Էնիո Մորիկոնե

(Վերահղված է Էննիո Մորիկոնեից)

Էնիո Մորիկոնե (իտալ.՝ Ennio Morricone, նոյեմբերի 10, 1928(1928-11-10)[1][2][3][4][5][6], Հռոմ, Իտալիայի թագավորություն[1] - հուլիսի 6, 2020(2020-07-06)[7][8], Հռոմ, Իտալիա[9]), իտալացի կոմպոզիտոր, վերադաշնակող և դիրիժոր: Հիմնականում երաժշտություն է գրել կինեմատոգրաֆիայի և հեռուստատեսության համար: «Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի մեծ խաչի ասպետ: «Օսկարի» կրկնակի դափնեկիր՝ 2007 թվականին «Օսկար» կինեմատոգրաֆիայում ունեցած զգալի վաստակի համար և «Նողկալի ութնյակը» (2016) ֆիլմի երաժշտության համար: Իտալիայի ազգային՝ Դավիդ դի Դոնաթելլո կինոմրցանակի իննակի դափնեկի. Դավիդ դի Դոնաթելլո՝ ֆիլմի լավագույն երաժշտության համար: «Ոսկե գլոբուսի» եռակի դափնեկիր, BAFTA մրցանակի վեցակի մրցանակակիր և այլ մրցանակների դափնեկիր:

Էնիո Մորիկոնե
Ennio Morricone Cannes 2012.jpg
Բնօրինակ անունիտալ.՝ Ennio Morricone
Նաև հայտնի է որպեսDan Savio և Leo Nichols
Ծնվել էնոյեմբերի 10, 1928(1928-11-10)[1][2][3][4][5][6]
Հռոմ, Իտալիայի թագավորություն[1]
ԵրկիրFlag of Italy.svg Իտալիա
Մահացել էհուլիսի 6, 2020(2020-07-06)[7][8] (91 տարեկանում)
Հռոմ, Իտալիա[9]
ԺանրերՖիլմի երաժշտություն
Մասնագիտությունկոմպոզիտոր, դիրիժոր, դաշնակահար, ֆիլմերի երաժշտությունների հեղինակ և music arranger
ԳործիքներՇեփոր
ԱշխատավայրՍանտա Չեչիլիայի ազգային ակադեմիա
ԼեյբլVirgin Records
ԿրթությունՍանտա Չեչիլիայի ազգային ակադեմիա
ՊարգևներՊատվո լեգեոնի շքանշանի ասպետ, ոսկե մեդալ մշակույթի և արվեստի զարգացման գործում ունեցած ավանդի համար, Nastro d'Argento for Best Score?, Գրեմիի հոգաբարձուների խորհրդի պարգև, Օսկար լավագույն երաժշտության համար, Չեխական արվեստի ընկերներ, Պատվավոր ընձառյուծ, Ասպետական մեծ խաչի շքանշան. «Իտալիայի Հանրապետության համար ունեցած վաստակի համար», Եվրոպական ֆիլմի ակադեմիայի մրցանակ, European Film Award for Best Composer?, Գրեմմի, Արվեստում Ավստրիայի արքայազնի մրցանակ և Order of the Rising Sun, 4th class?
Կայքenniomorricone.org
Ստորագրություն
Ստորագրություն
Ennio Morricone Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

 
Մորիկոնեն 2009 թվականին

Էնիո Մորիկոնեն ծնվել է 1928 թվականի նոյեմբերի 10-ին Հռոմում՝ պրոֆեսիոնալ երաժիշտ, ջազային շեփորահար Մարիո Մորիկոնեի և տնային տնտեսուհի Լիբերա Ռիդոլֆի ընտանիքում: Էնիոն տան հինգ զավակներից ամենամեծն էր: Երբ լրացավ նրա տասներկուամյակը, ընդունվեց Հռոմի Սանտա Չեչիլյա կոնսերվատորիան, որտեղ նրան դասավանդել է Գոֆրեդո Պետրասին: Կոնսերվատորիայում Մորիկոնեն ստացավ երեք դիպլոմ՝ շեփորի դասարանի (1946), գործիքավորման (1952) և կոմպոզիցիայի (1954):

Երբ լրացավ նրա տասնվեցամյակը, Մորիկոնեն Ալբերտո Ֆլամինի անսամբլի երկորդ շեփորահարը դարձավ, որտեղ նախկինում նվագել էր հայրը: Անսամբլի հետ Մորիկոնեն գումար էր վաստակում՝ նվագելով գիշերային ակումբներում և Հռոմի հյուրանոցներում: Մեկ տարի անց աշխատանքի է անցնում թատրոնում, իսկ հետո երեք տարի դառնում է կոմպոզիտոր: 1950 թվականին սկսել է հայտնի կոմպոզիտորների երաժշտությունների վերադաշնակումը ռադիոյով: Դրանով զբաղվել է ընդհուպ մինչև 1960 թվականը, որից հետո նույն գործով զբաղվել է հեռուստաշոուի համար:

Ֆիլմերի համար երաժշտություն սկսել է գրել 1961 թվականից, երբ նա 33 տարեկան էր: Սկսել է սպագետտի-վեսթերն ժանրի ֆիլմերից: Մեծ ճանաչում ստացավ նախկին համադասարանցու՝ ռեժիսոր Սերջիո Լեոնեի ֆիլմում աշխատելու ժամանակ: Ավելի ուշ սկսում է աշխատել Իտալիայի հայտնի ռեժիսորներ՝ Բեռնարդո Բերտոլուչիի, Պիեռ Պաոլո Պազոլինիի, Դարիո Արջենտոյի, Սալվատորե Սամպերիի և այլոց հետ:

1964 թվականից Մորիկոնեն աշխատել է «RCA» ձայնագրման ստուդիայում, որտեղ վերադաշնակել է հարյուրավոր երգեր, այդ թվում և Ջաննի Մորանդիի, Մարիո Լանցայի, Միրանդա Մարտինոյի համար:

Հայտնի դառնալով Եվրոպայում՝ Էնիոյին հրավիրում են աշխատելու Հոլիվուդի կինեմատոգրաֆիայում: ԱՄՆ-ում երաժշտություններ է գրում հայտնի ռեժիսորների ֆիլմերի համար՝ Ռոման Պոլանսկի, Օլիվեր Սթոուն, Բրայան դե Պալմա, Մայք Նիքոլս, Ջոն Կարպենտեր, Բարի Լևինսոն, Թերենս Մալիք և այլն:

Մահացել է 2020 թվականի հուլիսի 6-ին[10]:

ԸնտանիքԽմբագրել

Էնիո Մորիկոնեն ամուսնացած է եղել և ունի 4 երեխա.

  • Անդրեա՝ դիրիժոր, կոմպոզիտոր
  • Մարկո՝ աշխատում է հեղինակային իրավունքների ընկերությունում
  • Ալեսանդրա՝ վիրաբույժ
  • Ջովանի՝ աշխատում է Universal[11] ընկերությունում:

Մորիկոնեն տարված է եղել շախմատով, խաղացել է աշխարհի չեմպիոնների հետ[12]:

Ընտրյալ ֆիլմերԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #119011328 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 SNAC — 2010.
  3. 3,0 3,1 Discogs — 2000.
  4. 4,0 4,1 filmportal.de — 2005.
  5. 5,0 5,1 Munzinger-Archiv — 1913.
  6. 6,0 6,1 Բրոքհաուզի հանրագիտարան
  7. 7,0 7,1 7,2 https://www.lefigaro.fr/musique/le-compositeur-ennio-morricone-fidele-collaborateur-de-sergio-leone-est-mort-20200706
  8. 8,0 8,1 8,2 https://www.lavanguardia.com/cultura/20200706/482146286629/ennio-morricone-muere-compositor-roma-91-anos.html
  9. 9,0 9,1 9,2 https://www.reuters.com/article/people-morricone/italian-composer-ennio-morricone-dies-report-idUSR1N2CT01N
  10. Ася КУЗНЕЦОВА | Сайт «Комсомольской правды» (2020-07-06)։ «Умер Эннио Морриконе»։ KP.RU - сайт «Комсомольской правды» (ռուսերեն)։ Վերցված է 2020-07-06 
  11. Шаблинская О. Композитор Эннио Морриконе: «Я дважды отказал Тарантино» // Аргументы и Факты. — 2012, 28 ноября. — № 48.
  12. http://chess-news.ru/node/25754

Արտաքին հղումներԽմբագրել