Էնվոլդ դե Ֆալսեն
Էնվոլդ դե Ֆալսեն (հոկտեմբերի 17, 1755[1], Կոպենհագեն, Դանիա - նոյեմբերի 16, 1808[1], Քրիստիանիա, Նորվեգիա), դանի-նորվեգացի իրավաբան, բանաստեղծ, դերասան և պետական գործիչ։
Էնվոլդ դե Ֆալսեն | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 17, 1755[1] |
Ծննդավայր | Կոպենհագեն, Դանիա |
Մահացել է | նոյեմբերի 16, 1808[1] (53 տարեկան) |
Մահվան վայր | Քրիստիանիա, Նորվեգիա |
Գերեզման | Old Aker Cemetery |
Քաղաքացիություն | Նորվեգիա |
Կրթություն | Կոպենհագենի համալսարան |
Մասնագիտություն | բանաստեղծ, փաստաբան, պետական ծառայող, բանաստեղծ-փաստաբան, դերասան, թարգմանիչ և գրող |
Ամուսին | Henriette Mathiesen?[2] |
Ծնողներ | հայր՝ Christian Magnus De Falsen?, մայր՝ Else Thestrup? |
Զբաղեցրած պաշտոններ | Q76466832? և Justiciar? |
Երեխաներ | Christian Magnus Falsen?, Carl Valentin Falsen? և Jørgen Conrad de Falsen? |
![]() |

Ֆալսենը Միացյալ Նահանգների հանդեպ իր կիրքը սերմանել է իր որդու՝ Քրիստիան Մագնուս Ֆալսենի մեջ, ով հետագայում ճանաչվել է որպես Նորվեգիայի Սահմանադրության հայր[3][4][5]։ Էնվոլդ դե Ֆալսենի «Ի՞նչ է ազատությունը, և որտե՞ղ պետք է փնտրենք այն» վերնագրով աշխատության մեջ Ֆալսենը պնդում էր, որ Մեծ Բրիտանիայում ազատությունը կոռումպացվել է, և Ֆրանսիան ջարդել է հեղափոխության պտուղները։ Ամերիկան նկարագրվում էր որպես այն ազգը, որտեղ ազատությունը մեծագույն ձեռքբերումներ էր ունեցել։ Ֆալսենն այն նկարագրել է որպես «Երկար մարող կրակ, որը բռնկվել է Թոմաս Փեյնի համարձակությամբ, բայց ղեկավարվել է Բենջամին Ֆրանկլինի իմաստությամբ»։ Նա Ջորջ Վաշինգտոնին բնութագրել է որպես «Ազատության ամենաազնիվ ջատագովը և բոլոր լավ մարդկանց ընկերը»[6]։
Ընտանիք
խմբագրել«Դե Ֆալսեն» ընտանիքի պատմությունը մանրամասն փաստագրված է։ 1915 թվականին Կոնրադ Ֆալսենի կողմից հրատարակվել է ընտանեկան գիրք[7], այժմ ապրող հետնորդները, որոնք կրում են Ֆալսեն ազգանունը, գրանցված են Danmarks Adels Aarbog-ում[8], Էնվոլդ դե Ֆալսենի 2500 ժառանգների մեծ մասը հետևվել և մուտքագրվել է տվյալների բազայում ընտանիքի ներկայիս անդամի կողմից[9]։ Հասկանալու համար, թե ինչու է ընտանիքը կարևոր դեր խաղացել ավելի քան մեկ դար, օգտակար է նաև հետևել կանանց տոհմերին։ Էնվոլդ դե Ֆալսենի վերաբերյալ լավ փաստաթղթեր կարելի է գտնել Store Norske Leksikon-ում[10] կամ Bricks Dansk Biografisk Lexikon հրատարակության մեջ[11]։
Էնվոլդի նախապապը՝ Ֆալլե Պեդերսենը (1625-1702), ծնվել է Դանիայի Յուլանդ նահանգի Հադերսլև նահանգի Վեյբել քաղաքում[12]։ Նա ձեռք է բերել Օստրուպ Գաարդ կալվածքը Սյելլանդում՝ Կոպենհագենից ոչ հեռու[13]։
Ֆալլե Պեդերսենի որդին՝ Էնվոլդ դե Ֆալսենը (1695–1761) դարձել է Կոպենհագենի քաղաքապետ, Էնվոլդը և նրա եղբայրներից մեկը՝ Յոհան Էշիլդը, ազնվացվել են 1758 թվականին։ Հետագա սերնդում Քրիստիան Մագնուս Ֆալսենը (1719–1799), որը նույնպես իրավաբան էր, որպես հայր, 1765 թվականին նշանակվել է Նորվեգիայի բարձրաստիճան պաշտոնյա և մահացել Օսլոյում, Նորվեգիա 1799 թվականին։
Կյանք
խմբագրելԷնվոլդ դե Ֆալսենը բակալավրի կոչում է[պարզաբանել] ստացել 10 տարեկանում և 1777 թվականին Քրիստիանիայի նորվեգական դատարանում 22 տարեկանում։
1781 թվականին Էնվոլդ դե Ֆալսենն ամուսնացել է Աննա Հենրիկկա Պետրոնել Մատիսենի (1762–1825) հետ, ով ակտիվ գործունեություն է ծավալել Քրիստիանիայի (ժամանակակից Օսլո) թատրոնում։ Նրանք դարձել են յոթ երեխաների ծնողներ՝ հայտնի պետական գործիչ Քրիստիան Մագնուս Ֆալսենը (1782–1830), նավատորմի սպա (հետագայում՝ ծովակալ) Յորգեն Կոնրադ դե Ֆալսենը, շրջանի նահանգապետ Կառլ Վալենտին դե Ֆալսենը (1787–1852), Հագբարթ դե Ֆալսենը (1791–1791) և 3 դուստր[14]։ Սկանդալի հետևանքով[15] Էնվոլդ դե Ֆալսենին առաջարկեցին բարձր պաշտոն Հյուսիսային Նորվեգիայում, սակայն նա չի դիմացել մեկուսացմանը և Լոֆոտենում 3 տարուց պակաս մնալուց հետո 1791 թվականին վերադարձել է Կոպենհագեն, որտեղ անմիջապես աշխատանքի ընդունվել որպես դատավոր։ 1802 թվականին նա վերադարձել է Քրիստիանիա և 1803 թվականին դարձել բարձրագույն պաշտոնյաներից մեկը։
Նորվեգիայում նա դարձել է շատ սիրված մշակութային անձնավորություն՝ թատրոնի նկատմամբ իր հետաքրքրության համար։ Նա գրել է բազմաթիվ պիեսներ[16], ֆրանսերենից թարգմանել է Մոլիերին և ինքն էլ եղել է գնահատված դերասան։ Ֆալսենը դեմ էր մահապատժին, բացառությամբ այն դեպքերը երբ վիրավորում են մեծությանը։ Այս կարծիքը նա հնչեցրել է Strinda-ի Մարիտ Սիվերտսդաթերի դեմ գործում։
1807 թվականին նա դարձել է ժամանակավոր մարմնի (Regjeringskommisjonen) անդամ, որը կատարում էր Նորվեգիայի նախարարների կաբինետի գործառույթները։ Նրա հետ էին Շվեդիայի թագաժառանգ արքայազն՝ Չարլզ Օգուստը և Գեբհարթ Մոլդկենը։ 1807 թվականի օգոստոսին բրիտանական ուժերը կանխարգելիչ հարձակում սկսեցին Կոպենհագենի դեմ, ինչը հանգեցրել է նրան, որ Դանո-Նորվեգիայի կառավարությունը պատերազմ է հայտարարել Բրիտանիային և դաշնակցել Ֆրանսիայի հետ։ Հանձնաժողովը, որը պատասխանատու է արտասահմանից մատակարարումների համար, իրենց ժամանակի մեծ մասը ծախսել է ապահովելու համար, որ դանիական սննդամթերքի բավարար պաշարները հասնեն Նորվեգիա։
Մահ
խմբագրել1808 թվականի նոյեմբերի 16-ին՝ կնոջ ծննդյան օրը, նա երեկոյան հեռացել է թատրոնից փոթորկոտ եղանակի պատճառով, իսկ հաջորդ օրը նրան մահացած գտան Բյերվիկում[փա՞ստ]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Norsk biografisk leksikon(նորվ.) — Kunnskapsforlaget. — ISSN 2464-1502
- ↑ Norsk biografisk leksikon(նորվ.) — Kunnskapsforlaget. — ISSN 2464-1502
- ↑ Skard, Sigmund (1976). The United States in Norwegian History. Greenwood Press. Page 26. ISBN 8200049728.
- ↑ Jensen, Bjørn (1976). Møte med Amerika: 25 nordmenn oppfatter amerikansk historie og nåtid. University of Wisconsin–Madison. Page 38. ISBN 9788203086557.
- ↑ Skard, Sigmund (1976). USA i norsk historie: 1000 - 1776 - 1976. Det Norske Samlaget. Page 54. ISBN 8252105661.
- ↑ Mestad, Ola (2017). “The Impact of the US Constitution on the Norwegian Constitution and on Emigration to America”. Page 5. Retrieved on June 13, 2023, from the University of Oslo at https://www.duo.uio.no/handle/10852/65127?locale-attribute=en
- ↑ Conrad Falsen: Slegten Falsen, Kristiania, Det Mallingske Bogtrykkeri, 1915
- ↑ Dansk Adels Forening: http://www.adelsforeningen.dk/Aarbogen.htm Արխիվացված 2011-07-19 Wayback Machine
- ↑ «Home». falsen.se.
- ↑ «Envold de Falsen». 2020 թ․ փետրվարի 25.
- ↑ «Dansk biografisk Lexikon / V. Bind. Faaborg - Gersdorff».
- ↑ Norsk Slekthistorisk Tidsskrift XVII-Hefte 2, Oslo 1959
- ↑ J. P. Trap: Kongeriget Danmark, 4. utg. bd. II, Kbh. 1920. page 343
- ↑ http://www.falsen.se/pdf/GEX1100_T7_Enevold%20de%20Falsen.pdf Կաղապար:Bare URL PDF
- ↑ «430 (Dansk biografisk Lexikon / XVIII. Bind. Ubbe - Wimpffen)».
- ↑ Envold Falsens Skrifter. Samlede og udgivne af Ludv. Stoud Platou, Christiania 1821
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էնվոլդ դե Ֆալսեն» հոդվածին։ |