Էննի Մեյ (ռուս.՝ Э́нни Мэй[1][2]; ամբողջական անունը՝ Աննա Յուրևնա Յակիմովա, մայիսի 24, 1994(1994-05-24), Kirovo-Chepetsk, Կիրովի մարզ, Ռուսաստան), ռուս վիդիո բլոգեր[3][4][5]։ Հայտնի է որպես ԹԲԻ երիտասարդական շարժման մասնակից[6]։

Էննի Մեյ
Ծնվել էմայիսի 24, 1994(1994-05-24) (29 տարեկան)
ԾննդավայրKirovo-Chepetsk, Կիրովի մարզ, Ռուսաստան
Քաղաքացիություն Ռուսաստան
Մասնագիտությունվիդեո բլոգեր

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Կիրովի մարզի Կիրովո-Չեպեցկ քաղաքում[7]։ Դպրոցն ավարտելուց հետո սովորել է որպես տեղեկատվական անվտանգության մասնագետ[7]։

2017 թվականի մարտին Էննի Մեյը մրցանակ է ստացել Nickelodeon Kids’ Choice Award անվանակարգում, որպես «Սիրելի ռուս ինտերնետային աստղ»[8]։

Ավելի ուշ, նույն թվականին Hype Camp հեռուստատեսային նախագծում եղել է մարզիչ։ Նույն 2017 թվականի հոկտեմբերի 7-ին Լուբյանկայի Կենտրոնական մանկական խանութում առաջին վարպետության դասն անցկացրեց "ՔԴՄ-Online" նախագծի ՝ վիդեոբլոգինգի ինտերակտիվ դպրոցի շրջանակներում[9][10][11]։

2018 թվականի մայիսին մասնակցել է "Վստահության շրջանակ" համառուսաստանյան ինտերնետ-մարաթոնին, որը կազմակերպվել է կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների աջակցության հիմնադրամի կողմից և նվիրված է մանկական վստահության միջազգային օրվան[12]։ 2018-ի օգոստոսին եղել է KFC BATTLE միջազգային երիտասարդական նախագծի 7-րդ սեզոնի մարզիչը[13]։ 2018 թվականի օգոստոս—սեպտեմբեր ամիսներին Tele2 բջջային կապի պրովայդերը անվճար հասանելիություն է տրամադրել Էննի Մեյի առցանց դասերին ՝ 4G-ով սմարթֆոնների գնորդներին տեսաբլոգի ստեղծման և առաջխաղացման համար (Ակցիան վերնագրվել է Back2School)[14][15]։ Նույն 2018 թվականին լույս են տեսել մի շարք բլոգերների, այդ թվում ՝ Էննի Մեյի, "Ալիսայի", "Յանդեքս" ընկերության ձայնային օգնականի ինտեգրումները[16]։

Anny May ալիքը խմբագրել

Anny May ալիքը YouTube-ում բացվել է 2016 թվականի ապրիլին[7][17][18][19] և արագ մեծ ճանաչում ունեցավ։ 2017թվականի վերջին ուներ 3,5 միլիոն հետևորդ[17], իսկ 2018 թվականի ապրիլի տվյալներով՝ 4,7 միլիոն հետևորդ[14][15]։

Նոր տեսանյութերը պարբերաբար հրապարակվում են[17]։

Ալքի թեման խմբագրել

Anny May ալիքի թեման տարբեր է. DIY, լայֆխակներ, մարտահրավերներ ու պռանկներ[17][20]։

Ինչպես ինքն է ասում՝ նա ուղղակի պատմում է մարդկանց այն՝ ինչ հետաքրքիր է նրանց։

«Ես փորձում եմ Մակդոնալդսի ուտելիքները, լողանում եմ արհեստական ձյան մեջ, տարօրինակ ու անհասկանալի փորձարկումներ եմ անում, բայց միշտ վայելում եմ այն, ինչ անում եմ »,- ասում է Էննի Մեյը։

«Այնտեղ շատ բաներ կան, որոնց մասին ես չգիտեի. օրինակ ինչ է վիդիոբլոգինգի դպրոցը և ինչպես է այն աշխատում», — CHIPS Journal, 2017 թվականի դեկտեմբերի 4[17]։

Anny May Day ալիքը խմբագրել

2019 հունվարի 29-ին Էննի Մեյը բացել է ևս մեկ YouTube-յան ալիք Anny May Day անվանումով, որտեղ տեղադրվում են Tik Tok տեսանյութեր[21]։ 2019 թվականի դեկտեմբերի 6-ի դրությամբ՝ Anny May Day ալիքն ունի 437 հազար բաժանորդ[21]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Anny May (2017 թ․ հոկտեմբերի 20). «Распаковка посылок от подписчиков! Подарок от ТБИ 😱 Энни Мэй». YouTube (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 6-ին.
    Anny May (2017 թ․ մայիսի 11). «Мой новый дом! Рум тур от Энни Мэй | ROOM TOUR 2017». YouTube (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 11-ին.
    Anny May (2018 թ․ հունվարի 20). «Что теперь будет? ТБИ вернулись | Энни Мэй». YouTube (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 11-ին.
  2. Anny May (2018 թ․ ապրիլի 1). «Я беременна». YouTube (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 11-ին.
  3. «Anny May: биография, личная жизнь, фото». 9slim (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 11-ին.
  4. «Энни Мэй: биография и фото блогера, ютуб канал и популярные шоу (ТБИ и челленджи)». Участники популярных шоу (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 11-ին.
  5. «Энни Мэй – Биография ютуб блоггера, личная жизнь». Видеоблогер. Վերցված է 2019 թ․ փետրվարի 14-ին.
  6. Рябиков, Михаил (2017 թ․ հուլիսի 19). «Что такое ТБИ: новое молодежное движение или вирусная реклама». Kp.ru (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 17-ին.
  7. 7,0 7,1 7,2 «Anny May — биография и сколько зарабатывает на ютубе». YaKonkurent.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 24-ին.
  8. «Энни Мэй об искренности, подписчиках и пении». Официальный сайт молодежного журнала Yes! (ռուսերեն). 2017. Վերցված է 2019 թ․ փետրվարի 17-ին.
  9. «Центральный детский магазин на Лубянке приглашает на встречу с видеоблогером Anny May». РИАМО (ռուսերեն). 2017 թ․ հոկտեմբերի 4. Վերցված է 2019 թ․ փետրվարի 17-ին.
  10. Сергеев, Дмитрий (2017 թ․ հոկտեմբերի 4). «Популярный блогер Anny May посетит ЦДМ на Лубянке». Вечерняя Москва (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 6-ին.
  11. Зайцев, Сергей (2017 թ․ հոկտեմբերի 5). «Увидимся в ЦМД! Видеоблогер Anny May встретится с поклонниками». АиФ (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 6-ին.
  12. «Общероссийский интернет-марафон «Круг доверия»». Агентство социальной информации (ռուսերեն). 2018 թ․ մայիսի 14. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 6-ին.
  13. «Anny May выбрала лучшего начинающего блогера». Международный проект KFC BATTLE (ռուսերեն). 2018 թ․ օգոստոսի 29. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 6-ին.
  14. 14,0 14,1 «Tele2 запустила видеокурс для школьников от популярного блогера Anny May». Babr24 (ռուսերեն). 2018 թ․ օգոստոսի 27. Վերցված է 2019 թ․ փետրվարի 17-ին.
  15. 15,0 15,1 «Tele2 поможет кемеровским школьникам стать популярными блогерами». Газета Кемерова на A42.RU (ռուսերեն). 2018 թ․ օգոստոսի 27. Վերցված է 2019 թ․ փետրվարի 17-ին.
  16. ««Алиса.Яндекс» рекламируется в «Лиге плохих шуток» с участием Слепакова и Урганта». AdIndex.ru (ռուսերեն). 2018 թ․ հունիսի 28. Վերցված է 2019 թ․ փետրվարի 17-ին.
  17. 17,0 17,1 17,2 17,3 17,4 ««Там очень много такого, о чем я никогда не знала». Что такое школа видеоблогинга и как она работает». CHIPS Journal (ռուսերեն). 2017 թ․ դեկտեմբերի 4. Վերցված է 2019 թ․ փետրվարի 17-ին.
  18. «О канале Anny May». YouTube (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 6-ին.
  19. Anny May (2016 թ․ ապրիլի 15). «Топ 10 лайфхаков для школы!». YouTube (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 24-ին.
  20. «Как снять рекламу, которая наберет миллионы просмотров в Instagram. Часть 2». Adindex.ru (ռուսերեն). 2019 թ․ փետրվարի 4. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 14-ին.
  21. 21,0 21,1 «О канале Anny May Day». YouTube (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 6-ին.

Արտաքին հղումներ խմբագրել