Էնդրյու Գրեհեմ (ապրիլի 8, 1815(1815-04-08)[1], Ֆերմանա, Հյուսիսային Իռլանդիա, Միացյալ Թագավորություն - նոյեմբերի 5, 1908(1908-11-05)[1], Քեմբրիջ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), իռլանդացի աստղագետ։ Ծնվել է Ֆերմանա դքսությունում Իռլանդիայում։

Էնդրյու Գրեհեմ
Andrew Graham
Ծնվել էապրիլի 8, 1815(1815-04-08)[1]
Ֆերմանա, Հյուսիսային Իռլանդիա, Միացյալ Թագավորություն
Մահացել էնոյեմբերի 5, 1908(1908-11-05)[1] (93 տարեկան)
Քեմբրիջ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Բնակության վայր(եր)Իռլանդիա
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մասնագիտությունաստղագետ
Գործունեության ոլորտաստղագիտություն
Պարգևներ
 Andrew Graham (astronomer) Վիքիպահեստում

Աշխատելով Մարկրիի աստղադիտարանում (Սլայգոում), 1848 թվականին Գրեհեմը հայտնաբերել է (9) Մետիս աստերոիդը։ Ավելի ուշ, աշխատել է Մարկրիի կատալոգի (անգլ.՝ Markree Catalogue) վրա, որը ներառում էր վաթսուն հազար աստղ խավարածրի երկայնքով։ Կատալոգի կազմման աշխատանքները շարունակվել են 1848 թվականի օգոստոսի 8-ից մինչև 1856 մարտի 27-ը, այն հրատարակվել է չորս հատորով 1851, 1853, 1854, 1856 թվականներին համապատասխանաբար։

1864 թվականից 1903 թ. Գրեհեմը աշխատել է առաջին օգնականի պաշտոնում Քեմբրիջի աստղադիտարանում, որտեղ մասնակցել է Քեմբրիջյան կատալոգի (անգլ.՝ Cambridge Catalogue) կազմման աշխատանքներին, հրատարակվել է 1897 թ.։

Հայտնաբերած աստերոիդը՝ 1
(9) Մետիս 25 ապրիլ 1848

(3541) Գրեհեմ աստերոիդը անվանվել է ի պատիվ Լլոյդ Վիլսոն Գրեհեմի, այլ ոչ Էնդրյու Գրեհեմի։

Ծանոթագրություններ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էնդրյու Գրեհեմ» հոդվածին։