Էնոնի
Էնոնի (անգլ.՝ Anohni, հոկտեմբերի 24, 1971[1], Չիչեստեր, Անգլիա), ամերիկացի երգչուհի, կոմպոզիտոր և նկարչուհի, Antony and the Johnsons խմբի մեներգչուհի։ Blacklips պերֆորմանս-կոլեկտիվի համահիմնադիր։
Էնոնի | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Ի ծնե անուն | անգլ.՝ Antony Hegarty |
Նաև հայտնի է որպես | Anohni և Fiona Blue |
Ծնվել է | հոկտեմբերի 24, 1971[1] (52 տարեկան) Չիչեստեր, Անգլիա |
Երկիր | ![]() ![]() |
Ժանրեր | էլեկտրոնային երաժշտություն, բարոկո փոփ և ջազ-ֆյուժն[2] |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, նկարիչ, երգիչ, երգերի հեղինակ և հեղինակ-կատարող |
Գործիքներ | դաշնամուր[2], վոկալ[2] և երաժշտական ստեղնաշար[2] |
Կրթություն | Թիշչ արվեստի դպրոց |
Կայք | anohni.com |
![]() |
Կենսագրություն խմբագրել
Էնոնին ծնվել է 1970 թվականին անգլիական Չիչեստեր քաղաքում[3]։ 1981 թվականին Էնոնիի ընտանիքը տեղափոխվել է Սան Ֆրանցիսկոյի արվարձան, որտեղ էլ անցել է երգչուհու մանկությունը։ 1990 թվականին Էնոնին տեղափոխվել է Մանհեթեն և ուսումը սկսել Նյու Յորքի համալսարանի փորձարարական թատրոնի բաժանմունքում, որտեղ Ջոաննա Կոնստանտայնի հետ համատեղ ստեղծել է Blacklips պերֆորմանս-կոլեկտիվը։ Հաջորդ տարիների ընթացքում Էնոնին հանդես է եկել բարերում և ակումբներում՝ որպես նվագակցություն օգտագործելով ձայներիզներ, ինչպես նաև գրել է պիեսներ և բեմադրել թատերական բեմադրություններ[4]։ Էնոնին տրանսգենդեր կին է[5]։
Երաժշտական կարիերա և այլ նախագծեր խմբագրել
Էնոնիի երաժշտական կարիերան սկսել է Antony and the Johnsons կոչվող նյույորքցի երաժիշտների հետ ելույթներից[6]։ Նրանց առաջին համանուն ալբոմը թողարկվել է 2000 թվականին։ I Am a Bird Now անվանումով երկրորդ ալբոմը մեծ հաջողությունների է հասել ինչպես հանրության, այնպես էլ քննադատների շրջանում, և Էնոնիին բերել է Mercury Prize մրցանակը[7] և Mojo ամսագրի Տարվա ալբոմի կարգավիճակը։ Ալբոմի օժանդակությամբ խումբը մեկուկես տարի շրջագայել է Հյուսիսային և Հարավային Ամերիկայում, Եվրոպայում և Ավստրալիայում։ «Bird Gerhl» երգը ներառվել է «V նշանակում է Վենդետա» ֆիլմի սաունդթրեքի մեջ։
2006 թվականին փորձարարական ռեժիսոր Չարլզ Ատլասի հետ համատեղ Antony and the Johnsons խումբը ստեղծել է TURNING նախագիծ-համերգը[8], որի շրջանակներում նրանք ելույթ են ունեցել Հռոմում, Լոնդոնում, Փարիզում, Մադրիդում և Բրագայում։ Փարիզյան Լը Մոնդը TURNING-ն անվանել է «տրանսսեքսուալ համերգ-հրովարտակ»։
Բացի Antony and the Johnsons նախագծից, Էնոնին նաև համագործակցել է այլ երաժիշտների հետ։ 2003 թվականին նա սկսել է աշխատել Լու Ռիդի հետ Animal Serenade շրջագայության շրջանակներում և մասնակցել է The Raven ալբոմի մի քանի երգերի ձայնագրությանը։
2006 թվականին Բյորկի հետ համատեղ ձայնագրել է «The Dull Flame of Desire» և «My Juvenile» երգերը, որոնք ընդգրկվել են Բյորկի Volta ալբոմում, ինչպես նաև Բյորկի հետ դուետով հանդես է եկել Լոնդոնի, Ռեյկյավիկի և Նյու Յորքի համերգների ժամանակ[9]։
2008 թվականին Էնոնին ներկայացվել է Hercules և Love Affair նույնանուն դիսկո-ալբոմի հինգ թրեքներում, առաջին հերթին «Blind»-ում, որը ճանաչվել է Pitchfork Media-ի 2008 թվականի լավագույն ալբոմ և զբաղեցրել է երկրորդ տեղն ամերիկյան Entertainment Weekly ամսագրի «2008 թվականի լավագույն 10 սինգլների» ցանկում։
2012 թվականին Էնոնին Մոսկվայի Ahmad Tea Festival-ում հանդես է եկել «Նոր Օպերա» նվագախմբի հետ[10]։
Երաժշտությունից բացի, Էնոնին զբաղվում է վիզուալ արվեստով։ Նրա նկարները և քանդակները ցուցադրվել են կոլեկտիվ և անհատական ցուցահանդեսների շրջանակներում[11][12][13], ինչպես նաև նա հանդես է եկել որպես հսկիչ։ 2014 թվականի սեպտեմբերին Ջոանա Կոնստանտայնի, Կիմբրա Պֆալերի, Բյանկայի և Սիերա Քասադի Էնոնիի հետ համատեղ Նյու Յորքում բացել է Future Feminism ֆեմինիստական ցուցահանդեսների և պերֆորմանսների շարքը[14][15]։
Մրցանակների և անվանակարգեր խմբագրել
Տարեթիվ | Մրցանակ | Աշխատանք | Անվանակարգ | Արդյունք |
---|---|---|---|---|
2005 | Mercury Prize | I Am a Bird Now | Տարվա ալբոմ | Հաղթանակ |
2006 | Brit Awards | Herself | Բրիտանացի տղամարդ մենակատար | Առաջադրված |
2008 | UK Music Video Awards | «Blind» (Hercules and Love Affair-ի հետ համատեղ) | Լավագույն փոփ տեսանյութ | Առաջադրված |
Best Art Vinyl | Լավագույն վինիլային արվեստ[16] | Առաջադրված | ||
2011 | New York Music Awards | Herself | Լավագույն այլընտրանքային տղամարդ վոկալիստ | Հաղթանակ |
2016 | Օսկարի 88-րդ մրցանակաբաշխություն | «Manta Ray» | Օսկար լավագույն երգի համար | Առաջադրված |
Mercury Prize | «Hopelessness» | Տարվա ալբոմ | Առաջադրված | |
Rober Awards Music Poll | Herself | Լավագույն կին կատարող | Առաջադրված | |
Լավագույն կենդանի կատարող | Առաջադրված | |||
Լավագույն փոփ կատարող | Հաղթանակ | |||
«4 Degrees» | Տարվա երգ | Առաջադրված | ||
Hopelessness | Տարվա ալբոմ | Առաջադրված | ||
2017 | A2IM Libera Awards | Լավագույն պարային/էլեկտրոնային ալբոմ | Առաջադրված | |
"Drone Bomb Me" | Տարվա տեսանյութ | Առաջադրված | ||
Տարվա տեսանյութ (Երկրպագուների քվեարկությամբ) | Առաջադրված | |||
Brit Awards | Herself | Բրիտանացի կին մենակատար | Առաջադրված | |
Rober Awards Music Poll | Paradise | Լավագույն մինի ալբոմ | Առաջադրված |
Սկավառակագրություն խմբագրել
- Hopelessness (2016)
- Paradise EP (2017)
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Montreux Jazz Festival Database
- ↑ Hodgman John (սեպտեմբերի 4, 2005)։ «Antony Finds His Voice»։ The New York Times Magazine։ Վերցված է սեպտեմբերի 12, 2010
- ↑ «Blacklips Chronology»։ Blacklips.org։ Արխիվացված է օրիգինալից 2018-11-18-ին։ Վերցված է փետրվարի 20, 2013
- ↑ «We Will All Howl: Antony Hegarty on the State of Transfeminism»։ flavorwire.com։ Վերցված է հունվարի 10, 2015
- ↑ «Articles: Another World | Features»։ Pitchfork։ օգոստոսի 4, 2009։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-06-ին։ Վերցված է փետրվարի 20, 2013
- ↑ «Antony and Johnsons win Mercury»։ BBC News։ սեպտեմբերի 7, 2005։ Վերցված է ապրիլի 25, 2010
- ↑ Gittins Ian (նոյեմբերի 7, 2006)։ «Turning, Barbican, London»։ The Guardian։ Վերցված է սեպտեմբերի 12, 2010
- ↑ https://www.youtube.com/watch?v=QjJRNaKOab8&feature=related, https://www.youtube.com/watch?v=H_3cTeu_w0g «Björk – Dull Flame of Desire – Madison Square Garden 9.24.07»
- ↑ http://flypage.ru/interview/462-antony-hegartyinterview Antony Hegarty. Пропаганда с оркестром.
- ↑ Binlot Ann (հունվարի 23, 2012)։ «Antony Hegarty Storms Art World With MoMA Performance and Hammer Show»։ Artinfo։ Վերցված է փետրվարի 20, 2013
- ↑ «Antony "The Cut"»։ New YOrk TImes։ հունիսի 28, 2013։ Վերցված է հունիսի 30, 2013
- ↑ Sikkema Jenkins Co
- ↑ Antony Hegarty and Friends on ‘Future Feminism’ — Vulture
- ↑ «The Hole Nyc " Future Feminism»։ Արխիվացված է օրիգինալից 2015-06-24-ին։ Վերցված է 2020-06-13
- ↑ «Best Art Vinyl Awards 2008 | ArtVinyl»։ Վերցված է ապրիլի 7, 2020