Էնգին Աքյուրեք (թուրքերեն՝ Engin Akyürek, հոկտեմբերի 12, 1981(1981-10-12), Անկարա, Թուրքիա), թուրք դերասան։

Էնգին Աքյուրեք
թուրքերեն՝ Engin Akyürek
Ծնվել էհոկտեմբերի 12, 1981(1981-10-12) (42 տարեկան)
ԾննդավայրԱնկարա, Թուրքիա
ԿրթությունԱնկարայի համալսարանի պատմաաշխարհագրական ֆակուլտետ և Անկարայի համալսարան
Քաղաքացիություն Թուրքիա
Մասնագիտությունդերասան, մոդել և հեռուստատեսային դերասան
ԸնտրանիՈ՞րն է Ֆատմագիուլի հանցանքը, Kara Para Aşk?, Դեսպանի աղջիկը և Adım Farah?

Կենսագրություն խմբագրել

Էնգին Աքյուրեքը ծնվել է 1981 թվականի հոկտեմբերի 12-ին Անկարայում։ Նրա հայրը եղել է կառավարության աշխատակից, իսկ մայրը՝ տնային տնտեսուհի։ Ունի կրտսեր եղբայր[1]։ 2002 թվականին Աքյուրեքը ավարտել է Անկարայի համալսարանի պատմության ֆակուլտետը։ 2004 թվականին մասնակցել է «Թուրքիայի աստղերը» (թուրքերեն՝ Turkiye’nin Yildizlari) հեռուստամրցույթին[1]։ 2004- 2007 թվականներին նկարահանվել է «Օտարերկրացի փեսացուն» հեռուստասերիալում, որի ռեժիսորներն են եղել Յաղմուր Թայլանը և Դուրուլ Թայլանը։ 2006 թվականին նկարահանվել է Զեքի Դեմիրքուբուզի «Ճակատագիր» ֆիլմում։ Դրանից հետո մարմնավորել է մի քանի դերեր ինչպես կինոյում, այնպել էլ հեռուստասերիալներում։ 2010- 2012 թվականներին նկարահանվել է «Ո՞րն է Ֆաթմագյուլի հանցանքը» հեռուստասերիալում, ոչը ցուցադրվել է Kanal D հեռուստաընկերության եթերում[2]։ 2014 թվականին նկարահանվել է «Կեղտոտ փողեր և սեր» հեռուստասերիալում՝ մարմնավորելով Օմերի դերը։ Հեռուստասերիալը ցուցադրվել է ATV հեռուստաընկերության եթերում։ «Դրամա ժանրի արտասահմանյան ֆիլմերի Սեուլի կինոփառատոնում» Օմերի դերի համար արժանացել է «տարվա լավագույն դերասան» մրցանակին։ 2015 թվականին նոմինացվել է Էմմի կինոմրցանակի՝ «լավագույն դերասան անվանակարգում»[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «ENGÝN AKYÜREK KÝMDÝR / 2 - Hürriyet». Kelebekgaleri.hurriyet.com.tr. Վերցված է 2012 թ․ փետրվարի 4-ին.
  2. «Ay Yapim». Ayyapim.tv. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 12-ին.
  3. «Engin Akyürek and Tuba Büyüküstün's new tv series: Kara Para Aşk». Վերցված է 2014 թ․ մարտի 30-ին.