Էնգին Օզթյուրք

թուրք դերասան

Էնգին Օզթյուրք (թուրքերեն՝ Engin Öztǘrk; սեպտեմբերի 28, 1986(1986-09-28)[1], Էսքիշեհիր, Թուրքիա), թուրք դերասան[2][3][4]։ Նկարահանվել է Հոյակապ դար և Բարձրաշխարհիկ հասարակություն հեռուստասերիալներում.։ 

Էնգին Օզթյուրք
Ծնվել էսեպտեմբերի 28, 1986(1986-09-28)[1] (37 տարեկան)
ԾննդավայրԷսքիշեհիր, Թուրքիա
ԿրթությունՀաջեթեփե համալսարանի Անկարայի պետական կոնսերվատորիա և Hacettepe University?
Քաղաքացիություն Թուրքիա
Մասնագիտությունդերասան, մոնտաժող և հեռուստատեսային դերասան

Կենսագրություն խմբագրել

Էնգին Օզթյուրքը ծնվել է 1986 թվականի սեպտեմբերի 28-ին Էսքիշեհիրում։ Նրա հայրը թուրք զինվորական էր, ով Թուրքիա է գաղթել Բուլղարիայից, իսկ մայրը հույն ներգաղթյալ է։ Ընտանիքի չորրորդ զավակն է։ Ունի երեք ավագ քույրեր։ 8 տարեկանում զբաղվել է վոլեյբոլով, այնուհետր աշխատել է որպես բարմեն։ 2008 թվականին սկսել է հետաքրքրվել թատրոնով և որոշել դառնալ դերասան։ 2012 թվականին ավարտել է Թուրքիայի պետական կոնսերվատորիայի թատերական արվեստի բաժինը։

Անձնական կյանք խմբագրել

Որոշ ժամանակ հանդիպել է Էլիֆ Սոքմենի հետ։ Ավելի ուշ, Էնգինը հանդիպել է թուրք հայտնի դերասանուհի Թյուրքյու Թուրանի հետ։ 2013 թվականին զույգը բաժանվել է։ 2015 թվականից հանդիպում է Իդիլ Ֆըրաթի հետ։

Հարաբերությունների մեջ է գտնվել նաև թուրք դերասանուհիներ Հանդե Սորալի, Մերվե Բոլուղուրի, Հանդե Դողանդեմիրի, Ջանսու Դերեի, Նուր Այսանի, ինչպես նաև Օյքյու Քարայելի հետ։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2010-2012 ս Ո՞րն է Ֆաթմագյուլի հանցանքը Fatmagül'ün Suçu Ne? Սելիմ Յաշարան
2012-2013 ս Բեհզատ Չ։ Սերիական հանցագործություններ Անկարայում Behzat Ç. Bir Ankara Polisiyesi Կոմիսար Էմրե
2013-2014 ս Հոյակապ Դար Muhteşem Yüzyıl Սելիմ II
2014-2015 ս Կյանքի ճանապարհին Hayat Yolanda Ջեմ Քորջան
2015-2016 ս Հիշիր Գյոնյուլ Hatırla Gönül Յուսուֆ
2016 ս Բարձրաշխարհիկ հասարակություն Yüksek Sosyete Քերեմ Օզքան

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. «Engin Öztürk». ımdb.
  3. «Engin Öztürk». beyazperde.
  4. «Engin Öztürk». sinemalar.