետ է և լավ է տարվում հիվանդի կողմից[11]։
Հղիություն և կաթնատվությունԽմբագրել
ԱՄՆ-ում այս դեղի համար տրված է հղիության C կատեգորիան և ներկայումս չկան հղիների մոտ հստակ ուսումնասիրություններ[12]։
Կողմնակի ազդեցություններԽմբագրել
Էնտեկավիր ունեցող մարդկանց մոտ կողմնակի ազդեցությունները բացակայում են կամ շատ մեղմ են լինում[13]։ Ամենահաճախ դիտվող կողմնակի ազդեցություններից են գլխացավը, հոգնածությունը, գլխապտույտը և սրտխառնոցը[1]։ Քիչ հանդիպող կողմնակի ազդեցություններից են անքնությունը և ստամոքսաղիքային ախտանիշները, օրինակ՝ գրգռված ստամոքս, փորլուծություն, փսխում[14]։
Լուրջ կողմնակի ազդեցություններից են կաթնաթթվային ացիդոզը, լյարդային խնդիրները, լյարդի մեծացումը և լյարդի ճարպակալումը[15]։
Լաբորատոր ցուցանիշները կարող են ցույց տալ ալանինամինատրանսֆերազայի մակարդակի բարձրացում (ԱԼԱՏ), արյունամիզություն, գլյուկոզուրիա և լիպազայի մակարդակի բարձրացում[16]։ Խորհուրդ է տրվում լյարդային ֆունկցիայի և արյան ցուցանիշների պարբերաբար հետազոտում[1]։
Ազդեցության մեխանիզմԽմբագրել
Էնտեկավիրը նուկլեոզիդային անալոգ է[17], իսկ ավելի կոնկրետ դեօքսիգուանոզինի անալոգ է, որը պատկանում է կարբոցիկլից նուկլեոզիդներին և պաշարում է հետադարձ տրանսկրիպցիան, ԴՆԹ կրկնապատկումը և տրանսկրիպցիան վիրուսի ռեպլիկացիայի ժամանակ։ Այլ նուկլեոզիդային և նուկլեոտիդային անալեգներից են լամիվուդինը, տելբիվուդինը, ադեֆովիր դիպիվոքսիլը և տենոֆովիրը։
Էնտեկավիրը իջեցնում արյան մեջ ՀԲՎ քանակ՝ իջեցնելով դրա բացմացման և այլ բջիջներ ախտահարելու ունակությունը[18]։
ՕգտագործումԽմբագրել
Էնտեկավիրը կիրառվում է պերօրալ եղանակով որպես դեղահաբ կամ լուծույթ։ Դեղաչափը որոշվում է կախված մարդու քաշից[15]։ Լուծույթը խորհուրդ է տրվում երեխաների կիրառության համար, որոնք 2 տարեկանիծ մեծ են և կշռում են մինչև 30 kg։ Էնտեկավիրը օգտագործում են դատարկ ստամոքսի դեպքում, կամ ուտելուց 2 ժամ առաջ, հետո՝ սովորաբար ամեն օր նույն ժամին։ Այս չի օգտագործվում 2 տարեկանից փոքր երեխաների դեպքում։ Դեղաչափը պետք է վերահսկվի երիկամի ֆունկցիաների խանգարման դեպքում[15]։
ՊատմությունԽմբագրել
- 1992: SQ-34676 Squibb-ում որպես հակահերպեսային վիրուսային ծրագրի մաս[19]։
- 1997: BMS 200475, որը ստեղծվել է BMS դեղաբանական հետազոտման կենտրոնում որպես հակավիրուսային նուկլեոզիդային անալոգ, ցուցաբերում է ակտիվություն HBV, HSV-1, HCMV, VZV վիրուսների դեպ և աննշան ակտիվություն ՄԻԱՎ-ի դեմ[20]։
- ՀԲՎ դեմ ակտիվությունը մղեց հետազոտությունները BMS 200475-ին, նրա հիմնական անալոգներին և ՀԲՎ-ի դեմ նրա էնանթիոմերներին[20]։
- Այլ դեղորայքների համեմատ այն ավելի արդյունավետ միջոց է ՀԲՎ դեմ, ի շնորհիվ նրա, որ այն գուանինային է[21]։
- 1998: Հեպադնավիրիդային պոլիմերազների արգելակումը հետազոտվել է in vitro[22]։
- Նյութափոխանակության հետազոտությունները ցույց տվեցին ավելի արդյունավետ ֆոսֆորիլացում մինչև եռֆոսֆատի ակտիվ ձև[23]։
- Կենդանիների 3-ամյա բուժումը տվեց դրական արդյունքներ[24]։
- LVD ռեզիստենտ ՀԲՎ in vitro ռեպլիկացիայի արդյունավետություն [25]
- Հիանալի ակտիվություն, համեմատած LVD-ի հետ և HBeAg+ և HBeAg− հիվանդների դեպքում[26][27]
- CHB հիվանդների մոտ LVD ակտիվություն[28]
- Էնտեկավիրը հաստատվել է ԱՄՆ դեղերի և սննդի վերահսկողության կողմից 2005 թվականի մարտին։
Պատենտային տեղեկությունԽմբագրել
Բրիստոլ-Մայերս Սքուիբը օրիգինալ պատենտավորողն է Բարակլուդի, որը էնտեկավիրի վաճառքային անունն է ԱՄՆ-ում և Կանադայում։ Բարակլուդի համար դեղի պատենտի ժամկետը մինչև 2015 թվականն էր[29][30]։ 2014 թվականի Օգոստոսի 26-ին Teva Pharmaceuticals USA ստացավ ԱՄՆ դեղերի և սննդի վերահսկողության թույլտվությունը Բարակլուդի 0.5 մգ և 1 մգ դեղահաբերի համար[31]։ Hetero Labs-ը ստացավ նման թույլտվություն 2015 թվականի Օգոստոսի 21-ին[32] և Aurobindo Pharma-ն 2015 թվականի Օգոստոսի 26-ին[33]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 "Baraclude (entecavir) Tablets for Oral Use & Oral Solution. U.S. Full Prescribing Information. Archived 2014-02-22 at the Wayback Machine." Bristol-Myers Squibb Company, 2005. Revised December 2013.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 «Entecavir»։ The American Society of Health-System Pharmacists։ Արխիվացված օրիգինալից դեկտեմբերի 20, 2016-ին։ Վերցված է նոյեմբերի 28, 2016
- ↑ «Entecavir (Baraclude) Use During Pregnancy»։ www.drugs.com։ Արխիվացված օրիգինալից նոյեմբերի 7, 2016-ին։ Վերցված է դեկտեմբերի 6, 2016
- ↑ Shetty Kirti, Wu George Y. (2009)։ Chronic Viral Hepatitis: Diagnosis and Therapeutics (անգլերեն)։ Springer Science & Business Media։ էջ 34։ ISBN 9781597455657
- ↑ «WHO Model List of Essential Medicines (19th List)»։ World Health Organization։ April 2015։ Արխիվացված օրիգինալից դեկտեմբերի 13, 2016-ին։ Վերցված է դեկտեմբերի 8, 2016
- ↑ Hamilton Richart (2015)։ Tarascon Pocket Pharmacopoeia 2015 Deluxe Lab-Coat Edition։ Jones & Bartlett Learning։ էջ 76։ ISBN 9781284057560
- ↑ «NADAC as of 2016-11-30 | Data.Medicaid.gov»։ Centers for Medicare and Medicaid Services։ Արխիվացված օրիգինալից նոյեմբերի 30, 2016-ին։ Վերցված է դեկտեմբերի 6, 2016
- ↑ Fung J, Cheung C, Chan SC (2011)։ «Entecavir Monotherapy is Effective in Suppressing Hepatitis B Virus After Liver Transplantation»։ Gastroenterology 141 (4): 1212–9։ PMID 21762659։ doi:10.1053/j.gastro.2011.06.083
- ↑ «Guidelines for the use of antiretroviral agents in HIV-1-infected adults and adolescents»։ Panel on Antiretroviral Guidelines for Adults and Adolescents։ Արխիվացված օրիգինալից նոյեմբերի 1, 2016-ին։ Վերցված է մարտի 15, 2015
- ↑ McMahon Moira (հունիսի 21, 2007)։ «The Anti-Hepatitis B Drug Entecavir Inhibits HIV-1 Replication and Can Select HIV-1 Variants Resistant to Antiretroviral Drugs»։ N Engl J Med 356 (25): 2614–2621։ PMC 3069686։ PMID 17582071։ doi:10.1056/NEJMoa067710
- ↑ Scott LJ, Keating GM (2009)։ «Entecavir»։ Drugs 69 (8): 1003–1033։ PMID 19496629։ doi:10.2165/00003495-200969080-00005։ Արխիվացված է օրիգինալից 2011-10-08-ին։ Վերցված է 2019-05-11
- ↑ «Entecavir (Baraclude) Use During Pregnancy»։ www.drugs.com։ Արխիվացված օրիգինալից 2016-11-07-ին։ Վերցված է 2016-11-07
- ↑ «Entecavir: Indications, Side Effects, Warnings - Drugs.com»։ www.drugs.com։ Արխիվացված օրիգինալից 2016-11-07-ին։ Վերցված է 2016-11-10
- ↑ «Entecavir Side Effects in Detail - Drugs.com»։ www.drugs.com։ Արխիվացված օրիգինալից 2016-11-10-ին։ Վերցված է 2016-11-10
- ↑ 15,0 15,1 15,2 «DailyMed - BARACLUDE- entecavir tablet, film coated BARACLUDE- entecavir solution»։ dailymed.nlm.nih.gov։ Արխիվացված օրիգինալից 2016-11-08-ին։ Վերցված է 2016-11-09
- ↑ «DailyMed - BARACLUDE- entecavir tablet, film coated BARACLUDE- entecavir solution»։ dailymed.nlm.nih.gov։ Արխիվացված օրիգինալից 2016-11-09-ին։ Վերցված է 2016-11-10
- ↑ «Entecavir: a new nucleoside analog for the treatment of chronic hepatitis B infection»։ Pharmacotherapy 26 (12): 1745–57։ December 2006։ PMID 17125436։ doi:10.1592/phco.26.12.1745
- ↑ «Entecavir: Indications, Side Effects, Warnings - Drugs.com»։ www.drugs.com։ Արխիվացված օրիգինալից 2016-11-07-ին։ Վերցված է 2016-11-07
- ↑ Slusarchyk, W. A., A. K. Field, J. A. Greytok, P. Taunk, A. V. Tooumari, M. G. Young, and R. Zahler. 4-Hydroxy-3-(hydroxymethyl), 2-methylcyclopentyl purines and pyrimidines, a novel class of anti-herpesvirus agents. Abstract from the Fifth International Conference on Antiviral Research. Antivir Res 1992.17(Suppl. 1):98
- ↑ 20,0 20,1 Bisacchi G. S., Chao S. T., Bachard C., Daris J. P., Innaimo S. F., Jacobs J. A., Kocy O., Lapointe P., Martel A., Merchant Z., Slusarchyk W. A., Sundeen J. E., Young M. G., Colonno R., Zahler R. (1997)։ «BMS-200475, a novel carbocyclic 29-deoxyguanosine analog with potent and selective antihepatitis B virus activity in vitro»։ Bioorg. Med. Chem. Lett. 7 (2): 127–132։ doi:10.1016/s0960-894x(96)00594-x
- ↑ Innaimo S F, Seifer M, Bisacchi G S, Standring D N, Zahler R, Colonno R J (1997)։ «Identification of BMS-200475 as a Potent and Selective Inhibitor of Hepatitis B Virus. Antimicrob»։ Agents Chemother 41 (7): 1444–1448։ PMID 9210663։ doi:10.1128/AAC.41.7.1444
- ↑ Seifer M., Hamatake R. K., Colonno R. J., Standring D. N. (1998)։ «In vitro inhibition of hepadnavirus polymerases by the triphosphates of BMS-200475 and lobucavir. Antimicrob»։ Agents Chemother 42 (12): 3200–3208։ doi:10.1128/AAC.42.12.3200
- ↑ Yamanaka G., Wilson T., Innaimo S., Bisacchi G. S., Egli P., Rinehart J. K., Zahler R., Colonno R. J. (1999)։ «Metabolic studies on BMS-200475, a new antiviral compound active against hepatitis B virus. Antimicrob»։ Agents Chemother 43: 190–193։ doi:10.1128/AAC.43.1.190
- ↑ Colonno R. J., Genovesi E. V., Medina I., Lamb L., Durham S. K., Huang M. L., Corey L., Littlejohn M., Locarnini S., Tennant B. C., Rose B., Clark J. M. (2001)։ «Long-term entecavir treatment results in sustained antiviral efficacy and prolonged life span in the woodchuck model of chronic hepatitis infection»։ J. Infect. Dis. 184 (10): 1236–1245։ PMID 11679911։ doi:10.1086/324003
- ↑ Levine S., Hernandez D., Yamanaka G., Zhang S., Rose R., Weinheimer S., Colonno R. J. (2002)։ «Efficacies of entecavir against lamivudine-resistant hepatitis B virus replication and recombinant polymerases in vitro. Antimicrob»։ Agents Chemother 46 (8): 2525–2532։ PMC 127388։ PMID 12121928։ doi:10.1128/aac.46.8.2525-2532.2002
- ↑ Chang T. T. (2006)։ «A comparison of entecavir and lamivudine for HBeAg-positive chronic hepatitis B.»։ N. Engl. J. Med. 354 (10): 1001–1010։ PMID 16525137։ doi:10.1056/nejmoa051285
- ↑ «Entecavir versus Lamivudine for Patients with HBeAg-Negative Chronic Hepatitis B»։ The New England Journal of Medicine 354 (10): 1011–20։ մարտի 9, 2006։ PMID 16525138։ doi:10.1056/NEJMoa051287
- ↑ Sherman M., Yurdaydin C., Sollano J., Silva M., Liaw Y. F., Cianciara J., Boron-Kaczmarska A., Martin P., Goodman Z., Colonno R. J., Cross A., Denisky G., Kreter B., Hindes R. (2006)։ «Entecavir for the treatment of lamivudine-refractory, HBeAg-positive chronic hepatitis B.»։ Gastroenterology 130 (7): 2039–2049։ PMID 16762627։ doi:10.1053/j.gastro.2006.04.007
- ↑ «Orange Book: Approved Drug Products with Therapeutic Equivalence Evaluations»։ www.accessdata.fda.gov։ Արխիվացված է օրիգինալից մարտի 4, 2016-ին։ Վերցված է 2015-08-29
- ↑ «Orange Book: Approved Drug Products with Therapeutic Equivalence Evaluations»։ Orange Book։ Patent and Exclusivity for: N021798։ Արխիվացված օրիգինալից նոյեմբերի 15, 2016-ին։ Վերցված է նոյեմբերի 14, 2016
- ↑ «Orange Book: Approved Drug Products with Therapeutic Equivalence Evaluations»։ www.accessdata.fda.gov։ Search results from the "OB_Rx" table for query on "202122."։ Արխիվացված է օրիգինալից դեկտեմբերի 22, 2015-ին։ Վերցված է 2015-08-29
- ↑ «Orange Book: Approved Drug Products with Therapeutic Equivalence Evaluations»։ www.accessdata.fda.gov։ Search results from the "OB_Rx" table for query on "205740."։ Արխիվացված է օրիգինալից մարտի 4, 2016-ին։ Վերցված է 2015-08-29
- ↑ «Orange Book: Approved Drug Products with Therapeutic Equivalence Evaluations»։ www.accessdata.fda.gov։ Search results from the "OB_Rx" table for query on "206217."։ Արխիվացված է օրիգինալից մարտի 4, 2016-ին։ Վերցված է 2015-08-29
Արտաքին հղումներԽմբագրել
- PubMed Health page on Entecavir
- Baraclude U.S. website Archived 2012-10-29 at the Wayback Machine.