Էնվեր Աբլյակիմով

ռուս քաղաքական գործիչ

Էնվեր Աբլյակիմով (ռուս.՝ Энвер Азизович Аблякимов, ապրիլի 2, 1948(1948-04-02), Սերով, Սվերդլովսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), չուվաշ քաղաքական գործիչ, Չուվաշիայի նախարարների կաբինետի նախագահ (1994-2001 թվական), Չուվաշիայի փոխնախագահ (1994-1998 թվական), Ռուսաստանի Դաշնության վաստակավոր շինարար[1]։

Էնվեր Աբլյակիմով
Դիմանկար
Ծնվել էապրիլի 2, 1948(1948-04-02) (76 տարեկան)
ԾննդավայրՍերով, Սվերդլովսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսաստան
ԿրթությունՈւրալի դաշնային համալսարան և Ուրալի պետական տեխնիկական համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Բարեկամության շքանշան «Պատվո նշան» շքանշան «Մոսկվայի 850-ամյակի հիշատակի» մեդալ «Ի հիշատակ Կազանի 1000-ամյակի» մեդալ
և Ռուսաստանի Դաշնության վաստակավոր շինարար

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1948 թվականի ապրիլի 2-ին, Սվերդլովսկի մարզի Սերով քաղաքում[1]։

1965-1970 թվականներին սովորել է Ուրալի պոլիտեխնիկական ինստիտուտում։

1972-1983 թվականներին աշխատել է շինարար (վարիչ, վարպետ, գլխավոր ինժեներ, շինարարության բաժնի վարիչ) Չավուշիայի տարածքային շինարարության բաժնի թիվ 5 շինարարությունում։

1983-1985 թվականներին աշխատել է Չեբոքսարիի Կալինինի շրջանի գործկոմի նախագահ, աշխատել է որպես ԽՄԿԿ Չավուշիայի շրջկոմի շինարարության բաժնի վարիչ։

1985-1993 թվականներին աշխատել է որպես «Չուվաշելստրոյ» տրեստի կառավարիչ, նաև աշխատել է որպես «Չուվաշգրոպրոմստրոյ» ԲԲ-ի նախագահ։

1993-1994 թվականներին եղել է Չուվաշիայի փոխնախագահ (1993 թվականի դեկտեմբեր - 1994 թվականի հունվար)։

1994-1998 թվականներին եղել է Չուվաշիայի Հանրապետության նախարարների կաբինետի փոխնախագահ։

1998 թվականի հունվար-օգոստոսին եղել է Չուվաշիայի հանրապետության նախարարների կաբինետի նախագահի տեղակալ։

1998-2001 թվականներին աշխատել է Չուվաշիայի Հանրապետության նախարարների կաբինետի նախագահ (Չուվաշիայի Հանրապետության նախագահի 1998 թվականի դեկտեմբերի 21-ի հրամանագրով)[2]։

2002-2005 թվականներին եղել է «Նեչերնոզեմագրոպրոմստրոյ» ԲԲԸ կորպորացիայի գլխավոր տնօրեն (Մոսկվա)։

2005-2007 թվականներին եղել է Չուվաշիայի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար, Չուվաշիայի Հանրապետության նախագահի լիազոր ներկայացուցիչ Չուվաշիայի Հանրապետության պետական խորհրդում (2005 թվականի սեպտեմբեր - 2007 թվականի դեկտեմբեր)[3]։

Պարգևներ և մրցանակներ խմբագրել

  • «Ռուսաստանի Դաշնության վաստակավոր շինարար»
  • Բարեկամության շքանշան
  • Պատվո նշանի շքանշան[4]
  • Չուվաշական ինքնավար խորհրդային սոցիալիստական հանրապետության գերագույն խորհրդի նախագահության պատվոգիր

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Харитонова В. Г. Аблякимов Энвер Азизович // Краткая чувашская энциклопедия. — Чебоксары, 2001. — С. 47.
  • Харитонова В. Г. Аблякимов Энвер Азизович // Чувашская энциклопедия. — Чебоксары, 2006. — Т. 1 : А-Ĕ. — С. 13.
  • Аблякимов Энвер Азизович // Чувашская Республика : органы государственной власти и местного самоуправления. Административно-территориальное деление. — Чебоксары, 2000. — С. 9.